Պարո՛ն Մարուքյան, դուք փայլուն մանիպուլյատոր եք․ տենց փայլուն մանիպուլացնել երկրորդ քաղաքական գործչի տրված չէ․ Գրիգորյան

Այսօր պարոն Աբովյանն ասաց, որ ես փայլուն իրավաբան եմ, ես էլ շարունակեմ կոմպլիմենտները: Պարո՛ն Մարուքյան, դուք էլ փայլուն մանիպուլյատոր եք։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ «Երեւի տենց փայլուն մանիպուլացնել երկրորդ որեւէ քաղաքական գործչի տրված չէ»,- շարունակեց Գրիգորյանը։ Նախագիծը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, ձերբակալվածներին պահելու վայրում եւ կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց հետ անարգել տեսակցելու մասին է։ «Հանձնաժողովի նիստերից հետո կառավարությունը բերում է առաջարկ, ասում է՝ լավ, եղել է ժամանակին պրակտիկա, չնայած հիմա չկա, բայց եկեք օրենքում հստակ գրենք, որ պատգամավորը կարող է մտնել ցանկացած խուց, հաղորդակցվել այնտեղ գտնվող անձանց հետ։ Եթե ցանկանա մեկուսի տեսակցել դատապարտյալին, դիմի քննիչին, եւ քննիչը կարողանա դա մերժել միայն պատճառաբանված որոշմամբ»,- ներկայացրեց Գրիգորյանը։ Այս առաջարկը, սակայն, ԼՀԿ-ն չի ընդունել։

Իր ելույթում Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինչ-որ տեղ ուրախ է, որ իր գործընկերներն ուզում են մերժել այս նախագիծը․ «Որովհետեւ եթե մերժեք, այն կմնա նախկին տեսքով»,- ասաց նա։ «Ես ուզում եմ մի քիչ պատմել, թե ինչ է եղել ընդհանրապես, որ շատ տարբեր ձեւերով այստեղ խեղաթյուրվեց։ 2004 թվականից մինչեւ 2012 թվականը ես հանդիսացել եմ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ների եւ կալանավորված անձանց պահելու վայրերում դիտորդական խմբի անդամ։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ ՔԿՀ-ներում, այդ թվում՝ ԱԱԾ մեկուսարանում, հայտնվեցին մեր այսօրվա գործընկերները։ Եվ դիտորդական խումբն այցելում էր բանտերում գտնվող քաղաքական գործիչներին եւ պատգամավորներին, որոնց նկատմամբ քննիչները կայացրել էին որոշում՝ տեսակցության արգելքի»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ 2010 թվականին երկրում մի ահավոր բան տեղի ունեցավ. Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար։ Ինչպես նշեց պատգամավորը, Թովմասյանը սկսեց մեկնաբանել այս նորմն այնպես, ինչպես հիմա մեկնաբանում են իմքայլականները, ինչպես մեկնաբանում է Արդարադատության նախարարությունը։ «Արդեն 10 տարի է՝ Հրայր Թովմասյանի նման մեկնաբանեցին նրանից հետո եկած նախարարները, հեղափոխությունից հետո՝ նաեւ գործող նախարարությունը, գործող քաղաքական մեծամասնությունը։ Այն ժամանակ ես եւ Նիկոլ Փաշինյանը գնացինք Ժիրայր Սեֆիլյանին այցելելու, արգելք կար, չթողեցին տեսնենք, Փաշինյանը բերեց նախագիծ՝ քանի որ դուք մեկնաբանում եք՝ տեսակցել գրված չէ, բերում ենք նախագիծ։ Մենք քննարկեցինք, ես Նիկոլին ասացի, որ այս դրույթը կիրառվել է, ինքն էլ գիտեր, բայց ասաց՝ չէ, բեր հստակեցման համար սա բերենք, որ ընդունվի, չկարողանան այդ մեկնաբանությունն ասեն։ Բերեցինք, մերժվեց, հիմա բերել ենք, էլի մերժվում է»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ տեսակցելու մասին չէ խոսակցությունը, պատգամավորը տեսակցող չէ։ «Պատգամավորը մտնում է ՔԿՀ, ծանոթանում է պայմաններին, խոնավությանը, տեսնում է՝ կալանավորն ինչ վիճակում է իր խցի մեջ: Այս բոլոր իրավունքները մինչեւ 2010 թվականն ունեցել ենք։ Ինչո՞ւ հիմա չունենք, որովհետեւ դուք մեկնաբանում եք այնպես, ինչպես Հրայր Թովմասյանը: Ցանկացած ոք, որ այս նորմը մեկնաբանում է այդ կերպ, ինձ համար Հրայր Թովմասյան է։ Այն ժամանակ էլ ես, Փաշինյանն ասում էինք՝ այ հարգելի հանրապետականներ, վաղը, մյուս օր իշխանափոխություն կլինի, դատական գործեր կհարուցվեն, ձեզ կնստեցնեն, դուք կարիք կունենաք, որ մենք այցելենք ձեզ, ասում էին՝ չէ, դա չի լինի։ Սա ինձ մոտ դեժավյու է առաջացնում, վաղը, մյուս օր էլի քրեական գործեր են լինելու, հնարավորություն տվեք ձեզ այցելել, այ ձեր ցավը տանեմ։ Է՞լ ինչ անենք ձեզ համար, որ չդառնաք Հրայր Թովմասյան»,- եզրափակեց իր ելույթը Մարուքյանը։

Խմբակցության անունից ելույթների ժամանակ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ այս ելույթին։ «Ձեր խմբակցության ներկայացուցիչը՝ այս նախագծի հիմնական զեկուցողը, գալիս է փետրվարի 10-ին, առաջին ընթերցումից առաջ նախագիծը ներկայացնում ու ասում է՝ դե, մեկուսի տեսակցության մասին է նաեւ խոսքը։ Նույնը կրկնում է ապրիլի 9-ին, նույն կերպ հասկացել են «Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկերները, որովհետեւ նրանք էլ ասացին, որ պետք է լինի հնարավորություն առանձին, մեկուսի տեսակցելու, որովհետեւ կարող է կաշկանդվեն աշխատակցի մոտ»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով՝ միանշանակ է, որ առաջարկվել է մեկուսի տեսակցություն։ «Հանձնաժողովի նիստերից հետո կառավարությունը բերում է առաջարկ, ասում է՝ լավ, եղել է ժամանակին պրակտիկա, չնայած հիմա չկա, բայց եկեք օրենքում հստակ գրենք, որ պատգամավորը կարող է մտնել ցանկացած խուց, հաղորդակցվել այնտեղ գտնվող անձանց հետ։ Եթե ցանկանա մեկուսի տեսակցել դատապարտյալին, դիմի քննիչին, եւ քննիչը կարողանա դա մերժել միայն պատճառաբանված որոշմամբ։ Դուք մերժեցիք այդ առաջարկը ու դրանից հետո նոր դուրս եք եկել այս ամբիոնից, ասում եք՝ տեսակցելու մասին չէ խոսքը, պատգամավորը տեսակցող չէ»,- ասաց պատգամավորը, այնուհետեւ ավելացրեց․ «Բա, եթե տեսակցության մասին չէ խոսքը, ինչո՞ւ եք տեսակցության հոդվածում փոփոխություն նախատեսող նախագիծ բերում։ Կարո՞ղ ա դուք տեղյակ չեք՝ նույն ֆրակցիայի ներսում ձեր հիմնական զեկուցողն ինչ նախագիծ ա զեկուցում եւ ինչպես»։

Պատգամավորի խոսքով՝ ԼՀԿ-ն փորձում է ներկայացնել, որ տեսեք՝ «Իմ քայլը»-ը նույն այն մեկնաբանության կրողն է, որն անում էր Հրայր Թովմասյանը։ «Մենք չէինք հասկանում, թե ինչի մերժեցիք այդ առաջարկը, հիմա հասկանում ենք։ Մերժել եք, որ այ սենց ելույթ ունենաք, որ դուրս գաք եւ մեզ մեղադրեք Հրայր Թովմասյանի վարած քաղաքականությունը շարունակելու մեջ։ Դուք չունեք նպատակ, որ լավ նախագիծ ընդունվի, դուք ունեք նպատակ սենց ելույթ ունենալու եւ իշխանությանը ներկայացնելու որպես ՀՀԿ-ի հետեւորդներ»,- եզրափակեց Գրիգրոյանը։

Տպել
2827 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն