«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Մարտի 28-ից Գյումրիում մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրին անցած յոթ օրում առցանց դիմել է 1646 ընտանիք: Ստացված դիմումներն աստիճանաբար ուսումնասիրվում են ծրագրային թիմի կողմից, յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Հնարավորինս հստակեցվում է ընտանիքի կարիքը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, արդեն ուսումնասիրված դիմումներից մերժվել է 262-ը եւ հաստատվել 50-ը: Եվս 84 ընտանիք սպասման մեջ է: «Սրանք այն ընտանիքներն են, որոնք մասամբ են համապատասխանում ծրագրի չափորոշիչներին: Ծրագրային թիմը որոշել է նման ընտանիքներին պարենային փաթեթներ տրամադրել միայն այն ժամանակ, երբ հիմնական շահառու ընտանիքները կլինեն ամբողջապես բավարարված»,- իրենց գործունեւության սկզբունքը ներկայացրեց պատասխանատուն:

Ծրագրի շրջանակներում սոցիալական աջակցության պարենային զամբյուղը, որը տրվում է ընտանիքին ծանրոցի տեսքով, ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվում ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը: 4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոցում առկա են 10-ից 12 հազար դրամի ապրանք:

Հաստատված 50 դիմումների տերերն արդեն ստացել են իրենց հասանելիք ծանրոցները: 50 ծանրոցից 25-ը տրվել է Գյումրու «Թռչունյան տան» լուծարումից հետո ընտանիք վերադարձած երեխաների ծնողներին:

«Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են նաև ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին: Սուպերմարկետներից ստացվել է 55 փաթեթ, եղել է նաեւ 600․000 դրամի հասնող աջակցություն՝ մթերքի տեսքով:  

«Պարենային շտապ օգնություն» ծրագրի ֆինանսաական հաշվին արդեն փոխանցվել է 1 մլն 339 հազար ՀՀ դրամ: Ծրագրի նախաձեռնող թիմին աջակցություն է հայտնել նաև երկու հացի արտադրամաս, որոնք  անսահմանափակ քանակությամբ հաց են տրամադրում:

Հիշեցնենք, որ ծրագիրը Գյումրիում  իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» հետ համատեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3159 դիտում

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները