Վերջին շուրջ 3 տարիների ընթացքում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը միայն նվազել է

Այն պահից ի վեր, ինչ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է Անգլիա, նրա տրանսֆերային արժեքը միայն պակասել է: Այդ մասին են փաստում transfermarkt.com հեղինակավոր կայքի տվյալները: Իր կարիերայի ընթացքում տրանսֆերային ամենաբարձր արժեքը նա ունեցել է Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո՝ 2016թ. օգոստոսին, 37 մլն եվրո:

Նրա տրանսֆերը նույնքան է արժեցել նաեւ 2017-ի սկզբին, սակայն հետո սկսել է իջնել: 2017-ի կեսերին դարձել է 35 մլն ու պահպանվել է 2018-ի ողջ ընթացքում՝ ե՛ւ այդ տարվա սկզբին, երբ դեռ «կարմիր սատանաների» խաղացող էր, ե՛ւ մայիսին, երբ արդեն «Արսենալի» գույներն էր պաշտպանում: Այդ տարվա վերջում, սական, արժեքը նվազել է 5 մլն եվրոյով: Եվս 5 մլն-ով իջել է 2019-ի հունվարին, դարձել է 25 մլն ու, ըստ Transfermarkt-ի 2019-ի դեկտեմբերին հրապարակած վերջին տվյալների, պահպանվել նաեւ իտալական «Ռոմա» տեղափոխվելուց հետո:

Այս շրջանում «Արսենալը», որին պատկանում են Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները, եւ «Ռոման», որտեղ նա հանդես է գալիս վարձավճարով, բականցությունների մեջ են: «Արսենալը» չի ուզում պահել կիսապաշտպանին, հռոմեացիներն էլ պատրաստվում են գնել նրա ամբողջական տրանսֆերը: Ֆոտբոլիստն ինքն էլ հայտնել է Իտալիայում մնալու իր ցանկության մասին, եւ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան իր հերթին ասել է՝ ուզում է, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը մնա:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ լոնդոնցիներն ավելի քիչ գումար են պահանջում նրա դիմաց, քան տրանսֆերային արժեքն է՝ 21 մլն եվրո: Ավելի վաղ նշվում էր, որ նրանք 20 մլն են գնահատել Մխիթարյանին, սակայն «Ռոման» այդքան պատրաստ չի եղել վճարելու եւ գրեթե կրկնակի քիչ է առաջարկել: 2019-20 մրցաշրջանի սկզբում, երբ Մխիթարյանը նոր էր տեղաոխվում Հռոմ, ԶԼՄ-ները գրում էին, որ մրցաշրջանի վերջում «գայլերը» կկարողանան գնել նրան 15 մլն-ով:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է Ա Սերիայի 13 հանդիպման: Խփել է 6 գոլ ու գոլային 3 փոխանցում կատարել:

Տպել
1641 դիտում

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբապաստարան

Արցախում ճշգրտվում են սահմանները. ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ

Արցախում ականի պայթյունից վիրավորված փրկարարների ու ՊԲ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ականի պայթյունի հետևանքով Արցախում ռուս սպա է վիրավորվել. ria.ru

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտն գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ ԱԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը Մարտունու շրջանի Բերդաշենին հակառակորդի և ռուսական ուժերի մոտենալու մասին լուրերին

Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում․ ԱՀ ԱԻՊԾ

Հարությունյանը շնորհակալություն հայտնել ԿԳՄՍՆ թիմի անդամներին, նշել, որ բարեփոխումների արդյունքները կլինեն առաջիկայում

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Հայ ֆուտբոլիստների արդյունավետ ուիք-էնդը․ Մխիթարյանը փայլեց, Ղադիմյանը գոլը նշեց Հայաստանի դրոշով

Շվեյցարիան և Գերմանիան 460.000 ֆրանկ կտրամադրեն Հայաստանի համայնքներին՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Սփյուռքը շարունակում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին