Երևան
12 °C
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմը`«Սուսերով պարը», հայտնվել է Ճապոնիայի վարձույթում: Հուլիսի վերջին Տոկիոյում ֆիլմը մեծ էկրան կբարձրանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էր էջում գրել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։
«Անհավանական է՝ Յուսուֆ Ռազիկովի «Սուսեով պար» Ֆիլմը հայտնվել է Ճապոնիայի վարձույթում: Ֆիլմը մենք նկարահանել ենք Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու DMH studio-ի աջակցությամբ։ Շնորհակալություն բոլորին ու առանձին Տիգրան Մանսուրյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսեսյանին եւ Շուշանիկ Միրզախանյանին։ Հաջողություն մաղթենք ճապոնացի դիստրիբյուտորներին, ու թող հնարավորինս շատ հանդիսատես դիտի ֆիլմը»,- գրել է Դիշդիշյանը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ Հայաստանյանը՝ դեկտեմբերի 11-ին:
Հայաստանյան պրեմիերայի ժամանակ ռեժիսորը Յուսոֆ Ռազիկովը ներկայացնելով «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը, նկատել էր՝ ֆիլմում Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածն է, որտեղ փորձել են տեղավորել այն խնդիրներն ու ԽՍՀՄ տարիների երեւույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։ «Շատ կարեւոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,- ասել է Ռազիկովը։ Կարեւորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրահանգ ստանալուց հետո։
Ֆիլմում ներկայացվում է 1942 թվականին Մոլոտովում (Պերմ) կատարվող իրադարձությունները, ուր էլ տարհանվել էր Լենինգրադի «Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը»: Ցուցադրվում է այն իրավիճակը, երբ «Գայանե» բալետը ստեղծելու ջանքերը համընկնում են 2-րդ սիմֆոնիայի հետ: Վերջին փորձից առաջ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել եւս մեկ պար բալետի վերջին հատվածում եւ ընդամենը ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը:
Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորում է ռուսաստանաբնակ դերասան Համբարձում Քաբանյանը: Ռեժիսորը ավելի վաղ ՀԺ-ին հայտնել էր, որ սկզբունքորեն նպատակադրված է եղել՝ Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորող դերասանը անպայման պետք է հայ լինի: «Ես հայերին տարբերում եմ՝ անկախ ամեն ինչից»,- կատակել էր նա: Դերասան Համբարձում Քաբանյանի համար էլ ինչ-որ ներքին մղում է եղել՝ նկարահանվել այդ ֆիլմում:
Դերերում հանդես են գալիս՝ Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Կուզնեցովը, Ալեքսանդր Իլյին կրտսերը, Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկիյը: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT