Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնեց, որ կառավարությունը 550․000 դոլար է հատկացրել Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ COVID-19-ի թեստեր արտադրելու համար։
Ձեռնարկի մասին մանրամասներ պարզելու մեր փորձերն ապարդյուն անցան, իսկ օրվա վերջում մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ նշելով․ «Հարգելի՛ լրագրողներ, ինչպես երեկ նշեց ՀՀ վարչապետը, կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում է կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրության հարցը և այդ նպատակով ֆինանսավորում է հատկացվելու: Իհարկե, տրամաբանական ու գնահատելի է լրատվամիջոցների ուշադրությունը և հետևողականությունը՝ լուսաբանելու այս գործընթացը։ Սակայն հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը, ինչպես նաև ինստիտուտի հանձնառության սեղմ ժամկետները՝ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ հարցազրույցներ ու պարզաբանումներ տալու անկարողությանը։ Միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ այս պահին վարչապետի հայտարարությունն ու մինչև այժմ հնչած տեղեկություններն առավելագույնն են, որ հնարավոր է տրամադրել լրատվադաշտին։ Շնորհակալ ենք ձեր հետաքրքրվածության և տեղեկությունն ամբողջական ներկայացնելու ջանքերի համար։ Առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կտրամադրենք հավելյալ տեղեկություն։ Միասին սպասենք լավ լուրերի․․․»։
Արսեն Առաքելյանն, այդուհանդերձ, Հանրային ռադիոյի լրագրողի հետ զրույցում որոշակի տեղեկատվություն է հաղորդել։ Նշել է, որ կորոնավիրուսի թեստեր արտադրելու առաջարկը իրենք են ներկայացրել, քանի որ Կառավարությունը թեստավորումների քանակի ավելացումը համարել էր գերակա խնդիր։
Նա նշել է, որ արտադրությունը հիմնված է արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա։ Անհրաժեշտ պարագաներն ու նյութերն էլ կարելի է ձեռք բերել։ Այժմ բանակցություններ են ընթանում եվրոպական, չինական, սինգապուրյան ու մալայզիական արտադրողների հետ՝ համապատասխան նյութերը ձեռք բերելու համար։
Առաքելյանը լրագրողի հետ զրույցում վստահեցրել է, որ պատրաստ են մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել։ Այդ ամենին նպաստում է Կառավարության որոշումն ու աջակցությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել էԽաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն
Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում
2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին
Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարար
Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, ցածր տեսանելիություն
Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը
Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար
ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ
Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար
Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել
Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը
2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել
Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան
Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու
Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը
Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT