Ջանք չենք խնայել յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապահովելու համար․ ԿԳՄՍ նախարար

Մեր բոլոր գործողություններում ելել ենք այն կանխավարկածից, որ հիշատակի հանդեպ մեր ամենամեծ հարգանքը նաեւ ամեն քաղաքացու անվտանգությունն է։ Այս մասին այսօր Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման մասին։ Նախարարի խոսքով՝ քանի որ կան այսպիսի սահմանափակումներ, իրենք ջանք չեն խնայել յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապահովելու համար․ սկսած ծաղիկների խոնարհումից՝ վերջացրած 1 երեկոյի ժամանակ միասնական լույս վառելով։ Նրա փոխանցմամբ՝ տարբեր քաղաքաների լույսերը կմարեն ամսի 23-ին՝ ժամը 21։00-ին։ «Մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուրն իր տանը, նաեւ անվտանգությունից ելնելով, որեւէ լույս վառի, որը կխորհրդանշի մեր միասնական լույսի վառումը Ծիծեռնակաբերդում»,- ասաց Հարությունյանը։ Նա ներկայացրեց, որ Հայ առաքելական եկեղեցու հետ քննարկումների արդյունքում եկել են միասնական համաձայնության, որ ժամը 21:00-ին ամբողջ Հայաստանով կղողանջեն եկեղեցական զանգերը։ «Այնուհետեւ մենք գեղարվեստական ծրագիր ունենք. ապրիլի 24-ին՝ ժամը 22։00-ից սկսած՝ մեր քաղաքացիների խորհրդանշական ներկայության համար որոշ լուծումների տեսքով»,- եզրափակեց նախարարը։

Տպել
576 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել