«Դա կյանքի առանձնահատակությունն է, պարո՛ն Թորոսյան, ահազանգում են ոչ թե լուծված, այլ չլուծված խնդիրների մասին»․ վարչապետ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ավելացնել պետպատվերի շրջանակներում զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բժշկական օգնությունը:

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ վերջին 2 տարիների բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց բարդ ու թանկարժեք վիրահատությունների համար պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները եւ սպայական անձնակազմը օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից. «Խոսքը սրտի, գլխուղեղի եւ այլ 16 վիրահատությունների մասին է: Ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք այս որոշումով շտկել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ սրանով սպայական կազմին եւ զինծառայողներին ներառում են այն փաթեթի մեջ, որը ստեղծել էին ժամկետային զինծառայողների ծնողների համար: Նա Թորոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք սրա մեջ ներառվո՞ւմ են բոլոր տեսակի բժշկական ծառայությունները, թե՞ կան բացառություններ։

Ի պատասխան՝ նախարարն ասաց՝ գրեթե բոլոր․ «Օրինակ՝ եթե կոնքազդրային հոդի պրոթեզավորում է կատարվելու, պրոթեզի գումարը հատկացնում է հիվանդը, նաեւ ատամնաբուժական ծառայությունների մասով չի փոխհատուցվում»:

Վարչապետը նշեց, որ փաստորեն աջակցության շրջանակն անսահմանափակ չէ, եւ, ցավոք, երբ որեւէ բան պետպատվերից դուրս է մնում, մարդիկ ընկալում են, որ պետպատվերը իրականում չի գործում:

Արսեն Թորոսյանն ասաց, որ քայլ առ քայլ պարզեցնում են ամեն ինչ, որ հարցեր չառաջանան։ «Բայց այդ խնդիրը դրված է մեր առաջ, ու մենք շարունակական իրականացնում ենք թե՛ տեղերում՝ հիվանդանոցներում, թե՛ ԶԼՄ-ներով»,- ասաց նախարարը։

Արձագանքելով Թորոսյանին՝ վարչապետն ասաց․ «Դա կյանքի առանձնահատակությունն է, պարո՛ն Թորոսյան, ահազանգում են ոչ թե լուծված, այլ չլուծված խնդիրների մասին։ Լրատվամիջոցների առաջին էջերին երբեք չեն լինի վերնագրեր, որ ամեն ինչ կարգին է, որովհետեւ եթե ամեն ինչ կարգին է, որեւէ բան գրելու անհրաժեշտություն չկա: Մենք հաղորդակցության խնդիր ունենք, ակնկալիքները պետք է ճշգրիտ ձեւակերպենք, որ հետո մարդիկ չմտածեն, թե պետական մակարդակով իրենց խաբում են: Սա շատ կարեւոր է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1872 դիտում

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի

Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի

Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար

Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում

Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով