Ով ասի փիլիսոփա եմ, առանձին սենյակ տանք, ասենք՝ նստի ծառայի՞. կոշտ պատասխան ուսանողին

Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ կլոր-սեղան քննարկումը: Ուսանողներից Գարիկ Պետրոսյանը դիմելով պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանին՝ հետաքրքրվեց, եթե գիտնականներին զորակոչեն բանակ, ապա նրանց համար համապատասխան պայմաններ ապահովելո՞ւ են, որպեսզի կարողանան գիտությամբ զբաղվել:

«Ես ուզում եմ, որ հստակ տարբերություն մտցվի բանակում գիտությամբ զբաղվելու եւ գիտական ներուժի օգտագործման մեջ: Ցավոք սրտի, շատ դեպքերում գիտական ներուժի օգտագործում է համարվում ծրագրավորողին կապի ոլորտում աշխատանք տալը, ֆիզիկոսին ինժեներական աշխատանքներում ներգավելը: Գիտական աշխատանքով զբաղվելը ենթադրում է գիտական ղեկավարի, թիմի, սեմինարների առկայություն: Ինչքան հասկանում եմ՝ մայիսին բանակ են զորակոչվելու գիտնականները: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք բանակն արդեն պատրաստ է նրանց ընդունել, եթե այդ պայմաններ չկան, նրանք  զորակոչվելո՞ւ են, թե՞ ոչ»,- հարցրեց Գարիկ Պետրոսյանը:

Փոխնախարարը պատասխանելով ուսանողին՝ նշեց, որ այժմ տարվում են աշխատանքներ գիտնականներին ծառայությունում ներգրավելու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

«Դուք, որ ասում եք, թե ծրագրավորողը կապի ոլորտում է աշխատում, դա այդպես չէ, պարզապես վարչության անունն է այդպիսին: Այդ վարչությունում հիմա ծառայում են շատ երիտասարդներ, ովքեր կիբերանվտանգության ոլորտում են, ադմինիստրատիվ եւ ծրագրավորման ոլորտներում: Տեղերը սահամանափակ չեն, մենք չենք ասում, թե մեզ պետք է երեք ծրագրավորող: Կախված է նրանից, թե տվյալ պահին բանակի արդիականացման համար որքան մասնագետ է պետք: Պարզ է, որ գիտական ղեկավար չի լինելու, բայց կա հրամանատար, որը գիտությանը կրկին մոտ կանգնած մարդ է : Այսինքն՝ գիտական աշխատանքից չկտրելն այսօր քննարկման փուլում է: Դուք, երեւի ծառայության մասին ուրիշ պատկերացում ունեք: Խրամատում, կացարանում, բլինդաժում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել, բայց մենք քիչ թվով երիտասարդների համար պատրաստ ենք ստեղծել պայմաններ գիտությամբ զբաղվելու համար: Բնական է, որ այդ երիտասարդները չեն ծառայելու ջերմոցային պայմաններում, մենք այս դեպքում ազնիվ չենք լինի դժվար պայմաններում ծառայողների համար»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Գարիկ Պետրոսյանն հակադարձեց Արտակ Զաքարյանին, թե՝ ցանցային ադմինիստրատոր աշխատելը գիտությամբ զբաղվել չէ:

«Ցանցային ադմինիստրատոր աշխատելը գիտություն չէ: Ցանցային աշխատանքով զբաղվելը գիտությամբ զբաղվել չէ, եւ այդ ընթացքում նրա գիտական ներուժը սպառվում է: Խրամատ փորելու եւ ցանցային ադմինիստրատոր լինելու մեջ տարբերություն կա, բայց այն շատ մեծ չէ: Ի վերջո, հոգեբանների, փիլիսոփաների համար ստեղծվելո՞ւ են պայմաններ, թե՞ ոչ»,- նշեց ուսանողը, որին ի պատասխան Զաքարյանը հիշեց խրամատ փորող զինծառայողներին:

«Փիլիսոփաների եւ մյուսների համար չի բացառվում, որ մեխանիզմներ գտնենք, որ նրանց էլ ներգրավենք: Հիմա չենք կարող բոլոր բանակ գնացողներին տանենք բանակ, ինքն էլ ասի՝ ես փիլիսոփա եմ, մենք էլ մի սենյակ տանք ասենք՝ դե ծառայի: Պետք է ժամանակի ընթացքում նրանց համար էլ այլընտրանք գտնենք: Մենք բոլորի առջեւ պետք է հավասար լինենք, նաեւ այն երիտասարդների, ովքեր հեռավոր գյուղում են ապրել, գիտությամբ չեն զբաղվել ու գնացել են բանակ ու խրամատ են փորում»,- նշեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6043 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա