Արտակարգ դրության ընթացքում ոստիկանի պահանջին չենթարկվելու 5 դեպքով հարուցվել են քրեական գործեր, տուժել է 6 ոստիկան

2020 թվականի մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը ՀՀ-ում գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ երեկ տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

17 դեպքերից 4-ով կազմվել են վարչական արձանագրություններ, 13-ով նախապատրաստվել են նյութեր: Նշենք, որ նախապատրաստված նյութերից 7-ը գտնվում են ընթացքի մեջ (1-ը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն), 1-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ 5-ով հարուցվել են քրեական գործեր մի խումբ անձանց կողմից խուլիգանության, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին, 4-րդ, 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով):

Նշված 5 քրեական գործերն էլ, որոնց արդյունքում տուժել է 6 ոստիկան, գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում. դրանցից 2-ը քննվում են Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնում, 1-ական գործեր էլ՝ Սիսիանի, Մաշտոցի եւ Վաղարշապատի քննչական բաժիններում:

Մալաթիայի բաժնում քննվող երկու քրեական գործերն էլ հարուցվել են ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Գործով անցնող քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, եւ դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելով գրավի կիրառումը: Նրանցից մեկն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց, իսկ մյուս քաղաքացին, որի գրավը դատարանի որոշմամբ սահմանվել էր 1.5 միլիոն դրամ, դեռեւս անազատության մեջ է գումարը վճարել չկարողանալու պատճառով:

Սիսիանի բաժնում քննվող քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից խուլիգանության) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Սա այն աղմկոտ միջադեպն է, որ տեղի է ունեցել ապրիլի 7-ին Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի եւ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարի մասնակցությամբ։ Հարությունյանը, ըստ Քննչական կոմիտեի, իր հորեղբոր որդու՝ Արմեն Հարությունյանի հետ խախտել է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը եւ չի ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին։ Դրա համար եղբայրները հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին, ինչի մասին իմանալով` այնտեղ են հավաքվել նրանց մտերիմները. «Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տեւական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով եւ մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթեւեկությունը խոչընդոտելով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը մեր զրույցում հերքել էր ՔԿ-ի հաղորդագրությունը՝ պնդելով, որ Հարությունյանները ունեցել են տեղաշարժման թերթիկ եւ ոստիկանների նկատմամբ անօրինական գործողություն չեն իրականացրել: Նրա խոսքով՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. Հարությունյանների նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանները, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը:

Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն, երեկ հայտարարեց՝ այդ պաշտոնին նշանակվելուց հետո ոստիկանապետի պաշտոնակատարը անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հասնող հափշտակություններ, եւ, ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար: Նրա խոսքով՝ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե Մուրադյանը սադիստ, մոլագար անձնավորություն է, որը, նստած իր աշխատասենյակում, սպասում է, թե ով պետք է գա բաժնի շենք, որպեսզի նրա նկատմամբ բռնություններ կիրառի: Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ Արմեն եւ Մարտին Հարությունյանները չեն ունեցել տեղաշարժման թերթիկ, եւ երբ ոստիկանը նրանց տեղեկացրել է, որ պետք է իրականացվի վարչական վարույթ եւ կազմվի արձանագրություն, Հարությունյանները, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հեռացել են. «Կարճ ժամանակ անց նույն ավտոմեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ, եւ այն ժամանակ, երբ ոստիկանը կանգնեցրել է ավտոմեքենան եւ հայտնել վարչական վարույթ իրականացնելու անհրաժեշտության մասին, Մարտին Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ողջ ոստիկանության՝ ի մասնավորի՝ նաեւ այդ ոստիկանի հասցեին եւ հայտարարել, որ շարունակելու դեպքում կիջնի եւ կապտակի նրան, որից հետո դարձյալ ավտոմեքենայով հեռացել են»:

Ըստ Գարիկ Մուրադյանի փաստաբանի՝ Մուրադյանը ոստիկանների հետ միասին մեկնել է Հարությունյանների աշխատավայր՝ նրանց բերման ենթարկելու, հարցրել է, թե ով է Մարտինը եւ ինչու չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, ինչին ի պատասխան՝ Մարտին Հարությունյանը հեգնել է. «Երբ փորձել են նրան նստեցնել ավտոմեքենան եւ բերման ենթարկել, Արմեն Հարությունյանը խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, իսկ Մարտին Հարությունյանի հայր Մայիս Հարությունյանը սեռական հայհոյանքներ է տվել Գարիկ Մուրադյանի հասցեին, ինչին վերջինս որեւէ արձագանք չի տվել»։

Նշենք, որ պաշտոնատար անձանց այդ ենթադրյալ բռնության վերաբերյալ Հարությունյանները հաղորդումներ են ներկայացրել, որոնց հիման վրա երեկ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները անցնելը): Գարիկ Մուրադյանին, սակայն, որեւէ մեղադրանք առաջադրված չէ, եւ նա, ըստ փաստաբանի, որեւէ դատավարական կարգավիճակ չունի։

Հավելենք, որ Ոստիկանությանն ուղղված մեր գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք նաեւ՝ նշված ժամանակահատվածում արձանագրվե՞լ են արդյոք դեպքեր՝ ոստիկանի ոչ իրավաչափ վարքագծի կամ անգործության վերաբերյալ, արձանագրված լինելու դեպքում խնդրել էինք նշել, թե ինչ ընթացք է տրվել դրանց. «Ոստիկանության ծառայողների անգործության կամ ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ գրանցվել է 12 դեպք, որոնցով կատարվում են ծառայողական քննություններ»,- ասված է պատասխանի մեջ։ Դրանցից մեկը նշանակվել է Սիսիանի միջադեպի առիթով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2242 դիտում

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ