Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ:

Նրանք մասնավորապես նշել են, որ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են, որոշ դեպքերում՝ մինչև 50 տոկոսով, հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Ընկերությունների ներկայացուցիչները նաև վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում:

Ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են հարկման ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կայքերի լոկալիզացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ներկայացրել առաջարկներ այդ ուղղություններով:

Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը․նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև առցանց առևտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբելու ուժերը երկրում ստեղծված իրավիճակում հանրությանը՝ առցանց առևտրի միջոցով հնարավորինս հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:

Տպել
482 դիտում

Իսպանիայում նախատեսում են ֆուտբոլային մարզումների վերսկսումը. El País

Ֆինանսական աջակցության հաշվին ժամը 18:00-ի դրությամբ 856 մլն 253 հազար դրամի մուտք է առկա

Գյումրիում ծաղիկներ են խոնարհվել ապրիլյան պատերազմի նահատակների շիրիմներին

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

Անկախ նրանից՝ օգնության կարիքը կորոնավիրուսի հետեւանքով է, թե ոչ, փորձում ենք օգնել 105 հազար մեր շահառուից ցանկացածին

Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները վերապատրաստումներ են անցել․ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը․ դատախազություն

Մխիթարյանը համարվում է «Մանչեստեր Յունայթեդի» վերջին 7 տարիների ամենաանհաջող տրանսֆերներից մեկը

ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին

Էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօրվանից սկսվել է կենսաթոշակների վճարումը. «Հայփոստ»-ի աշխատակիցները դռան արանքից գումարը կփոխանցեն ու արագ կհեռանան

Վարակի տարածման՝ թե մեծ, թե փոքր ցուցանիշների դեպքում պետք է առավելագույնս պահպանել շփման ու հիգիենայի կանոնները

Շահավետ առաջարկ Հայբիզնեսբանկի Mastercard Պրեմիում դասի քարտապանների համար

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ախտահանվել է․ ՊՆ (տեսանյութ)

Դատախազությունը դարձյալ բողոքարկել է Մարտի 1-ի գործով Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշումը

Թեստավորման հզորությունները շուտով կհասցնենք օրը 400-500-ի. նմուշառում կատարվում է նաեւ տներից. Թորոսյան