Հայաստանի եւ մյուս բոլոր երկրների ֆուտբոլի ազգային հավաքականներն այս տարի հնարավոր է՝ խաղեր չունենան

2020 թվականին ֆուտբոլի ազգային հավաքականները հնարավոր է՝ այլեւս խաղեր չանցկացնեն: Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցներին հայտնել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալիանին: Պատճառն այն է, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքով խառնաշփոթ է առաջացել այս մարզաձեւի օրացուցային պլանում, եւ հիմա առաջնահերթությունը տրվում է ազգային առաջնությունները «փրկելուն»:

«Կարծում եմ՝ դա բարդ կլինի եւ ոչ այնքան առողջապահական խնդիրների կամ պատրաստվածության պատճառով, այլ միջազգային ուղեւորություններ անելու հնարավորությունների տեսանկյունից: Կարծում եմ՝ հիմա առաջնահերթ է ազգային ֆուտբոլը: Դեռեւս ունենք սեպտեմբեր ամիս, սակայն չեմ կարծում, որ խաղեր կլինեն»,- ասել է նա՝ ավելացնելով, որ պանդեմիայից ամենաշատը տուժած երկրներում ֆուտբոլի ամբողջական վերականգնումը 2020թ. ընթացքում գուցե հնարավոր չլինի:

Մի քանի օր առաջ ՖԻՖԱ-ն ներկայացրել էր դասակարգման աղյուսակի փոքր փոփոխությունները՝ հայտնելով, որ այս տարի ազգային հավաքականների մակարդակով 4 ընկերական հանդիպում է տեղի ունեցել: Հայաստանի հավաքականը մարտին պետք է ընկերական խաղեր անցկացներ Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ եւ թիմի գլխավոր մարզչի դերում իր նորամուտը պետք է նշեր իսպանացի հայտնի մասնագետ Խոակին Կապառոսը, սակայն հանդիպումները չկայացան:

Տպել
511 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարող է հայտնվել Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմում

Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմն ընտրվել է Կաննի 73-րդ փառատոնի՝ «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում

Ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Դիմակը COVID-19-ից պաշտպանո՞ւմ է, ինչպե՞ս կրել ձեռնոց եւ ինչո՞ւ չօգտագործել դեղեր, խոսում են հայ մասնագետները

«Դուք անգրագիտություններ եք տարածում»․ «Գազպրոմ Արմենիա»-ի վարչության նախագահը՝ Հանրային խորհրդի անդամին

Նոր համակարգով կրտսեր պարեկի աշխատավարձը կկազմի 250-270 հազար դրամ․ դիմել կարող են նաեւ աղջիկները․ Ռուստամ Բադասյան

20 սննդի կետեր խախտել են պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները. գործունեությունը դադարեցվել է 24 ժամով

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Մեկնարկում են պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանում ուսանելու առցանց դասընթացները

Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը կրկին հասանելի է

Ալկոգել կա, մասկա կա, ջերմաչափ կա, գոնե վաղը եկեք, այ քեզի բան. Գյումրիում 11 տնտեսվարողի գործունեություն կասեցվեց

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արդարադատության նախարար է նշանակել

ՄԻՊ-ի իրավական չափանիշների վրա հիմնվելով՝ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է նախադեպային որոշում

IDBank-ն ու «Արմլիզինգ»-ը կհամագործակցեն

Մարտունու և Սևանի անձնագրային բաժինների պետերի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է. մեղադրանք է առաջադրվել 6 անձի

Այսպես անհնար է պահել համակարգը, այսօր իրավիճակը օգտակար է միայն սպառողին․ «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրեն

Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում հիվանդության պատճառով 11 թեղի է հատվել. կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը

Հայ մասնագետները փակ տարածքների, բժշկական սարքավորումների ախտահանման համար օզոնային գեներատորներ են ստեղծել

Գերմանիան, Պորտուգալիան ու Ռուսաստանը հավակնում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելուն