Սուրեն Պապիկյանը եւ Չինաստանի դեսպանը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ծրագրի հետ կապված հարցեր

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ լրատվական ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3  ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա:

Կարևորվել է ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:

«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանի կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,-ընդգծել է նախարար Պապիկյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրոսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ:

Տպել
541 դիտում

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Մեկնարկում են պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանում ուսանելու առցանց դասընթացները

Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը կրկին հասանելի է

Ալկոգել կա, մասկա կա, ջերմաչափ կա, գոնե վաղը եկեք, այ քեզի բան. Գյումրիում 11 տնտեսվարողի գործունեություն կասեցվեց

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արդարադատության նախարար է նշանակել

ՄԻՊ-ի իրավական չափանիշների վրա հիմնվելով՝ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է նախադեպային որոշում

IDBank-ն ու «Արմլիզինգ»-ը կհամագործակցեն

Մարտունու և Սևանի անձնագրային բաժինների պետերի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է. մեղադրանք է առաջադրվել 6 անձի

Այսպես անհնար է պահել համակարգը, այսօր իրավիճակը օգտակար է միայն սպառողին․ «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրեն

Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում հիվանդության պատճառով 11 թեղի է հատվել. կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը

Հայ մասնագետները փակ տարածքների, բժշկական սարքավորումների ախտահանման համար օզոնային գեներատորներ են ստեղծել

Գերմանիան, Պորտուգալիան ու Ռուսաստանը հավակնում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելուն

Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ

Այսօրվանից դիմակներ կարելի է ձեռք բերել նաեւ ինքնաշխատ տաղավարներից. 2 հատը 200 դրամ. վարչապետ

Երեւանի երկաթգծի կայարանի շուկա՝ հենց հիմա. վարչապետը լուսանկար է հրապարակել

Իշխանության որոշ ներկայացուցիչներ ու հանրային դեմքեր դուրս են գալու փողոց՝ ոստիկանության հետ վերահսկելու իրավիճակը

Երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին

Շումախերի ընտանիքը որոշել է ոչինչ չպատմել նրա առողջական վիճակի մասին

Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ