Երևան
12 °C
Աժ-ն ավարտեց իր հերթական նստաշրջանի աշխատանքները։ Խորհրդարանն այսօր ընդունեց մի շարք օրինագծեր, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 105 կողմ եւ 3 դեմ ձայներով։ Ըստ այս օրինագծի՝ շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա ապրանքի անվանման եւ ապրանքային դիրքի, ծառայության անվանման եւ կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է՝ անկախ կառավարության սահմանած կարգից ու ժամկետներից: Այս օրինագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն է։
Մյուս օրինագիծը, որ խորհրդարանն ընդունեց, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին է։ Այն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 78 կողմ, 29 դեմ ձայներով։ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում կառավարությունը նշանակում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն, Տավուշի մարզի Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջեւանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած: Այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները:
«Մաքսային կարգավորման» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես միաձայն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այս օրինագծով առաջարկում է ՀՀ-ից 1,5 տարի տեւողությամբ դուրս գնտվող քաղաքացիներին վերադառնալ հայրենիք եւ իրենց հետ ներկրել մինչեւ 5000 եվրո արժողությամբ անձնական իրեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի։ Այն քաղաքացիները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում 915 օրն առնվազն բացակայել են ՀՀ-ից, կկարողանան անձնական օգտագործման գույքն առանց այդ 5000 եվրոյի սահմանաչափի ներկրել ՀՀ։ Այս քաղաքացիները կարող են ներկրել նաեւ անձնական տրանսպորտային միջոցը, եթե այն ՀՀ վերադառնալուց առնվազն 6 ամիս պատկանել է տվյալ քաղաքացուն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT