Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնի մեր քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը. այս մասին այսօր ասուլիսին նշեց Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքի գրանցման հետ կապված հնարավոր է ընտրությունների օրը հետաձգվի: Նա նշեց, որ ինչպես ընտրությունների առաջին փուլի ժամանակ են միջոցներ ձեռնարկվել վարակի հավանական տարածումը կանխելու համար, և դրանք արդյունավետ են եղել, այնպես էլ երկրորդ փուլի ժամանակ կարվի անհրաժեշտ ամեն բան:

Մարտիրոսյանը հերքեց լուրերը, որ Արցախում կան կորոնավիրուսով բազմաթիվ վարակվածներ, սակայն նրանց մասին չի հայտարարվում։ «Արցախում նման բան թաքցնել հնարավոր չէ. փոքր երկիր է և ամեն ինչ բաց է»,- ասաց նա:

Նաեւ պատմեց Արցախում կորոնավիրուսով առաջին դեպքի մասին. 1957թ. ծնված ՀՀ քաղաքացին Արցախ էր ժամանել մարտի 30-ին Արտաշատի շրջանից: Երբ տեղեկություններ են ստացվել, որ կա կասկած, որ այս քաղաքացու ընտանիքի անդամները, որ ապրում են Արտաշատի շրջանում, հնարավոր է վարակած լինեն, նա պահվել է հսկողության տակ. դա եղել է ապրիլի 2-ին: Հաշվի առնելով, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստավորումը ախտանիշների բացակայության դեպքում կատարվում է 13-րդ օրը, և քանի որ այդ անձը ևս ախտանիշներ չի ունեցել, ուղղակի պահվել է հսկողության տակ: Այս ընթացքում նրա ընտանիքի անդամների մոտ հաստատվել է վարակվածության դեպքը, ապրիլի 6-ին թեստավորել են նաև նրան: Այսօր ժամը 15-ին ստացվել է վարակվածությունը հաստատող պատասխանը:

Դրանից հետո այդ անձն արդեն իսկ մեկուսացված էր. հայտնի էր նրա հետ շփված անձանց շրջանակը, որ 12 հոգի էին. նրանց զգուշացվել է, որ ինքնամեկուսանան: Հաշվի առնելով, որ նա եղել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, հավանական ռիսկը նվազեցնելու համար, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել գյուղի բոլոր բնակիչների նկատմամբ: «Նշված երկու օրերի այդ քաղաքացու տեղաշարժի ու շփումների շրջանակը կպարզաբանվի ժամ առ ժամ, և նրա հետ շփված բոլոր անձինք կինքնամեկուսացվեն»,- ասաց Մարտիրոսյանը:

Պաշտոնյաները հավաստեցին, որ 40 ընտանիք ունեցող գյուղի բնակիչները կապահովվեն անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ և՛ սննդով, և՛ այլ պարագաներով. ամեն ինչ կարվի, որպեսզի նույնիսկ ամենաքիչ ռիսկի դեպքում վարակի տարածման շղթաները քանդվեն:  

Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանը հավելեց, որ ձեռնարկվել են քաղաքացու բնակության վայրի ախտահանման բոլոր միջոցառումները: Նա ընդգծեց, որ չի թույլատրվելու, որ գյուղի բնակիչները միմյանց հետ շփվեն: «Այնտեղ ունենալու ենք քույրական պոստ, որ 24-ժամյա աշխատանք է տանելու բնակիչների հետ: Այն անձինք, որ համապատասխան ախտանիշներ կունենան, նրանք կմեկուսացվեն, իսկ եթե ոչ՝ նրանք կթեստավորվեն 13-րդ օրը»,-ասաց նա՝ հավելելով, որ վրակված քաղաքացին ուղեկցող հիվանդություններ չունի:

Նշենք, որ Միրիկ գյուղը շրջկենտրոնից 39 կմ հեռավորության վրա է, մայրաքաղաքից՝ 89 կմ-ի վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2499 դիտում

Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել էԽաղաղության խաչմերուկը

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի

Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով

Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն

Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է

Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում

2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան

Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին

Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարար

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, ցածր տեսանելիություն

Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար

ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ

Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել

Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը

2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել

Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան

Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու

Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է