Երևանի բուսաբանական այգու վարձակալության պայմանագրերում ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի) վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ:

ՊՎԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝

  • «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործել են (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել) գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։ Խախտվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները. հիշյալ դեպքերով առանց նոտարական վավերացման և պետական գրանցման պայմանագրեր են կնքվել:

- «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը տրամադրված տարածքի վարձակալության գինը շուրջ 11 մլն դրամի չափով պակաս է հաշվարկվել և գանձվել՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի չափերը,

- առանց օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության առկայության վարձակալված տարածքում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունն իրականացրել է ինքնակամ պարսպի կառուցապատման աշխատանքներ:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու:

Տպել
778 դիտում

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը

Մի շարք դպրոցներում եղել են խախտումներ, ԿԳՄՍ նախարարն անձամբ այցելելու է կրթական հաստատություններ

Կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ՝ իրավիճակը պատշաճ չզեկուցելու համար. հիվանդանոցներում տեղերը սպառվում են

Ապացուցենք, որ միասնականության շնորհիվ մենք այս անգամ էլ դուրս կգանք անելանելի թվացող իրավիճակներից. Աննա Հակոբյան

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

Նախարար Հակոբ Արշակյանը այցելում է «Հայփոստ»-ի բաժանմունքներ՝ ծանոթանալու իրավիճակին (տեսանյութ)

Առաջարկվում է ԱԺ-ի կողմից ընտրովի մարմինների անդամների ընտրությունը քննարկել նաև արտահերթ նիստում

Այս տարվա առաջին 4 ամիսների ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նվազել է 20 տոկոսով․ ՊԵԿ փոխնախագահ

Երևանի թիվ 132 դպրոց. վարչապետը այսօրվա լուսանկար է հրապարակել

Բնակարանային գողություն կատարած 195 մեղադրյալներից 16-ն են ունեցել աշխատանք, 24 անչափահասներից 11-ն են հաճախել դպրոց

Ռուսաստանը COVID-19-ի բուժման համար կկիրառի Ավիֆավիր դեղամիջոցը. այն անցել է փորձարկումն ու գրանցվել

«Մեյմանդարի» շուկայի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջելու խուլիգանության համար կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին․ պահանջում են նաեւ փոխհատուցում

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. ԱՀԿ-ն անդրադարձել է նաեւ Հայաստանին

Մինչեւ հունիսի 15-ը դադարեցվում է ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների, անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքը

Գորիսից Երևան է տեղափոխվել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա. վիճակը գնահատվում է ծանր

Կա կորոնավիրուսի 515 նոր դեպք և 27 առողջացած. գրանցվել է 12 մահվան դեպք, եւս 3 մահ՝ այլ հիվանդությունից

Դատախազի խորհրդականը պարզաբանել է դատախազությունում հաստիքների ավելացման պատճառներն ու հիմքերը

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը