Վարակված զինծառայողների ծնողները տեղեկացվում են. Արցախի ՊԲ-ում վարակվածության որևէ դեպք չկա. Օհանյան

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի աշխատանքներում Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Արցախի պաշտպանության բանակի միջեւ համագործակցություն չկա, սակայն համատեղ տարվում են կանխարգելման աշխատանքներ: Այս մասին այսօր ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը Պաշտպանության բանակի համար ղեկավար օղակ է, և բոլոր այն ուղեցույցներն ու հրամանները, որ արձակվում են զինված ուժերի համար, դրանք գործում են նաև Պաշտպանության բանակի հատվածում: Ամենօրյա զեկույցներից կարող եմ տեղեկացնել, որ Պաշտպանության բանակում իրավիճակը վերահսկելի է, հանգիստ է, այնտեղ մենք խնդիր չունենք: Արցախի ՊԲ-ում վարակվածության որևէ դեպք չկա»,- ասաց Օհանյանը:

Նա հաղորդեց նաեւ, որ զինված ուժերի այն զորամասում, ուր առաջինն էր հայտնաբերվել կորոնավիրուս, հիմա որեւէ մեկուսացված չկա: Այն բոլոր զինծառայողները, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, կրկնակի թեստավորումից հետո դուրս են գրվել: Հավանական կոնտակտավորները, որ անցել էին զորանոցային ռեժիմի, թեստավորվել են, բոլորի թեստերը եղել են բացասական: Զորանոցն անցել է իր բնականոն գործունեությանը:

Օհանյանը նշեց, որ կորոնավիրուսով վարակվածների թվում կան թե՛ պայմանագրային և թե՛ ժամկետային զինծառայողներ: «Բոլորի ծնողները տեղյակ են լինում թե՛ վարակվածության մասին, թե՛ բուժման ընթացքի: Ժամկետային զինծառայողներից երեքը դուրս են գրվել, հուսով եմ՝ առաջիկա օրերին դուրս կգրվեն նաև մյուսները»,- ասաց նա:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ յուրաքանչյուր թեստավորվողի տվյալները գրանցվում են armmed.com համակարգում, և դա արդեն փաստաթուղթ է: «Մեկուսացվածին ծառայության կանչելն անթույլատրելի է, քանի որ հստակ կան ԳՇ պետի և պաշտպանության նախարարի հրամանները: Ինքնամեկուսացվածները՝ որպես հնարավոր կոնտակտավոր կամ կոնտակտավորի կոնտակտավոր, 14 օրը պարտավոր են պահպանել: Ինչ վերաբերում է նրանց թեստավորմանը, անհրաժեշտության դեպքում, եթե լինում է կորոնավիրուսին բնորոշ ախտանշան, ապա պիտի կատարվեն և՛ առաջին, և՛ երկրորդ թեստավորումները»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2787 դիտում

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ

Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան

ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը