Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է առաքման 4 շրջիկ մեքենա Երևանում և 10 մեքենա՝ մարզերում

15/04/2020 schedule15:23

# մենքհոգում ենք

Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում և 10-ը՝ մարզերում՝ յուրաքանչյուր մարզում մեկական մեքենա սկզբունքով: Առաքումն իրականացվում է անվճար:

Շրջիկ մեքենաներն իրականացնում են Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների պատվերների առաքում: Առաքվում են կանխավճարային ու հետվճարային քարտեր, ինչպես նաև՝ Wi-Fi երթուղիչներ: Ընդունվում են նաև քարտի փոխարինման պատվերներ: Պատվերի ձևակերպման համար անհրաժեշտ է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի զանգերի կենտրոն՝ 111 կամ առցանց խանութի՝ 093 298 700 համարներով: Այնուհետև հաճախորդի հետ կապ է հաստատվում և նրան ուղղորդում դեպի այն վայրը, ուր ժամանելու է առաքման շրջիկ մեքենան՝ քարտը կամ սարքը առաքելու, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, բաժանորդային պայմանագիր կնքելու համար: Ուստի, առաքանին ստանալիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

«Համավարակը ստիպում է արագ լուծումներ փնտրել ու հարմարվել իրավիճակին՝ բաժանորդների համար առավելագույնս հասանելի լինելու համար: Որքանով էլ շատ լինեն բաժանորդների սպասարկման՝ Վիվա-ՄՏՍ-ի թվային հարթակները, այնուամենայնիվ, միշտ էլ առաքման կարիք լինում է: Հատկապես պահանջարկի մեծ աճ կա հեռավար կրթության ու աշխատանքի համար անհրաժեշտ՝ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած սակագնային պլանների հանդեպ», - հարզազրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Հաշվի առնելով, որ Zoom և Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության և աշխատանքի համար, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարևոր բջջային հավելվածներից՝ մինչև 31.05.2020թ., ներառյալ: Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի և ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:  Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջ՝ https://www.mts.am/Individual-customers/mobile-connection/Tariffs-and-discounts/x-y-z-tariff-plans/for--prepaid կամ զանգահարել 111:

Կարևոր. Վիվա-ՄՏՍ-ը հորդորում է բաժանորդներին պահպանել սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր: Ցանկալի է նաև, որ հնարավորության դեպքում, բաժանորդները լինեն կանխարգելիչ դիմակներով:

Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):

Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը: Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային հեռախոսների վաճառքը:

Առաքման շրջիկ մեքենաները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1881 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ