«Ցուցմունք տվել է, մանրամասն նկարագրել է, ինչ որ կա». ձերբակալված Սեդրակ Առուստամյանը կասկածանքը չի ընդունում

«Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի ձերբակալման որոշման դեմ պաշտպանի բողոքը ամենայն հավանականությամբ կքննվի այսօր:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ պետք է հստակեցվի նիստի ժամը:

Նշենք, որ երեկ երեկոյան մամուլով տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Սեդրակ Առուստամյանին, ինչի դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել: Ըստ այդ հրապարակումների՝ քրեական գործը, որի շրջանակում նա ձերբակալվել է, առնչություն ունի Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին վերաբերող գործի հետ:

Համապատասխնում է դա իրականությանը, թե ոչ, պաշտպանը չցանկացավ մանրամասնել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է: Հարցին, թե ի՞նչ կասկածանքով է Առուստամյանը ձերբակալվել, պաշտպանը դարձյալ նշեց. «Կասկածանքի բովանդակությունը եւս չեմ կարող ասել. նախաքննության գաղտնիությունը կխախտենք»:

Հովիկ Սուքիասյանը հավելեց միայն, որ Առուստամյանը ցուցմունք տվել է եւ չի ընդունել կասկածանքը. «Ցուցմունք տվել է, մանրամասն նկարագրել է՝ ինչը, որ կա իրականում. նա որեւէ առնչություն չունի իրեն վերագրված կասկածանքի հետ»:

ԱԱԾ մամուլի կենտրոնից մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս:

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի երկու քրեական գործով. Հյուսիս-հարավ ավտոճանապարհի չարաշահումների գործով նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ փողերի լվացման համար: Մեկ այլ գործով էլ, որն օրերս ուղարկվել է դատարան, նա մեղադրվում է այն բանի համար, որ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, շարունակել է հիշյալ շինության կառուցումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4913 դիտում

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ

Սամվել Կարապետյանն ու Ծառուկյանը Քոչարյանի կլիենտներն են. 2021թ.-ից ՀՀ-ի ընդդիմությունը Պուտինն է. տեսանյութ

Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել․ Երևանի քաղաքապետարան

Մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին

Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին

Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ․ լուսանկարներ

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին

Հայաստանը և ՆԱՏՕ-ն կարողացել են ստեղծել գործընկերության ավելի ամուր հիմք․ նախագահը ընդունել է Քևին Համիլթոնին

«Ոռնոցը», որ սկսվել է ռուսական ճամբարից, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Ստեփանյան. տեսանյութ

Վերջացած մարդը չգիտեմ, բայց Կարապետյանցը, դեռ քաղաքական գործիչ չդարձած, արդեն վերջացած իրավապաշտպան է․ Եղոյան

Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումները կընդունվեն առցանց, սպասարկում չի իրականացվի

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզներից մեկում․ ՆԳՆ-ն՝ ՀՀ զինանշանը ջարդուփշուր անելու դեպքի մասին

Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն․ Թորոսյան

Սերժ Սարգսյանի՝ Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի 297 մլն 980 հզր դրամ

Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները

Գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելք․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ

Սերժ Սարգսյանի՝ 2006-ին կնքած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը

Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման

Փամփուշտներ, նռնակներ, հրացան, ինքնաձիգ. ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Եթե Քոչարյանի, Ծառուկյանի և կալուգացու թիմակիցները կաշառք առաջարկեն, գրեք ինձ. անանունությունը երաշխավորում եմ

ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. Մասադիկով

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Փլուզում խանութ-սրահում, տրակտորն ընկել է նկուղ. տուժել է երկու քաղաքացի

Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր. Ժաննա Անդրեասյան

Ծեծկռտուք Կոտայքի մարզի դպրոցներից մեկի աշակերտների միջև

ՆԳՆ-ն՝ 2026-ի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում

Գրիգորյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները

Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

Վասիլիս Մարագոսն այցելել է ԿԸՀ, հետաքրքրվել ընտրությունների նախապատրաստական ընթացքից

Ալեն Սիմոնյանը երեք հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին

Շնորհակալ եմ շատ, Ձեզ բոլորը սիրում են, որովհետև Դուք մարդկանց մեջ եք. Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքին. լուսանկարներ

Միայն ձեր անունը բավարար է, որ երեխաներն ընտրեն սպորտի ճանապարհն ու գան այստեղ. վարչապետը՝ Աբրահամին

Ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄ