«Կյանք ու կռիվ» ֆիլմի հիման վրա վեպ կհրապարակվի

28/01/2017 schedule22:01

2016թ-ի սեպտեմբերին հայկական կինոարտադրությունում հայտվեց «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որն անմիջապես հայ հանդիսատեսի ուշադրությանն ու բարձր գնահատանքին արժանացավ:

«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց  հետաձգել նկարահանումները և մտածել երկրորդ ֆիլմի ստեղծման մասին: Ֆիլմի շարունակությունը, որը մեծ էկրան  բարձրացավ հունվարի 27-ին, ճակատագրի բերումով Ղարաբաղյան պատերազմի ականատես դարձած երիտասարդների կյանքի մասին է: Ֆիլմում ներկայացված են  ֆիլմի հերոսների կյանքը 25 տարի անց, երբ պատերազմը կրկին նրանց կյանք է ներխուժում:

Հաշվի առնելով  «Կյանք ու կռիվ» ֆիլմի գեղարվեստական մեծ արժեքը, Մհեր Մկրտչյանի սցենարի գրական տեքստի վերածվելու ներուժը և հանրության մեծ ուշադրությունը ֆիլմի նկատմամբ` «Զանգակ» հրատարակչությունը` խորհրդակցելով գրական աշխարհի ներկայացուցիչների` գրողների, գրականագետների նաև ընթերցողների հետ, որոշել է հրատարակել ֆիլմի սցենարի վրա հիմնված «Կյանք ու կռիվ» վեպը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց գրականագետ, «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, վեպի խմբագիր Հայկ Համբարձումյանը:

Վեպի հեղինակը հայտնի արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է:  Նրա պիեսները բեմադրվել և բեմադրվում են մեր թատրոններում, իսկ նրա սցենարների հիման վրա նկարահանվել են «Լռության սիմֆոնիա» և «Մաեստրո» գեղարվեստական ֆիլմերը:

Հայկ Համբարձումյանը վստահություն հայտնեց, որ Գուրգեն Խանջյանն իր գրական մեծ փորձառությամբ ու տաղանդով, մեր իրականության խորը ճանաչողությամբ, այս վեպի հեղինակի ամենից հարմար թեկնածուն է:

Խոսելով վեպի մասին, գրականագետը հայտնեց, որ ձեռնարկելով այս աննախադեպ նախագիծը` «Զանգակ» հրատարակչությունը նախ և առաջ նպատակ ունի հանրության լայն շրջանակում մեծացնել հետաքրքրությունը հայ արդի գրականության նկատմամբ, վերստին` գրականության միջոցով ու հնարավորություններում անդրադառնալ հետանկախության շրջանի հայ իրականության կարևոր խնդիրներին ու թեմաներին:

Վեպը թեև հիմնված է համանուն ֆիլմի վրա, սակայն իր գեղարվեստական առանձնահատկություններով ուղղակիորեն չի կրկնում ֆիլմը: Հայկ Համբարձումյանը ընդգծեց, որ գրական տեքստը հնարավորություն է տվել հեղինակին ավելի մանրամասն ներկայացնելու գործողությունների հասարակական-քաղաքական ֆոնը:

 Վեպի առաջին մասում հեղինակը ներկայացնում է անկախությանը նախորդող ամիսների հասարակական իրադրությունն ու տրամադրությունները: Ընդգրկուն կերպով ներկայացված են հերոսների հոգեբանական աշխարհը, հիմնավոր նրանց մղումներն ու շարժառիթները:

«Սա վախերի հաղթահարման ու որպես մարդ ու քաղաքացի կայացման վեպ է լինելու: Հրաժարվել կայուն, խաղաղ, տաք ու հարմարավետ գոյությունից` հանուն անկախության, սեփական որոշումները կայացնելու ազատության ու ինքնուրույնության: Ամեն ինչ իր գինն ունի` երջանկությունը, սերը, հաղթանակը, մարդու կայացումը: Երջանիկ լինելու համար պետք է պատրաստ լինես զոհաբերման: Եվ գլխավոր հերոսը վեպի առաջին մասում հենց այս գիտակցությամբ է մարտի գնում»,- նշում է գրականգետը:

Գրականագետի դիտարկմամբ` վեպում թեև մեծ տեղ ունի պատերազմը, կռիվը, սակայն ի վերջո այն խաղաղության, կյանքի մասին է: Հայկ Համբարձումյանը տեղեկացրեց, որ վեպի երկրորդ մասում արդեն մեր  25-ամյա զինված ուժերը մարմնավորող մերօրյա հերոսներն են, որոնք պատրաստ են յուրաքանչյուր պահ կյանքը զոհել հանուն հայրենիքի.

«Այդ զոհաբերումը չեն ներկայացնում որպես արտասովոր ինչ որ բան, այլ կատարում են իրենց պարտքը մարտի դաշտում և պահում են իրենց սկզբունքներն ու բարոյական բարձր նկարագիրը նաև կյանքում»:

Անի Հակոբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45875 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին