Հայկական ֆուտբոլային ակումբները վերսկում են մարզումները: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշվում է, որ ՀՀ պարետատան եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի, ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:

Նշվում է, որ ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն եւ Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչեւ մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաեւ մարզչական, սպասարկող եւ բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ, ներառյալ՝ ֆուտբոլիստնեը, մարզչական, սպասարկող եւ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:

Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաեւ VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի 2-րդ կես, հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից եւ մի շարք այլ հանգամանքներից։

Հայաստանում, ինչպես գրեթե ողջ աշխարհում, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլային մրցաշարերը դադարեցված էին: Վերջին անգամ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում հանդիպումներ կայացել են մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին:

Տպել
986 դիտում

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Շիրակի մարզում ինքնամեկուսացված 312 քաղաքացուց 24-ն ունի դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները Չինաստան կարող են մեկնել առանց արտոնագրերի ձևակերպման, սովորական անձնագրով

Երևանի բնակարաններից մեկում 67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

Արտակարգ դրության պայմանների իրավախախտման 1251 դեպք է հայտնաբերվել

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է

Ինքնասպանության փորձ Բաղրամյան պողոտայում. 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. մահացել է Հայկ Կոնջորյանի հայրը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ Պետականության օրվա առիթով

ՀՀ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ. մեկուսացված է 67-ը

Քարինջի սկզբնամասում իրականացվել է հարկադիր քարաթափման աշխատանք

ԿԳՄՍ նախարարն այսօր կանցկացնի համադպրոցական ժողով

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, թիվը հասել է 8927-ի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք

Հրդեհ Ախուրյան գյուղում. վնասը նյութական է

ՃՏՊ Իոսիֆյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել