Սիսիանի ոստիկանապետն իր սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար. փաստաբանը հակադարձում է

«Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն այդ պաշտոնին նշանակվելուց հետո անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հասնող հափշտակություններ, եւ ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար»:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Գարիկ Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում գրանցվել էին միջադեպեր, որոնց կիզակետում շոշափվում էր Մուրադյանի անունը: Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը մեր զրույցում պատմել էր, որ տեղեշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ: Նույն խնդրի մասին ահազանգել էր նաեւ Սիսիանի բնակիչ, 60-ամյա Գառնիկ պապը, որը  բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին գողության կասկածանքով, որտեղ, ըստ նրա ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանի, նրա նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանների, այդ թվում՝ ոստիկանապետի կողմից:

Գարիկ Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանըի խոսքով՝ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե Մուրադյանը սադիստ, մոլագար անձնավորություն է, ով, նստած իր աշխատասենյակում, սպասում է թե, ով պետք է գա բաժնի շենք, որպեզի նրա նկատմամբ բռնություններ կիրառի. «Հենց այս տպավորությանն էին ձգտում բռնությունների մասին լուրեր տարածողները և տուրք տալով ճշմարտությանը՝ կարելի է ասել, որ նրանք հասան կարճաժամկետ արդյունքի»։ 

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Գարիկ Մուրադյանը 2019թ օգոստոսի 14-ից նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնում որպես օպերատիվ գծով տեղակալ և համատեղության կարգով իրականացրել է ոստիկանության բաժնի պետի պարտականությունները. «Նա ոստիկանության երիտասարդ ու խոստումնալից կադրային աշխատող է, ով, ավարտելով ոստիկանության ակադեմիան, աշխատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ»:

Ներկայացնելով իրադարձությունների ժամանակագրությունը՝ Հովհաննիսյանը նշել է, որ դրանից հետո յուրաքանչյուրն ինքը կարող է վերլուծություններ կատարել եւ պարզել կապը ճշմարտության ու Գ․Մուրադյանին մեղսագրվող արարքների միջև:

Փաստաբանի կողմից ներկայացվող ժամանակագրությունը՝ ստորեւ.

1. 2020թ ապրիլի 07-ին՝ ժամը 13․10-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհաի Սիսիան քաղաքի հատվածում լեյտենանտ Կարեն Ղազարյանը՝ ի կիատարումն պարետի 31․03․2020թ թիվ 27 որոշման կանգնեցրել է Վազ 2121 մակնիշի ավտոմեքենա և խնդրել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը։ Ավտեմեքենայի վարորդ Արմեն Հարությունյանը և ուղևոր Մարտին Հարությունյանը  դրանք չեն ներկայացրել։ Երբ ոստիկանը տեղեկացրել է, որ պետք է իրականացվի վարչական վարույթ և կազմվի արձանագրություն, Հարությունյանները, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հեռացել են։

2. Կարճ ժամանակ անց նույն ավտոմեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ, և այն ժամանակ, երբ Կարեն Ղազարյանը կանգնեցրել է ավտոմեքենան և հայտնել վարչական վարույթ իրականացնելու անհրաժեշտության մասին, ավտոմեքենայի ուղևոր Մարտին Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ողջ ոստիկանության՝ ի մասնավորի նաև Կարեն Ղազարյանի հասցեին, և հայտարարել, որ շարունակելու դեպքում կիջնի և կապտակի նրան, որից հետո ավտոմեքենայով հեռացել են:

3. Կատարվածի մասին սահմանված կարգով զեկուցելուց հետո՝ 2020թ ապրիլի 07-ին, ժամը 14․10-ի սահմաններում, մի շարք ոստիկաններ ծառայողական երկու ավտոմեքենաներով մեկնել են Շաքի գյուղ՝ Մարտին Հարությունյանին պատկանող դիզ․վառելիքի վաճառքի կետից նրան և Արմեն Հարությունյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու, պարետի որոշման խախտման և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար, համապատասխան վարույթ իրականացնելու նպատակով:

4. Վառելիքի վաճառքի կետում գտնվել են 3 հոգի։ Գարիկ Մուրադյանը հարցրել է թե, ով է հանդիսանում Մարտինը և ինչու չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, ինչին՝ Մարտին Հարությունյանը հեգնել է։ Երբ փորձել են նրան նստեցնել ավտոմեքենան և բերման ենթարկել, Արմեն Հարությունյանը խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, իսկ Մարտին Հարությունյանի հայր Մայիս Հարությունյանը սեռական հայհոյանքներ է տվել Գարիկ Մուրադյանի հասցեին, ինչին վերջինս որևէ արձագանք չի տվել։

5. 2020թ ապրիլի 07-ին՝ ժամը 14․45-ին, այդ անձանց բերման ենթարկելուց մի քանի րոպե անց ոստիկանության Սիսիանի բաժին է եկել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և բարձր տոնայնությամբ անախորժ խոսակցություն է ունեցել Գ․Մուրադյանի հետ՝ Հարությունյաններին ոստիկանության բաժին բերման ենթարկելու կապակցությամբ:

Այստեղ անհրաժեշտ է կարևորել, որ եթե քաղաքապետի հետ խոսակցությունը կրեր բարիդրացիական բնույթ, Գարիկ Մուրադյանը, ենթարկվելով հորդորի ազատ արձակեր ոստիկանների կողմից բերման ենթարկված անձանց, ապա սրան չէին հաջորդի հետագա գործողությունները, և Գարիկ Մուրադյանը չէր ներկայացվի որպես բռնակալ։ Սակայն Գարիկ Մուրադյանը, հանդիսանալով սկզբունքային ոստիկան, ոչ միայն անհապաղ ազատ չի արձակել բերան ենթարկված անձանց, այլև իրականացվել է վարչական վարույթ, և այդ անձինք ենթարկվել են 100․000 դրամ վարչական տուգանքի։

6. Քաղաքապետի հեռանալուց անմիջապես հետո՝ 2020թ․ ապրիլի 07-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում,  ոստիկանության Սիսիանի բաժնի շենքի դիմաց են հավաքվել շուրջ 50-60 անձինք և ագրեսիվ վարքագիծ դրսևորելով՝ սկսել են բղավել, սեռական հայհոյանքներ տալ ոստիկանության հասցեին։

7. Հիշյալ անձանց գործողությունները փորձել են հանդարտացնել ոստիկանության աշխատակիցներ Կարեն Ջահանգիրյանը և Սամսոն Ասրյանը, սակայն հավաքված անձինք քաշքշել և ֆիզիկական բռնություն են գործադրել այդ անձանց նկատմամբ։ Դեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասով, քննություն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից։

8. 2020թ ապիրլի 20-ին ժամը 16-ի սահմաններում Սիսիանի ԲԿ են դիմել Հարությունյանները և հայտնել, որ իրենց վրա առկա են մարմնական վնասվածքներ, որոնք ստացել են ոստիկանների կողմից իրենց բերման ենթարկելու ժամանակ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների և ըստ հիշյալ անձանց հաղորդումների՝ նրանք իրենց ենթադրյալ մարմնական վնասվածքները ստացել են բերման ենթարկելու ժամանակ։ Եթե անգամ ընդունենք, որ այդ անձանց վրա առկա են մարմնական վնասվածքեր, եթե անգամ ընդունենք, որ դրանք պատճառվել են անձանց բերման ենթարկելու ժամանակ, ապա հիշյալ գործողությունն իրավաչափ է քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ըստ որի՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել:

9. 2020թ ապրիլի 07-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Սիսիանի ԲԿ է դիմել Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկ Վոլոդյայի Սիմոնյանը՝ դեմքի շրջանում առկա մարմնական վնասվածքներով և հայտնել, որ 2020թ ապրիլի 06-ին՝ ժամը 10-ի սահմաններում, իրեն ծեծի է ենթարկել Գարիկ Մուրադյանը։

Գ․Սիմոնյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել գողության կատարման կասկածանքով և նյութերի նախապատրաստման ընթացքում խոստովանական բացատրություն տվել իր կողմից գողություն կատարելու վերաբերյալ։ 2009 թվականին նա դատապարտվել է կողոպուտի համար։

10. 2020թ ապրիլի 08-ին Սյունիքի մարզի դատախազին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2020թ մարտի 23-ին Գ․Մուրադյանն իրեն ծեծել և սպառնալիքներ է գործադրել իր նկատմամբ։

2020թ․ մարտի 23-ին Գուրգեն Ռոբերտի Վարդանովի քույրը հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Սիսիանի բաժնում, եղբոր նկատմամբ բռնություն է գործադրվել։ Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում Գ․Վարդանովն ու քույրը հերքել են բռնությունների հանգամանքը։ Միաժամանակ Գ․Վարդանովն խոստովանական ցուցմունքներ է տվել իր կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին։ Հաղորդման վերաբերյալ 2020թ ապրիլի 03-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

11.  2020թ ապրիլի 08-ին Արամ Ռազմիկի Զիլֆուղարյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ հունվարի 26-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Գ․Մուրադյանը սպառնացել և վիրավորել է իրեն։

Սպանության սպառնալիքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նախապատրաստվել են նյութեր, ուղարկվել է քննչական բաժին և բողոքի բացակայությամբ մերժվել է։

Գ․Մուրադյանի կողմից կատարված ենթադրյալ բռնությունների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Գ․Մուրադյանին մեղադրանք առաջադրված չէ և նա որևէ դատավարական կարգավիճակ չունի։

 

Լուսանկարում՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը

Տպել
4733 դիտում

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան