Հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը

18/12/2025 schedule15:00

Առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը: Այն ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է, որը պատասխանում է գործիքին տիրապետելու բոլոր հարցերին` առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչև մատների և աղեղի ճկունությունը և հոգեբանական պատրաստվածությունը։ Առաջին անգամ հրատարակվելով 1923թ.-ին՝ այն մնում է ջութակահարների կրթության անկյունաքարը և մինչ այժմ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհի երաժշտական ուսումնական հաստատություններում: Նախագծի հովանավորների որոշմամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» ձեռնարկի հայերեն թարգմանված տարբերակն անվճար կտրամադրվի Հայաստանի կոնսերվատորիաներին, երաժշտական քոլեջներին և դպրոցներին:

«Ջութակ նվագելու արվեստը» աշխատության նոր հրատարակությունը խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է: Նրա փոխանցմամբ հանրահայտ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշը, լինելով իր ժամանակի բազմաթիվ անվանի ջութակահարների ուսուցիչ, այս գրքում համակարգել է իր տասնամյակների փորձն ու երաժշտական-մանկավարժական գիտելիքները։ Երկու ծավալուն հատորներից բաղկացած բնօրինակը, Մաքսիմիլիան Սիմոնի և Նադին Կոնտինիի խմբագրած տարբերակով (2020), ժամանակակից ջութակահարին ներկայացվում է ավելի արդիական և մատչելի լեզվով»:

Հայերեն հրատարակությունը իրականացվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով։ Նախագիծն իրականացվել է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի  ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ՝ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի աջակցությամբ։

Կարլ Ֆլեշի այս համապարփակ ուղեցույցը անգնահատելի պատկերացում է տալիս Ֆլեշի ջութակին տիրապետելու մոտեցման մասին՝ շեշտը դնելով տեխնիկական վարպետության, երաժշտականության և գործիքի խորը ըմբռնման վրա: Ֆլեշի սկզբունքների ըմբռնումը կարող է զգալի կերպով բարելավել, թե կատարելագործվող մասնագետի, թե առաջադեմ ուսանողի  կատարողական մակարդակը:

Ջութակահար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կարծիքը թարգմանության մասին հետևյալն է. «Ջութակին տիրապետելու այս ուղեցույց, որը ճանաչված է ամբողջ աշխարհում և հասանելի է բազմաթիվ լեզուներով վերջապես հրատարակվել է նաև հայերեն: Դա հիանալի նվեր է երաժիշտների, ուսանողների և դասախոսների համար։ Հայերեն տարբերակից մեծ օգուտ կքաղեն և՛ նրանք, ովքեր երկար ժամանակ օգտվել են անգլերեն և գերմաներեն հրատարակություններից, և՛ նրանք, ովքեր մինչ օրս չեն կարողացել օգտվել դրանցից։ Ջութակն իմ հոգու ձայնն է, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս հրատարակությունը կոգեշնչի և կնպաստի Հայաստանում ջութակի կրթության վերածննդին՝ վերադարձնելով այն բարձր մակարդակը, որը նախկինում գոյություն ուներ էր, և որին այսօր էլ կարող ենք հասնել»։

Primavera Foundation of Armenia հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան հավաստիացնում է. «Ես կարծում եմ, որ արժեր յոթ երկար ու մի շարք պրոֆեսիանալների նվիրված ախատանքով հագեցած ամիսներ ներդնել ջութակի դասավանդման այս լեգենդար մեթոդը Հայաստանում հայերեն լեզվով հասանելի դարձնելու համար: Սա երկրի կատարողական արվեստի պատմության մեջ նշանակալի էջ է: Իմ երախտագիտության արտահայտումը բոլոր նրանց հանդեպ, ովքեր աջակցել են այս նախագծին,  չի կարող առավել լինել, քան այն փաստը, որ այդ մարդիկ արդեն դարձել են հայկական դասական երաժշտական կրթության պատմության մի մասը»:

«Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Ամարյանը նշում է. «Ուրախ ենք հայ երաժշտական համայնքին նվիրել Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը»։ Հիմնադրամի համահիմնադիր Վարդան Ամարյանը հավաստիացնում է. «Այս աշխատության հայերեն հրատարակությունը մեր երաժիշտներին կապահովի հասանելիություն ջութակի դասավանդման ամենաբարձր չափանիշներին՝ հարստացնելով ուսումնական փորձը թե՛ ուսանողների, թե՛ ուսուցիչների համար։ Մենք վստահ ենք, որ նրանք կօգտվեն այս հնարավորությունից՝ կատարելագործելով իրենց հմտությունները և շարունակելով փայլել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բեմերում»։

Այս կարևոր իրադարձությունը նշելու համար դեկտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ջութակ նվագելու արվեստը» խորագրով համերգ։ Որպես մենակատարներ հանդես կգան գրքի գերմաներեն նոր հրատարության խմբագիրը և հայերեն հրատարակության թարգմանիչը` ջութակահարներ Մաքսիմիլիան Սիմոնը և Արման Բադալյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։ Ծրագրում կհնչեն Է.Վ. Կորնգոլդի և Մ. Բրուխ ջութակի կոնցերտները և Մ. Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը:

համերգ-հովանավորների լոգոներով.JPG (994 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
728 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին