Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակեց մի հաշվարկ՝ ցույց տալով, թե ինչքան փոքր գումար կավելանար թոշակին, եթե բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների հաշվին թոշակները բարձրանային:
Իսկ այդպիսի հարց-առաջարկ հնչեցրել էր օգտատերերից մեկը: Մինչ հաշվարկը ներկայացնելը՝ Փաշինյանն ասաց, որ իր որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճար չեն ստանալու եւ այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
«Ուրեմն պարգեւավճարների համար օգտագործվում է տարեկան 1 մլրդ դրամ գումար: Ես գործողություն արեցի, հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե ձեր առաջարկը իրականություն դարձնենք: Այդ մեկ մլրդ դրամը եթե բաժանենք թոշակառուների թվի վրա (Հայաստանում 503 հազար թոշակատու կա), ստացվում է, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի այդ գումարից կհասնի 1988 դրամ: Եթե այդ գումարը օգտագործենք ձեր ասած ձեւով, ամեն ամիս ամեն թոշակառուի գումարը կավելանա 165 դրամով: Եթե սա շատ կարեւոր բան եք համարում, ամիսը 165 դրամով թոշակը ավելացնելը, մենք մեր որոշմամբ արդեն իսկ 2020 թ. հունվարի 1-ից այդ 165 դրամից միջինը 24 անգամ ավելի շատ բարձրացրել ենք թոշակները»,- ասաց Փաշինյանը:
Իսկ բարձրաստիճան պաշտոնյաներին պարգեւավճարներ տալով, ըստ վարչապետի լուծվել է կարեւոր խնդիր. «Մենք կարողացել ենք 2019-ին աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018-ից մինչեւ հիմա 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ ենք բարձրացրել: Ես հասկանում եմ, որ այդ թեման շատ շահարկումների տեղիք է տալիս, բայց ես մի պարզ թվաբանական գործողությամբ ցույց տվեցի, թե այդ շահարկման հետեւում ինչ է դրված: Մենք բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների համար մեկ մլրդ դրամ ենք հատկացրել, իսկ 2020-ի բյուջեով զինծառայողների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման համար հատկացրել ենք 71,6 մլրդ դրամ: Այսինքն այդ գումարի 1,4 տոկոսի չափով ենք տրամադրել պարգեւավճարներին, որի արդյունքում ունեցել ենք 98,6 տոկոսի էֆեկտ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT