Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք: Այս մասին պաշտոնական կայքում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նման որոշում է կայացվել այսօր՝ մայիսի 15-ին, ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի ընթացքում:
Խաղերը, որոնք կայանալու են վերսկսումից հետո առաջին տուրի, այսինքն՝ ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի 18-րդ տուրի շրջանակներում, կլինեն առանց հանդիսականների: Հետագա տուրերի ժամանակ երկրպագուների ներկայության հարցի վերաբերյալ ֆեդերացիան ընթացիկ որոշումներ կկայացնի՝ հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսեւորումները եւ ՀՀ Կառավարության կայացրած որոշումները:
Այսօր նաեւ հաստատվել է 18-րդ տուրի խաղացանկը: Մայիսի 23-ին «Փյունիկը» Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային», «Շիրակը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում՝ «Լոռիին»: «Շիրակ»-«Լոռի» հանդիպումը կմեկնարկի 16:30-ին, իսկ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը՝ 18:15-ին: Մայիսի 24-ին «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում կհյուրընկալի «Նոային»: Խաղը կսկսվի 17:15-ին: Մայիսի 25-ին Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանա «Արարատ»-«Ուրարտու» խաղը: Կմեկնարկի 18:30-ին: «Երեւան»-«Գանձասար-Կապան» հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ «Երեւանը» դուրս է եկել մրցաշարից: Այս թիմի հաշվին կգրանցվի 0:3 հաշվով տեխնիկական պարտություն:
18-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
1. «Արարատ-Արմենիա» - 33 միավոր
2. «Ալաշկերտ» - 31 միավոր
3. «Լոռի» - 29 միավոր
4. «Շիրակ» - 28 միավոր
5. «Արարատ» - 28 միավոր
6. «Նոա» - 27 միավոր
7. «Փյունիկ» - 23 միավոր
8. «Ուրարտու» - 23 միավոր
9. «Գանձասար-Կապան» - 15 միավոր
10. «Երեւան» - 0 միավոր
Առաջնության վերսկսման ուղղությամբ աշխատանքներ տանելիս ֆեդերացիան դիտարկում էր նաեւ դրա ձեւաչափի փոփոխության հնարավորությունները: Հարցում էր ուղարկել մասնակից 9 ակումբներին՝ առաջարկելով 2 տարբերակ. ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա, կամ էլ խաղալ եւս մեկ ամբողջական շրջան ու ավարտել մրցաշարը: ՀԺ-ի հետ զրույցում ակումբներից 5 նշել էին, որ փոփոխություններ չեն ուզում: Այսօր գործկոմի նիստում որոշվել է ձեւաչափը թողնել նույնը:
Գործող ձեւաչափով 18-րդ տուրն առաջնության առաջին հատվածի վերջին հանդիպումն է: Դրանից հետո Առաջին 6 տեղերը գրաված թիմերը 2 շրջան խաղալով կպայքարեն մրցանակային տեղերի համար: Մնացած թիմերը եւս կխաղան 2 շրջանով, սակայն մարզական նպատակներ չեն ունենա. ի սկզբանե աղյուսակի ստորին հատվածում պետք է լինեին 4 թիմեր, որոնք որոշելու էին միակ անհաջողակին, որը պետք է տեղափոխվեր Առաջին խումբ, սակայն «Երեւանն» արդեն դուրս է մնացել պայքարից: Հետագա տուրերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից:
Հայաստանում, ինչպես գրեթե ողջ աշխարհում, կորոնավիրուսի տարածման պատճառով ֆուտբոլը կանգ էր առել մարտի սկզբին: Բարձրագույն խմբում վերջին անգամ հանդիպումներ կայացել են մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին: Ակումբները մարզումները վերսկսելու հնարավորություն են ստացել ապրիլի 23-ից: Ի տարբերություն շատ երկրների, որոնք մարզումների վերադառնալուց հետո սկզբնական շրջանում միայն անհատական մարզումներ անցկացնելու թույլտվություն են ունենում եւ հետո են անցնում թիային մարզումների՝ Հայաստանում պարետատնից նման պահանջ չի եղել: Սահմանված է եղել, որ մարզման ժամանակ ֆուտբոլիստների, մարզիչների ու մնացած աշխատակիցների ընդհանուր քանակը չպետք է անցնի 20-ից:
Այսօր ՀՖՖ գործկոմը որոշել է նաեւ Առաջին խմբի առաջնության վերադարձի հարցը: Այն վերսկսվելու է մայիսի 30-ին: Մասնակից 17 թիմերի մի մասն անցկացրել է 19, մի մասը՝ 20 հանդիպում: Այս մրցաշարում եւս առաջիկա տուրը կլինի առանց հանդիսականների, իսկ հետագա տուրերի վերաբերյալ ընթացիկ որոշումներ կկայացվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT