Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մոտեցումներ է մշակել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների 2019-20 մրցաշրջանի վերսկսման, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի այլ հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Այսօր՝ ապրիլի 2-ին, գործկոմի նիստ է տեղի ունեցել:
Կոմիտեն քննարկել է ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները եւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաեւ մարտի 30-ի դրությամբ հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների:
Գործադիր կոմիտեին ներկայացվել են ՈՒԵՖԱ-ի որոշումն ազգային եւ մինչեւ 21 տարեկանների հավաքականների խաղերի եւ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հետաձգման վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց հետագա անցկացման մասին ՈՒԵՖԱ-ի աշխատանքային համապատասխան խմբերի կողմից մշակման փուլում գտնվող հնարավոր սցենարները:
ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում գործադիր կոմիտեի անդամները քննարկել են ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները եւ ժամկետները: Մասնավորապես, դիտարկվել են ՀՀ առաջնությունների վերսկսման հետեւյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ եւ հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում Արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:
ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել են ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների ամփոփ պատասխանները եւ ակումբներում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս շրջանակներում քննարկվել են ակումբների եւ ֆուտբոլիստների միջեւ պայմանագրային, իրավական, ֆինանսական հարաբերություններին վերաբերող եւ այլ հարցեր: Հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից այս հարցերի վերաբերյալ շրջանառած խորհրդատվականները՝ կոմիտեն որոշում է կայացրել ակումբներին տրամադրել ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերից եւ ազգային օրենսդրությունից բխող իրավահարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը եւ VBET Գավաթի խաղարկությունը հետաձգվել են, եւ այս պահին ՀՖՖ-ն չի կարողանում իրականացնել Բարձրագույն խմբի առաջնության եւ VBET Գավաթի խաղարկության հովանավորների նկատմամբ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, ՀՖՖ նախագահի առաջարկով՝ գործադիր կոմիտեն որոշել է VBET Գավաթի խաղարկության մասնակից բոլոր ակումբներին փոխանցել VBET Գավաթի խաղարկության հովանավորչական պայմանագրերով նախատեսված գումարները՝ ընդհանուր առմամբ 20 500 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ակումբին այս պահի դրությամբ խաղարկությունում մասնակցած փուլերի չափաքանակով: ՀՖՖ նախագահի մեկ այլ առաջարկով՝ գործադիր կոմիտեն որոշել է ակումբներին փոխանցել նաեւ Բարձրագույն խմբի հովանավորչական եւ կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3 500 000 ՀՀ դրամ (2 փոխանցումների մասով էլ բացառություն կկազմի Երեւան ՖԱ, որի հասանելիք գումարները կփոխանցվեն ակումբի այն ֆուտբոլիստներին եւ աշխատակիցներին, որոնք բողոք էին ներկայացրել ՀՖՖ ակումբի նկատմամբ՝ որպես չստացված աշխատավարձերի մի մասի փոխհատուցում):
Գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է ապրիլի կեսերին, երբ առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետների եւ ՈՒԵՖԱ-ի համապատասխան աշխատանքային խմբերի կողմից մշակվող սցենարների վերաբերյալ կլինի ավելի որոշակի հստակություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT