Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չգիտի՝ որտեղ է շարունակելու ֆուտբոլիստի կարիերան: Իտալական թիմում նա հանդես է գալիս վարձավճարով, ու խոսակցություններ կան, ըստ որոնց՝ «գայլերը» ցանկանում են «Արսենալից» գնել նրա ամբողջական տրանսֆերը: The Times-ին տված հարցազրույցում 31-ամյա խաղացողը նշել է, որ ապագայի վերաբերյալ առայժմ ոչինչ ասել չի կարող:

«Հիմա ես ոչինչ ասել չեմ կարող, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, չգիտեմ՝ երբ կսկսենք նորից խաղալ ու ինչ տեղի կունենա ամռանը: Ֆուտբոլը շատ արագ է փոխվում, մի օր այստեղ ես, մյուս օրը՝ այնտեղ ու չես կարող ասել՝ ինչ կլինի քեզ հետ»,- ասել է նա:

Մխիթարյանը հերթական անգամ համեմատել է «Ռոման» «Արսենալի» եւ իր ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային Ունայի Էմերիի հետ, որն «Արսենալի» գլխավոր մարզիչն էր, երբ ինքը հանդես էր գալիս լոնդոնյան թիմում: Նա նշել է, որ իրեն ավելի շատ է դուր գալիս Ֆոնսեկայի փիլիսոփայությունը: Վերջինիս խաղաոճը իրեն ավելի հարմար է:

««Արսենալում» մարզիչն ինձանից այլ բաներ էր պահանջում, մարդիկ այլ բաներ էին ակնկալում: Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի փիլիսոփայությունից, այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, քանի որ ավելի լավ ֆուտբոլ ենք խաղում, եւ կարծում եմ՝ այն համապատասխանում է ինձ: Նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք հարձակվողական ոճով ենք խաղում, փորձում ենք անընդհատ պահել գնդակը, եւ, իհարկե, դա ինձ դուր է գալիս:

Իտալիայում, ինչպես մի շարք երկրներում, կորոնավիրուսի պատճառով ոչ միայն առաջնությունն է դադարեցված, այլեւ մարզումներ չեն անցկացվում: Ֆուտբոլիստները փորձում են մարզավիճակ պահպանել տան պայմաններում: Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է անցկացնում ժամանակը:

«Մենք փորձում ենք, հեշտ չէ: Այս բարդ պահին չես կարող շատ բաներ անել: Դու միայն կարող ես մնալ տանը՝ ապահով լինելու համար եւ սպասել, թե երբ խնդիրը կլուծվի: Ես արթնանում եմ, նախաճաշում, խոսում ընտանիքիս հետ տարբեր թեմաների՝ վիրուսի, կյանքի, ապագայի եւ անցյալի մասին: Երեկոյան փորձում եմ ֆիլմ նայել ընտանիքիս հետ կամ երբեմն մենակ: Երբ լսեցի, որ իրավիճակը լավագույններից չէ, դադարեցի տնից դուրս գալ զբոսանքի կամ վազելու համար: Ավելի լավ է մնալ տանը եւ օրինակ լինել բոլորի համար, որ ավելի կարեւոր է տանը մնալ եւ հետեւել կանոններին»,- ասել է նա:

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ հունիս եւ կետ չի պարունակում, որն ակումբին թույլ կտար գնել նրան: Ամեն դեպքում, «գայլերը» բանակցում են «Արսենալի» հետ: Ըստ մամուլի՝ «զինագործները պահանջում են 21 մլն եվրո, սակայն «Ռոման» պատրաստ չէ այդքան վճարել ու ավելի քիչ է առաջարկում:

Տպել
1751 դիտում

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը