Մեկին ծեծելով, մյուսին վախեցնելով՝ եկել մասնակցել, շահել գնացել են. Մարությանը խոստացավ կոտրել կոռուպցիոներների գլուխը

Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի հաշվին իրականացվել է ծրագրի 70 տոկոսը: Այսօր ավագանու հերթական նիստին «Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ավագանու ընդդիմադիր անդամները ներկայացրին չկատարված կամ թերի կատարաված աշխատանքները՝ պարզաբանումներ խնդրելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից:

Քաղաքապետն էլ իր հերթին մատնանշեց տարիներ շարունակ եղած թերություններն ու խոչընդոները, որոնք շտկվել են այս ընթացքում, եւ որոնց պատճառով աշխատանքը փոքր-ինչ տուժել է: 

Նախագծի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ այս կատարողական փաստաթղթի 30 տոկոս թերակատարման հետ կապված վարչության պետերից կամ փոխքաղաքապետներից որեւէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ:

«Այդ հարցն ավելի շատ աշխատակազմի ղեկավարինն է, ես եթե դժգոհություն կամ ինչ-որ խնդիր եմ ունենում՝ անկախ նրանից դա կատարողականին է վերաբերում, ինչ-որ հանձնարարականի սխալ կատարման, թե ինչ-որ թերացմանը, բնականաբար, թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ նայած՝ որ դեպքում որը, ստանում են նկատողություն»,- արձագանքեց Հայկ Մարությանը:

Թեհմինա Վարդանյանը քաղաքապետի պատասխանից եզրակացրեց՝ այս հարցի հետ կապված որեւէ մեկը նկատողություն չի ստացել եւ հայտարարեց․ «Քանի որ Երեւանի ավագանու առաջին լիազորությունը քաղաքապետի աշխատանքը վերհասկելն է, պարո՛ն քաղաքապետ, ես էլ ձեզ եմ բանավոր նկատողություն տալիս՝ դեղին քարտ, որովհետև սա իսկապես խայտառակ կատարողական է»:

Ապա արտահերթ ելույթի իրավունքով հանդես եկավ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւ ընդգծեց, որ 2019-ի բյուջեն, որը ծրագրվել է ամբողջությամբ այս ավագանու կողմից ու իրականացվել է ամբողջությամբ այս քաղաքային իշխանությունների կողմից՝ իր բացասական ցուցանիշով, ծախսային մասով, գերազանցել է 2018-ին, երբ մենք ամիսներ շարունակ ունեինք անցումային, նախընտրական շրջան:

«Նախադպրոցական հաստատություների՝ մանկապարտեզների հիմնանորոգման եւ վերանարոգման համար Երեւանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է 10 տոկոսը՝ տարեկան ճշտվածի եւ 8.97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 եւ ավելի տոկոս թերակատարում, ինչը նշանակում է՝ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, եւ մենք այդ գումարից ծախսել ենք ընդամնեը 10 տոկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- ասաց նա։

Խաժակյանը նաեւ տեղեկացրեց, որ ոռոգման ցանցի բարելավման մասով ավագանին նախատեսել էր 154 մլն դրամ, կատարվել է ընդամենը 50 մլն դրամը:

Քաղաքապետը հանդես եկավ ելույթով եւ մանրամասնեց, թե ինչու մի շարք աշխատանքներ մինչեւ հիմա արված չեն: Նա նշեց, որ վարչություններում մարդիկ տարիներ շարունակ չեն իմացել, թե ինչպես գրեն մրցույթներին մասնակցելու տեխնիկական բնութագիր, չեն իմացել, քանի որ դրա կարիքը չի եղել: «Ըկերությունը մեկին ծեծելով, մյուսին վախեցնելով՝ մենակ եկել մասնակցել, շահել գնացել է: Ինչ կատարվեց անցած տարի: Մարդիկ եկան, հասկացան, որ այլ իրավիճակ է: (Մրցույթը շահած, բայց աշխատանքը չկատարած կազմակերպություններից) մեկին տույժ-տուգանք տվեցինք, մյուսին՝ մեկ այլ բան, արդյունքում գործը տուժեց: Բայց ոչինչ. մենք կարողացանք հիմք դնել համակարգային փոփոխությունների»,- ասաց նա:

Մարությանը նաեւ նկատեց, որ եղան մարդիկ, որոնք նոր պայմաններում համարձակվեցին մասնակցել մրցույթներին, սակայն չկարողացան որակ ապահովել, եւ նրանց թույլ չտրվեց աշխատանքը շարունակել: Աշխատանքերի մեծ մասը չեն ընդունել, բայցեւ գումարները չեն կորել: «Այդ գումարը մերն է, համայնքինն է, երեւանցիներինն է»,- ասաց նա՝ հավելելով, որ համակարգային այս փոփոխությունների մեծ մասը պետք  է արված լիներ դեռ 20 տարի առաջ:

«Քանի քաղաքապետն եմ, երաշխավորում եմ՝ այդ բոլոր գործերն արվելու են եւ արվում են 100 տոկոսով ազնիվ, թափանցիկ, արդար, առանց կոռուպցիայի: Գլուխն եմ կտրելու էդ մարդու, որը որ կոռուպցիայով է զբաղվելու: Կներեք, որ այսպես կոպիտ եմ ասում. ամբողջ ժողովուրդը վստահել է մեզ՝ նոր իշխանություններին, եւ եթե մեկն իր մտքում կարող է պատկերացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու բոլորի կողմից, որպես քաղաքապետարանի ղեկավար՝ իմ կողմից»,- ասաց Մաությանը:

Գրանցվեց ավագանու 46 անդամ՝ 40 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ: Երեւան քաղաքի 2019  բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումն ընդունվեց:   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3880 դիտում

Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան

Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան

Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո

«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը

Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի

Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները

Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ, կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո

Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի

ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին

Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը

Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին

ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային

Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ

Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված է. այնտեղ են նաև 10-ը եպիսկոպոսները

Ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենը

Մայր Աթոռի բակում քաղաքացիները վանկարկում են՝ «Կտրիճ, հեռացի՛ր». տեսանյութ

Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների համաժողովում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

Արմեն Գրիգորյանն ու Սթիվեն Դաութին քննարկել են Հայաստանի ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով զարդարվում է «պատմական» տոնածառը

Մայր Աթոռը բոլորինս է, ժողովուրդն էլ է մերը և իրավունք չունի այս տարածքում լարվածություն առաջացնել. Ղազարյան

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը

Հատուկ դիմակավորված օպերացիա Երևանում․ ոստիկանություն են տեղափոխվել «Լեդի Հակոբի» ազգականները

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 18-ին

Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել միայն մեկ՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը

Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ