Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել. 62-ամյա տղամարդը Ձորակապի բնակիչ էր

Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել: Մահացել է Ձորակապ համայնքի 62-ամյա բնակիչ: ՀԺ-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ տղամարդը երբեւէ արտերկրում չի եղել, գյուղում էլ հնարավոր վարակակիրների հետ շփումներ չի ունեցել:

«Բավականին աշխույժ տղամարդ էր, գյուղում իր բիզնեսն էր ծավալում: Գյուղատնտեսական ապրանքների առևտրով էր զբաղվում, ավտոմասեր էր վաճառում: Կյանքով լեցուն մարդ էր: Բոլորիս համար էլ անսպասելի էր ու զարմանալի, որ նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, ու հիվանդությունը սուր ընթացք ունեցավ, այսօր էլ մահացավ»,- ասաց Արտակ Գևորգյանը:

Ըստ համայնքապետի՝ ձորակապցի տղամարդը հոսպիտալացվել էր մոտ քսան օր առաջ: Կորոնավիրուսի հաստատումից հետո նրա մոտ սրտի հետ կապված խնդիր էր առաջացել: Հենց Երևանում էլ տղամարդուն ստենտավորել էին:

«Ստենտավորումից հետո գրեթե ութ օր ապրեց, բայց, ցավոք, մահն է արձանագրվել: Բոլորս ցավում ենք»,- ասաց Գևորգյանը:

Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է ապրիլի վեցին. մահացել է մարալիկցի որսորդը: Երկրորդ դեպքը գրանցվել է երեկ՝ ապրիլի քսանին: Դեպքը գրանցվել է Մարալիկում, սակայն 90-ամյա ծերունին հուղարկավորվել է Սառնաղբյուրում, քանի որ եղել է Սառնաղբյուրի բնակիչ: «Նա Մարալիկում աղջկա տանն էր, հիվանդ էր, աղջիկն էր խնամում: Հենց Մարալիկում էլ մահացավ»,- տեղեկացրեց համայնքապետը:

Ձորակապի այսօր մահացած բնակիչը կորոնավիրուսից մահացած երրորդ մարդն էր Անի խոշորացված համայքնում: Տղամարդը կհուղարկավորվի՝ գործող կարգի համաձայն:

Մարալիկում այս պահին խիստ հսկողություն է սահմանված, պարետի որոշմամբ՝ նաև տեղաշարժի սահմանափակումներ կան: Արտակ Գևորգյանն ասաց, որ ինքնամեկուսացման ցուցում ունեցողները հետևում են հրահանգին, սակայն մյուսների պարագայում խնդիրներ կան՝ կապված գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման, գյուղմթերքի տեղափոխման, հողերի պարարտացման և անասուններին արոտ տանելու հետ: Մանրամասն ուսումնասիրվում է յուրաքանչյուրի գործունեությունը, հետո նոր տրվում է տեղաշարժի թույլտվություն:

Մարալիկում շատերն ունեին խնդիրներ ձեզ հետ, մոտ երկու տարի ձեր հրաժարականն էին պահանջում, նաև պարբերաբար փակում էին համայնքապետարանի դռները: Հիմա ինչպե՞ս են գալիս, անհրաժեշտ թերթիկները ձեր ստորագրությամբ վերցնում՝ ՀԺ-ի հարցին՝ Գևորգյանը պատասխանեց՝ դեռ խնդիրներ չեն առաջացել: «Մենք աշխատում ենք բոլորի համար, ծառայում ենք մեր ժողովրդին»:

Համայնքում նաև շարունակվում է ախտահանման աշխատանքների իրականացումը: Ինչո՞ւ Ֆեյսբուքում որոշ մարալիկցիներ դժգոհություններ ունեն՝ կապված Մարալիկի ախտահանման աշխատանքների հետ: Գևորգյանն ասաց՝ չգիտի: «Եթե կան մարդիկ, որոնք մտահոգ են, նրանց չի բավարարում մեր աշխատանքը, կարող են կամավոր, իրենց ասած, այդ բացը լրացնել: Պետք չէ նման իրավիճակում նման բաներ խոսելը: Էլի եմ ասում՝ եթե ցույց են տալիս, թե իրենք ավելի են անհանգստանում բնակչության համար, թող գան, մենք պուպլիզատորները կտանք, թող քլորացում անեն ու ժավելաջրով ախտահանում»,- ասաց Գևորգյանը:

Տպել
2931 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց