Իմբիրը թանկացրած Մեյմանդարի շուկայի էդ մարդուն ես ի՞նչ անեմ. ՏՄՊՊՀ նախագահը՝ պատգամավորներին

ՏՄՊՊՀ-ն օրենսդրությամբ իրավասություն չունի կարգավորել գները։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Գեւորգյանից հետաքրքրվեց, թե արդյոք գնաճի վերաբերյալ ուսումնասիրություն արվել է, հիմնավորվածություն կա, թե ոչ:

Ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ գները կարգավորելու ֆունկցիա ՀՀ-ում որեւէ մարմին չունի։ «Գնաաճի հետ եւս մենք որեւէ առնչություն չունենք եւ չենք կարող միասնական գին սահմանել կամ կիրառել»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ եթե գները բարձրանում են, ՏՄՊՊՀ-ն ոչինչ չի կարող անել, այն էլ՝ 1-2 օրվա ընթացքում, ինչպես շատ հաճախ պահանջում են։ Նա շեշտեց, որ իրենց ֆունկցիաները օրենքում հստակ նշված են։ «Մենք գերիշխող դիրք, մենաշնորհ ունեցող կամ շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը կարգավորորղ մարմին ենք»,- ասաց նա։

ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ այս արտակարգ դրության ընթացքում 44 ապրանքային շուկայում ամենօրյա ռեժիմով իրականացնում են մշտադիտարկում, նաեւ մարզպետարանի աշխատակիցների միջոցով։ «Հակառակ դեպքում անհնար կլիներ ՀՀ 10 մարզերում եւ ամեն մարզի 2-3 քաղաքի խոշոր խանութներում ամենօրյա ռեժիմով իրականացնել մշտադիտարկում»,- ասաց Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ մշտադիտարկումներ իրականացնելուց հետո հետեւում են գների դինամիկային, հարցումներ են ուղարկում ՊԵԿ։ «Բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ նախատեսված է 1 հոգի պատասխանատու անձ, որը մեզ տրամադրում է իրենց ձեռքբերման գները։ Եթե տեսնում ենք բացատրությունների մեջ մտահոգիչ երեւույթներ, սկսում ենք պրոցես։ Այս պահին մենք բոլոր ապրանքային շուկաներում ունենք հարուցված գործընթացներ, ուղղակի արագության մասին խոսելիս մենք չենք կարող 1-2 օրվա ընթացքում գործ անել եւ պատասխանատվության ենթարկել։ Նախ պետք է պաշտոնապես բացատրություն ստանանք, հետո հրավիրենք այդ մարդկանց, լսենք, որովհետեւ դա իրենց իրավունքն է, եւ դրանից հետո գործընթացում կարողանանք ապացուցել՝ կա արդյոք այդտեղ գերիշխող դիրք կամ արհեստական դիֆիցիտ»,- մանրամասնեց Գեւորգյանը։

Գների դինամիկայի հետ կապված, ըստ Գեւորգյանի, կան որոշակի բարձրացումներ, բայց այն փաստը, որ գները կրկնակի աճել են, գոյություն չունի։ «Պետք է հստակ ապացույց ներկայացվի՝ որտեղ, որ մենք կարողնանք նայել, որովհետեւ մենք չենք կարող այդ հայտարարության հետեւից գնալ»,- հավելեց ՏՄՊՊՀ նախագահը։

Նրա խոսքով՝ վերջին թանկացումները հիմնականում կապվում են արտարժույթի բարձրացման տրամաբանության եւ ներմուծման որոշակի թանկացումների հետ, բայց դա չի նշանակում, որ իրենք դա բացարձակ ճշմարտություն են ընդունում։ «Մենք ասում ենք՝ տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է, ճիշտ կլինի՝ շատ բարի, ճիշտ չի լինի՝ հարուցած պրոցեսի ընթացքում մենք կսկսենք պատասխանատվության ենթարկել»,- վստահեցրեց Գեւորգյանը։

Նա նաեւ շեշտեց, որ այսօրվա տվյլաներով գրեթե բոլոր կետերով ապրանքների գները նվազել են։ Այսօր տեղական արտադրության բոլոր կետերում բանջարեղենի գինն իջել է, կտրուկ գնանկում է եղել, եւ Գեւորգյանի համոզմամբ շուկան շնչում է, ինքն իրեն՝ աշխատում: «Մեր գործը հետեւելն է, որն անում ենք»,- ասաց նա։

«Մեր գործընկերները հանձնաժողով դիմում են այնպիսի հարցերով, որի մասով մենք ընդհանրապես ֆունկցիա չունենք։ Իսկ դուք հենց դիմում եք, մենք պարտավոր ենք պաշտոնական գործ սկսել»,- պատգամավորներին դիմեց Գեւորգյանը՝ հավելելով, որ ստիպված հիմա իմբիրի մասով պաշտոնական գործընթաց է սկսվել։

«Արդյունքը գիտեք՝ ինչ է եղել. ներմուծողները գինը չեն թանկացրել։ Մեկը մի 200 կգ առած ընկերություն ա, մեկն էլ՝ Մեմանդարի շուկան։ Հիմա էդ մարդուն անհատականացրել, գտել ենք։ Հիմա գիտեք՝ ինչ ենք անում, որ պարապ չմնանք։ Ուզում ենք գտնել, թե էս մարդն էլ ի՞նչ ցիտրուսային մրգեր է գնել, որ արհեստական դիֆիցիտի հիմքով տանենք մի բանով պատժենք, անկեղծ, որովհետեւ 2 ամիս ժամանակ եմ ծախսել, որ դա գտնեմ։ Բայց էդ Մեմանդարի շուկայի մարդուն ես ի՞նչ անեմ»,- ասաց Գեւորգյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4257 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից