Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 29-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը՝ 2620 անձի նկատմամբ, 1357-ը՝ մայրաքաղաքում, 1263-ը՝ մարզերում։
Մարտի 29-ին ժամը 9-ից 15-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 117 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը՝ 2107 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 50 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Տպել
1323 դիտում

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 5-ին հայտնաբերվել է 1058 իրավախախտում

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակը. Հակոբ Կարապետյան