Մարալիկում գրանցվել կորոնավիրուսի մեկ նոր դեպք, արձանագրվել է մեկ մահ

Մարալիկում երեկ կեսգիշերին մահացել է 90-ամյա քաղաքացի, որի մոտ ախտորոշված էր կորոնավիրուս: Բացի այդ հիվանդությունից պապիկը նաև ծերունական առողջական խնդիրներ է ունեցել: Ծերունին բուժանձնակազմի հաստատված դեպքերից մեկի հետ կոնտակտավոր անձ է եղել: Նմուշառումն իրականացվել է երեկ առավոտյան, ապրիլի 18-ին՝ ծերունու տանը, քանի որ վատ ինքնազգացողության պատճառով հարազատները հրաժարվել են հոսպիտալացումից:

«Գիշերը նմուշառման պատասխանը ստանալուց որոշ ժամանակ անց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ու մահացել է պապիկը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը նաև տեղեկացրեց, որ բարեկամները խորհրդակցել և այսօր կեսօրին հուղարկավորել են ծերունուն:

Այսօր Մարալիկի Առողջության կենտրոնի ևս մեկ աշխատակցի թեստի պատասխան է եղել դրական: Ընդհանուր հաշվով, Գյումրու ինֆեկցիոնում է Մարալիկի Առողջության կենտրոնի 19 աշխատակից:

Մարալիկում և Ձորակապում պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, այսօրվանից մինչև ապրիլի 25-ը կիրառվում են տեղաշարժի սահմանափակումներ: Արգելելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության. Գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրվում է միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում:

Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության ժամանակ արգելվում է երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում: Բացառություն է սահմանված մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը: Պարետի որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը:

Հիշեցնենք, մարզպետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր թեստավորվել են «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները, որոնք մեկուսացվել էին կորոնավիրուսով հիվանդ մարալիկցի որսորդի՝ կենտրոնում բուժման արդյունքում: 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած մարալիկցի որսորդը մինչև Գյումրի, այնուհետ Երևան հասնելը 15 օր տնային բուժումներ էր ստացել: Մարտի 29-ին դիմել էր «Գյումրի» ԲԿ, որպես հիվանդ ընդունվել մարտի 30-ին, իսկ արդեն ապրիլի 1-ին տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ էլ տղամարդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Վերջինիս մահվանից հետո, ապրիլի 6-ին,  ի թիվս այլոց, մեկուսացվել էր նաև մարալիկցի այն բուժքույրը, որը տղամարդուն սրսկումներ էր արել, ինչպես նաև «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2712 դիտում

Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում

Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ

Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը

Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները

2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր

Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ

ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին

Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար

Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն

Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր

ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը

Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ

Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ադրբեջանից Հայաստան կուղևորվեն 42 վագոն դիզելային վառելիք, ինչպես նաև հացահատիկ ու պարարտանյութ

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան

Մարտունու դպրոցը նորոգելիս հատակի տակից հայտնաբերել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները

ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցրել. ստուգումները սովորական, նորմալ գործընթացներ են. Օվերչուկ

Գաս երգես, որ մենք գնանք դեպի Ռուսաստան, ու ռադդ քաշես ԱՄՆ ապրելու. Ղազարյան

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

Հետ են գնալու ու հեռվից հայրենասիրական կենացներ են խմելու, ստատուսներ են գրելու կաշառքով ընտրողները. Ռուբինյան

Փողը 150 ա դառել. ամենակարևորը՝ դրանց բերեք ընտրության, զոռով, քարշ տալով. հրապարակվել է նոր ձայնագրություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո

Շուրջ 7,12 մլրդ դրամ կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին

Lոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանողներին կտրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար

Ռեկորդային թվով զբոսաշրջային հոսք՝ հունվար-մայիս ամիսների համար

Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար աշխատած տարիներին կնքված պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 131 մլն դրամ

Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի

Միրզոյանն ու Ռուբիոն ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը. այն պատրաստ է վավերացման. տեսանյութ

Հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, այդ մեկ մարդը դու ես. Փաշինյան

17 հազար մարդ ականջները կախ ադրբեջանական խոսք ու երաժշտություն է լսում, ու իրենք էլ մնացածին ասում են՝ թուրք

50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ճամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ

Պետության վրա թքած ունենալու արվեստը. Հարությունյանը՝ Կուրսկից եկած քաղաքացու հայտարարության մասին

Տեղեկությունը, թե իբր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, սուտ է. ԷՆ