Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

26/04/2024 schedule21:20

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը կարևոր է համարում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը, քանի որ, ըստ նրա, խաղաղության հասնելու համար սա կարևոր նախապայման է: Ինչ վերաբերում է գործընթացի հետ կապված Հայաստանում առկա դժգոհություններին, Խաչատրյանը կարծում է, որ հայտնի շրջանակները պարզապես հերթական անգամ փորձում են առիթը օգտագործել՝ իշխանության հասնելու համար: 

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև.

- Տիկին Խաչատրյան, մի քանի օր է՝ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը: Օր օրի ավելանում են երկրների սահմանների բաժանարար սյուները: Սա ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար թե՛ անվտանգային, թե՛ այլ առումներով:

- Սա ՀՀ պատմության մեջ առաջին սյունն է, որը դրվել է անարյուն, թեկուզ դրոշ չէ, սպիտակ սյուն է, բայց դրվել է առանց արյուն թափվելու և շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար. ՀՀ-ն վերջապես ունենում է իր սահմանագիծը, որի համար այդքան տարիներ պայքարել է:

- Տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որին ներգրավված են ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչներ: Հետևո՞ւմ եք նրանց գործողություններին:

- Սա կորցրած աթոռների վերադարձի վերջին հույսն է, ոչինչ ավելի: Այն մարդիկ, ովքեր այսօր փողոցում պայքարում են, տարիներ շարունակ ընտրակեղծիքով, 5 հազար դրամով ժողովրդի հոգին ու խիղճը գնելով, նույնիսկ սեփական վարորդներին միլիոնատերեր դարձնելով, բերել հասցրել են թե՛ պատերազմի պարտությանը, թե՛ այն ամենին, ինչ այսօր կատարվում է ՀՀ-ի շուրջ: Այնպես որ այդ մարդկանց փողոցում լինելը որևէ աղերս չունի ՀՀ-ի շահերի հետ առհասարակ: Սեփական աթոռը վերադարձնելու վերջին հույսն է և իրենց տերերի տերերի՝ արտաքին քաղաքական տերերի վերջին հույսը: Բոլորը փորձում են ցույց տալ իրենց արտաքին քաղաքական տերերին, որ իրենք են լիդեր, Պուտին պապային ասում են՝ «մենք ենք լիդերը Հայաստանում», այնինչ ՀՀ-ում, բոլորին իրար գումարած, 10 հազար մարդուց ավելի մարդ չունեն այլևս, և հաջորդ ընտրություններին լրիվ այլ պատկեր ենք ստանալու, որովհետև ՀՀ քաղաքացին իր պատմության մեջ վերջապես սթափվել է և գիտի՝ ով է իր արտաքին քաղաքական բարեկամն ու թշնամին:

- Այսինքն՝ փողոցում տեղի ունեցող գործողությունները դրսի՞ց են ուղղորդվում:

- Վստահաբար, Ալեն Սիմոնյանի հանդեպ այն դիմումների շարքը, որոնք փորձում են գրել ՌԴ-ից, այդ ամենի ապացույցն է, որ՝ այո, դրսի ուղղորդում է:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված ու սահմանագծված տարածք ունենալը:

- Այդպես ՌԴ-ն դուրս է գալիս ուղղորդողի դերից, և ՀՀ-ն վերջապես ինքն է որոշումներ կայացնում՝ քաղաքակիրթ աշխարհի ուղեկցումներով, դրա համար ցնցումներ են սկսվել ՌԴ-ի մոտ:

- Կան պնդումներ, որ Երևանից գնում են Տավուշ և փորձում ապակողմնորոշել տեղի բնակիչներին: Ի՞նչ եք նկատել Դուք այս մասով:

- Բնականաբար, ակնհայտ է: Ես ընկերներ ունեմ Երասխի, Տիգրանակերտի տարածքից, շփվում էինք, ասացին՝ «մենք մեր տներում նստած ենք, Երևանից եկել են մեր տեղը որոշումներ են կայացնում»:

- Իսկ ի՞նչ կասեք Մայր Աթոռի, այն հոգևորականների մասին, որոնք փողոցում են կամ, այսպես ասած, նզովում են իշխանությանը:

- Կրոնը և մեր եկեղեցին բացարձակ աղերս չունեն փողոց դուրս եկած հոգևորականների հետ, նույնիսկ նրանց հոգևորական անվանելն է ինձ համար ամոթալի, որովհետև հոգևորականը Վազգեն առաջինն էր, ոչ թե այս բիզնես բանդաները, որոնք իրենց կոչել են հոգևորական: Բոլորս շատ լավ գիտենք նրանց անցած ճանապարհը, անցնող ճանապարհը, տերերին, տերերի տերերին: Ցավոք, այս եկեղեցականները նույնիսկ քաղաքական տերեր ունեն, ուղղորդողներ, և միայն այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» եկեղեցականի, պարզ է, որ նրանք ռուբլիով վճարված հոգևորականներ են:

- Իսկ արդյոք իրատեսակա՞ն է Ադրբեջանի հետ խաղաղ ապրել:

- Ցանկացած պարագայում, ցանկացած երկրի հետ հնարավոր է գնալ խաղաղության, ինչը մեզ համար այս պահին ամենակարևորն է, որովհետև մեզ առնվազն ժամանակ է պետք ուժերը վերականգնելու համար: Եվ հետո, ժամանակներն են տանում նրան, որ պետք է սկսել պատերազմներին վերջ տալ: Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ ունի սահմանագիծ, և մենք վերջապես պետք է դուրս գանք ինչ-որ մեկի հանձնարարություններով, հրահանգներով ապրելու ձևից:

Հերմինե Կարապետյան

Տպել
2117 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել