Վիվա-ՄՏՍ-ն 500 սմարթֆոն է նվիրաբերել ԿԳՄՍ նախարարությանը (լուսանկարներ)

25/04/2020 schedule19:35

Վիվա-ՄՏՍ-ը վերանայել է սոցիալական ուղղվածության ծրագրերի ցանկն ու կայացրել իրավիճակից բխող որոշում։ COVID-19 դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում, ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Այս մասին ասված է ընկերության տարածած մամուլի հողորդագրության մեջ:

Xiaomi նոր սմարթֆոնները տրամադրվում են բոլոր մարզերի այն դպրոցներին, որտեղ սովորում են ծրագրի շահառու դարձած աշակերտներ։ Թիրախային խմբում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, երկու և ավելի դպրոցականներ ունեցող ընտանիքները։ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ը հասանելի է դարձրել բազմաթիվ գործիքներ՝ կրթական առցանց հարթակներ ու բջջային հավելվածներ: Ընկերությունն այժմ աջակցում է հերթական՝ տեխնիկական սարքերի տրամադրման ծրագրին։

Սմարթֆոնների բաշխման գործընթացն արդեն մեկնարկել է: Առաջին խմբաքանակը ստացել է Շիրակի մարզը։ Ծրագրում ներառված են բոլոր մարզերը։ Ճկուն լուծումներ ընձեռող սմարթֆոնները, համացանցային հարթակներն ու հավելվածների հասանելիությունը կարևոր գործիք են դարձել ուսումնական գործընթացի համար։ «Իրավիճակով պայմանավորված՝ հեռավար ուսուցումը դարձել է օրակարգային։ Մենք այնպիսի շրջան ենք ապրում, երբ բոլորից պահանջվում են արագ ու իրավիճակային լուծումներ ու որոշումներ, համակարգված աշխատանք և փոխգործակցություն՝ հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու, կրթության ընդհատում թույլ չտալու, կրթության ոլորտի մասնագետներին առավելագույնս աջակցելու համար։ Այս և մի շարք այլ ծրագրերով վերահաստատում ենք մեր ընկերության՝տարիների պատասխանատու մոտեցումը։ Ձգտում ենք լինել այնտեղ, որտեղ կա մեր օգնության անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Վստահ եմ, որ միասին կհաղթահարենք այս մարտահրավերն ու կվերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Հեռավար կրթության կազմակերպման առաջին օրերից, մարզերի հետ աշխատանքի արդյունքում, կարողացանք շատ արագ հավաքագրել այն երեխաների տվյալները, որոնք չունեն տեխնիկական միջոցներ` դասընթացներին մասնակցելու համար։ ԿԳՄՍՆ-ն համագործակցության կոչով դիմեց գործընկեր կազմակերպություններին. Վիվա-ՄՏՍ ընկերությունն առաջիններից էր, որ արձագանքեց մեզ` նախարարությանը, տրամադրելով 500 նոր սմարթֆոն։ Մենք որդեգրել ենք սարքերի տրամադրման հետևյալ սկզբունքը. ապահովել, նախ, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների դպրոցականներին։ Առաջին 50 հեռախոսները տրամադրվել են Շիրակի մարզի աշակերտներին։ Շնորհակալ ենք Վիվա-ՄՏՍ-ին` արագարձագանքելու և կրթության կազմակերպման գործում իր ներդրումն ունենալու համար»,-ասել է ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

Հիշեցնենք, որ մարզերից ստացված տվյալների համաձայն, ԿԳՄՍՆ-ն ազդարարել էր, որ հեռավար կրթություն ապահովելու համար, հանրապետության մարզերի դպրոցներում կա 24,000 սարքի անհրաժեշտություն։ Դրանց համալրման գործընթացում ներգրավվել են տարբեր ընկերություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քայլեր՝ օր առաջ բոլորին օգտակար լինելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2710 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ