Երևան
12 °C
Նախօրեին ավարտված ընտրության թերեւս ամենաուշագրավ, բայց առանձնապես ուշադրության չարժանացած արդյունքը ՀՀԿ-ի օգտին արձանագրված մոտ 50 տոկոսանոց ցուցանիշն էր: Ինչո՞վ է սա ուշագրավ:
Պահպանվել է մի հանելուկային միտում: Որքան վատանում է երկրի տնտեսական վիճակը, որքան վատանում է բնակչության սոցիալական վիճակը, այնքան շատանում են իշխանական կուսակցության օգտին արձանագրվող ձայները: Դժվար է գտնել որեւէ ժողովրդավարական երկիր, որտեղ այս միտումը այսքան կայուն լինի:
Նախ՝ պաշտոնական տվյալներ: 2007 թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ունեցավ 33.9 տոկոս ձայն: 2012 թվականին՝ արդեն 44.1 տոկոս: Այս խորհրդարանական ընտրություններում` մոտ 50 տոկոս: Սա ի՞նչ ֆենոմեն է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդպես է ստացվում: Միջազգային լուրերին շատ թե քիչ հետեւող յուրաքանչյուր ոք կփաստի, որ, ասենք, եվրոպական երկրներում հենց տնտեսական խնդիրներ են ծագում, հենց որ մի քանի տասնորդական տոկոսով տնտեսական անկում է լինում, իշխանություն ունեցող ուժը պարտվում է առաջիկա ընտրություններում, եւ դա առավել քան տրամաբանական է:
Մեզ մոտ ստացվում է հակառակը: Գծապատկեր 1-ում ներկայացված է ՀՀԿ-ի օգտին արձանագրված ձայները: Գծապատկեր 2-ում` ընտրությունների տարում արձանագրված տնտեսական աճը (2017-ի տվյալները, բնականաբար, դեռ չկան, ուստի վերցրել ենք կառավարության կանխատեսումը` 3.2 տոկոս: Իսկ եթե վերցնենք անցած տարվա ցուցանիշը, ապա այն կազմել է 0.2 տոկոս): Գծապատկեր 3-ում էլ արտագաղթի պաշտոնական թվերն են: Սա ի՞նչ ֆենոմեն է: Իհարկե, որոշ «քաղաքագետներ», կարող են դեմքի շատ լուրջ արտահայտությամբ պնդել, թե ՀՀԿ-ն լավ քարոզարշավ է անում, տեխնոլոգիաներ է կիրառում...: Դա կարող է մի անգամ աշխատել, բայց չի կարող հստակ միտում ձեւավորվել: Միակ տեխնոլոգիան, որը տարեցտարի ապահովում է ՀՀԿ-ի համար ավելի շատ ձայն, ադմինիստրատիվ ռեսուրսն է եւ ընտրակաշառքը: ՀՀԿ-ն պարզապես տարեցտարի ավելի շատ է ընտրակաշառք բաժանում եւ ավելի է կատարելագործում իր «էլեկտորատի» վերահսկողության մեխանիզմները: Ընդամենը:
Ի՞նչ է պետք, որ «էլեկտորատը» լինի այդքան վերահսկելի: Որպեսզի նա սպասի իր փայ ընտրակաշառքին, կամ ունեցած աշխատանքը չկորցնելուն: Պետք է, որ ընտրակաշառքի չափը համադրելի լինի նրա եկամուտի հետ: Այսինքն, եթե մարդ ամսական ունի 90 կամ 100 հազար եկամուտ, նրա համար 10 հազար դրամը շոշափելի գումար է: Եթե մարդ ամսական ունի 250 կամ 300 հազար դրամ եկամուտ կամ ավելի շատ, նա խորապես թքած ունի իրեն առաջարկվող 10 հազար դրամ ընտրակաշառքի վրա:
Եթե մարդը աշխատանքի է ընդունվում որեւէ ձեռնարկությունում ասենք 120 հազար դրամ աշխատավարձով բայց միշտ ունի այլընտրանք՝ նույն աշխատավարձով մեկ այլ տեղ աշխատանքի ընդունվելու հնարավորություն, ապա նրա գործատուն չի կարող քվեարկության ժամանակ նրան ուղղորդել: Եթե որեւէ պաշտոնյա տաղանդավոր է, աշխատասեր է, արդյունավետ է աշխատում եւ պահանջված է եւ միշտ ունի այլընտրանք ուրիշ տեղ աշխատանքի անցնելու, ապա նրա ղեկավար պաշտոնյան չի կարող նրան պարտադրել դառնալ նախընտրական եւ ընտրական պրոցեսների մասնակից, ցուցակներ հավաքագրել, վախեցնել ու ստիպել մարդկանց եւ այլն:
Հիմա նայենք հայաստանյան իրավիճակը այս տեսանկյունից: ՀՀ բնակչության մեկ երրորդը կամ մոտ մեկ միլիոն մարդ նույնիսկ պաշտոնական տվյալներով` աղքատ է: Նրանց համար 10 հազար դրամը շոշափելի գումար է: Հայաստանում տնտեսությունը ոչ թե կենտրոնացած է, այլ գերկենտրոնացած է: Մի քանի օլիգարխներ վերահսկում են գրեթե ամբողջ տնտեսությունը: Գործազրկությունը շատ բարձր է, ինչը նշանակում է, որ այլ աշխատանք գտնելու տարբերակները շատ չեն: Պետական համակարգում աշխատող եւ ընտրությունների մեջ ներգրավված պաշտոնյաների որակի մասին էլ չխոսենք:
Մի խոսքով, իրավիճակը հենց այնպիսին է, ինչպիսին պետք է իշխող կուսակցությանը՝ տարեցտարի իր օգտին արձանագրվող ձայները անշեղորեն ավելացնելու համար, ինչն էլ նա անում է հաճույքով եւ հետեւողականորեն: Բայց որպեսզի այդ միտումը շարունակվի, ՀՀԿ-ին պետք է, որ նույնիսկ պաշտոնապես լինի մեկ միլիոն աղքատ մարդ, լինի բարձր գործազրկություն, տնտեսությունն էլ կենտրոնացած լինի օլիգարխների ձեռքին: Այս պայմանների բացակայության կամ հետզհետե վերանալու դեպքում ՀՀԿ-ն նույնպես հետզհետե կկորցնի իր իշխանությունը: Այսքանով կարելի է ապացուցված համարել, որ ՀՀԿ-ն ամեն ինչ արել, անում եւ անելու է, որ լինի աղքատություն, գործազրկություն, պաշտոնյաների որոշակի խավ լինի անտաղանդ ու լոդր...: Եվ սա ամենեւին էլ ֆենոմեն չէ, սա անոմալիա է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT