Երևան
12 °C
Գյումրիում արտակարգ դրության օրերին սոցիալական խնդիրներն առավել սրվեցին, աղքատները դարձան ծայրահեղ աղքատներ, օրավարձով աշխատողները ընդհուպ մոտեցան աղքատության շեմին, շատերն էլ շեմեցին ու հայտնվեցին անորոշության մեջ:
Լուիզան միայնակ 3 երեխա է մեծացնում: Մինչ արտակարգ դրությունը կարողացել է մի կերպ ծայրը-ծայրին հասցնել: Տարբեր մարդկանց տներում օրավարձով հավաքարարէ աշխատել: Այս օրերին, սակայն, ընտանիքները Լուիզայի կարիքը չեն ունեցել: Նախ, որ բոլորը տանն են եղել, հետո էլ շփումների սահմանափակման անհրաժեշտություն կար:
Այս ընտանիքը 1000-երորդն էր «Պարենային շտապ օգնություն» ծրագրի ցանկում: Նրանք այսօր ստացան իրենց հասանելիք սննդի ծանրոցը: Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է հանդիսացել ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը՝ մոտ 12000 դրամի չափով: «Բացի այս 1000-րդ ընտանիքից, 60 ընտանիքներ մեկ ամսվա ընթացքում հասցրել են ստանալ 2-րդ պարենային փաթեթները: Այժմ ունենք պահեստավորված 300 փաթեթ ևս»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց նախաձեռնող թիմի անդամ Կարեն Պետրոսյանը։
Մարտի 28-ից մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում հավաքագրվել է արդեն 2մլն 498 հազար 300 դրամ, որից 300,000 դրամը նպատակային՝ Թռչունյան տան նախկին 25 սաների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են նաև ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին: Արկղերը բավականին մեծ արագությամբ լցվում են մթերքներով: Մթերային աջակցությունը դրամական գնահատմամբ կազմում է 1,800,000 ՀՀ դրամ»,-տեղեկացրեց Կարեն Պետրոսյանը։
Սուպերմարկետներից հավաքագրված փաթեթներից բացի, անհատներն ու տարբեր կազմակերպություններ ևս ծրագրին բնաիրային նվիրատվություն են կատարել: Դրամական գնահատմամբ այն կազմում է 1մլն 495 հազար դրամ։
900 փաթեթ ծրագիրը ձեռք է բերել Շիրակի մարզպետարանի օգնությամբ։ 500 փաթեթ տրամադրվել է «Մի բան անենք» նախաձեռնության կողմից, 300 արկղեր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից։
Աջակցությունը տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց եկամուտը կամ զրկվել են եկամուտ ստանալու հնարավորությունից կորոնավիրուսի համավարակի պատճառով, չունեն նվազագույն պարենային կենսական ապահովում և չեն կարող օգտվել կորոնավիրուսի հաղթահարման ուղղված պետության աջակցության ծրագրերից:
Այս օրերի ընթացքում առցանց՝ http://shtapognutyun.am/ կայքում գրանցվել են 2972 ընտանիքներ, որոնց հայտերն ուսումնասիրվել են: Հաստատվել է 1000 հայտ, 4,9%-ը գնահատման փուլում են։ Դիմումների կեսից ավելին մերժվել են ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Ըստ Կարեն Պետրոսյանի, եղել են քաղաքացիներ, որոնք մի քանի անգամ են գրանցվել կամ մեկ հասցեով մի քանի ընտանիքներ են գրանցվել և հակառակը, երբ մեկ քաղաքացին տարբեր հասցեներից փորձել է աջակցություն ստանալ: Փորձել են կրկնությունները հնարավորինս բացառել:
«Պարենային շտապ օգնություն» ծրագիրն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT