Կալանավորման հիմքերը ոչ միայն չեն նվազել, այլեւ ավելացել են. դատախազն առարկեց պաշտպանների միջնորդությունների դեմ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու քննարկման ժամանակ այսօր դիրքորոշում հայտնեց նաեւ մեղադրող կողմը:

Մասնավորապես, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, մանրամասն անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդություններում նշված հանգամանքներին, պնդեց, որ դրանք անհիմն են եւ ենթակա են մերժման:

Պետրոս Պետրոսյանը նախեւառաջ հարկ համարեց հայտնել, որ պաշտպանական կողմը ողջ ժամանակահատվածում նիստերի չկայանալու վերաբերյալ սխալ տեղեկատվություն տրամադրեց.  «Նախ, հենց պաշտպանության կողմի դրսեւորած վարքագծի հետեւանքով շուրջ մեկ ամիս դատական նիստեր տեղի չեն ունեցել, դրանից բացի, ներկայացվեց, թե տեղի է ունեցել 22 նիստ, եւ միայն 1-ը տեղի չի ունեցել՝ պաշտպանության կողմի պատճառով, մինչդեռ հունվարի 17-ի, 24-ի եւ փետրվարի 4-ի նիստերը տեղի չեն ունեցել հենց պաշտպանների՝ դատական նիստին չներկայանալու պատճառով, եւ 1 դատական նիստ էլ տեղի չի ունեցել ամբաստանյալի առողջական վիճակի պատճառով»: Ըստ Պետրոսյանի՝ իրականությունն այն է, որ պաշտպանության կողմի որդեգրած վարքագիծն է գործի բնույթը ձգձգելը, անհարկի գործողություններ իրականացնելը, այդ թվում՝ նույն միջնորդությունները անընդհատ ներկայացնելը:

Խոսելով գործի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի մասին՝ մեղադրող դատախազն ասաց, որ դրա բաղադրատարրերից են նաեւ դատաքննության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները՝ անձանց վարքագծով պայմանավորված. «Պետք է փաստել, որ դրա պատասխանատվությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը, եւ մենք բազմիցս ենք բարձրաձայնել, որ պետք է անդրադառնալ այս հանգամանքներին, զսպել դրանք, արձանագրել իրավունքի չարաշահման փաստը, որպեսզի հետագայում այսպիսի խնդրահարույց վիճակներից խուսափենք»: Դատախազի խոսքով՝ այս ժամանակահատվածում պաշտպանական կողմը երբ ցանկացել է եւ երբ նման հնարավորություն ունեցել է, ներկայացրել է խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ. «Քանի որ որպես բացառիկ ճշմարտություն ներկայացվեց այն, թե դատարանը կրում է պարտականություն՝ իր նախաձեռնությամբ անդրադառնալու խափանման միջոցի քննության հարցին, եւ դա ԵԴ-ի որոշումներով է արձանագրված, ասեմ, որ ԵԽ-ի Խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականի համաձայն՝ ընդունելի են նախնական քննության ընթացքում խափանման միջոցի վերաբերյալ եվրոպական երկրներում առկա մոդելները. կան երկրներ, որտեղ այդ ժամկետը հստակ նախատեսված է, կան երկրներ, որտեղ ժամանակային սահմանափակումներ չկան, այս երկրորդ մոդելը, որը վերաբերում է ՀՀ-ին, եւս ընդունելի է, այսինքն՝ մեր օրենսդրությամբ եւ Խորհրդարանական վեհաժողովի համաձայն՝ ներպետական ատյանները պարտականություն չեն կրում սեփական նախաձեռնությամբ անդրադառնալու խափանման միջոցի փոփոխման հարցին, այդ հնարավորությունը դիտվում է պաշտպանական կողմի իրավունքի դաշտում»:

Այնուհետեւ դատախազ Պետրոսյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին եւ շեշտեց, որ իրենք չեն սահմանափակվում մեկ հիմքով՝ գործի քննությանը խոչընդոտելով, որովհետեւ կան նաեւ այլ ռիսկեր. «Թեեւ այս դատարանի կողմից արձանագրվել է խոչընդոտելու ռիսկը, սակայն կայացվել են նաեւ այլ որոշումներ Վերաքննիչ դատարանի կողմից, որոնցով ոչ իրավաչափ է գնահատվել անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելը, դրա դեմ Վճռաբեկ բողոք է տարվել, եւ Վճռաբեկ դատարանը այն վարույթ չի ընդունել, հետեւաբար, մենք պետք է քննության առարկա դարձնենք ոչ միայն խոչընդոտելու, այլեւ թաքնվելու հիմքը, որի վերաբերյալ մեր հիմնավորումները բազմիցս բերել ենք»: Պետրոսյանը պնդեց, որ խոչընդոտելու որեւէ ռիսկ չի նվազել, չի կատարվել դատավարական որեւէ գործողություն, որը հնարավորություն կտար այս միջնորդությունը ներկայացնել. «Ընդամենը որպես հանգամանք վկայակոչվում է համաշխարհային պանդեմիան, որից անմասն չէ նաեւ ՀՀ-ն»:

Շարունակելով խոսել կալանավորման կիրառման հիմքերի մասին՝ Պետրոսյանն ասաց, որ կարող է  ներկայացնել մի հանգամանք, որը կփաստի, որ այդ ռիսկերը ոչ միայն չեն նվազել, այլեւ գնալով ավելանում են. «Այս գործի շրջանակներում, մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործերով անցնող տուժողների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքներ են ի հայտ եկել, հարուցվել է քրեական գործ, որը արդեն դատարանում է, եւ որը ուղիղ առնչվում է այս քրեական գործին» (խոսքը «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործի մասին է,- խմբ.):

Ինչ վերաբերում է համաշխարհային վարակին եւ դրա համատեքստում միջազգային կառույցների զեկույցներին, Պետրոս Պետրոսյանն ասաց. «Չկա միջազգային որեւէ փաստաթուղթ, ըստ որի՝ պետությունները պարտավոր են խոցելի խմբում գտնվող անձանց ազատ արձակել՝ առանց կալանավորման հիմքերին անդրադառնալու, առանց խափանման միջոցի անհրաժեշտությունը քննարկելու»: Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաեւ ԵԽ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցին՝ կորոնավիրուսի համատեքստում: Իսկ այն, որ Դատախազությունը գործընթաց է սկսել խոցելի խմբում գտնվող անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ ընտրելու ուղությամբ, Պետրոսյանը շեշտեց, որ այդ հնարավորությունը եւս քննարկվում է անձանց պատշաճ վարքագծի համատեքստում:

Անդրադառնալով ներկայացված միջնորդություններ գրավին եւ անձնական երաշխավորությանը՝ մեղադրող դատախազն ասաց, որ գրավի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 2019 թվականին դեկտեմբերին արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում խոչընդոտելու հանգամանքի ի հայտ չգալը ինքնին չի բացառում այդպիսի հանգամանքի առկայությունը. «Մենք նախկինում գրավի քննարկման ժամանակ չենք սահմանափակվել միայն նրանով, որ նախկին իրավակարգավորումները թույլ չէին տալիս գրավի գումարը պետական եկամուտ դարձնել, դա փաստարկներից մեկն է, մենք միշտ պնդել ենք, որ առհասարակ որեւէ խափանման միջոց ի զորու չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը այս փուլում»: Ըստ դատախազի՝ նույնը վերաբերում է նաեւ անձնական երաշխավորության միջնորդությանը, որի վերաբերյալ որեւէ հանգամանքի անդրադառնալը առարկայազուրկ է խափանման միջոցի կիրառման հիմքերի առկայության պայմաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5499 դիտում

ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին

Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից

Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը

«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է

Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել

Միքայել Աջապահյանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին

Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ

Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտություն կա

Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան

Սերժի ու Քոչարյանի բուֆետի հաշիվը ես էի փակում, հիմա միլիարդատեր են դարձել. Արշակյան. տեսանյութ

Սաստիկ բուք է․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ

ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել

Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը

Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ տեսանյութ

Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին

Աբու Դաբիում շարունակվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը․ լուսանկարներ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է․ Ռուբինյան

Քննարկման առանցքում են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու անելիքները

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել

Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա

Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան

Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար

Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է

Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան

ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան

Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին