Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը և Գլխավոր դատախազության վարչության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը Կատարի Պետությունում մասնակցել են ՄԱԿ‑ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 11‑րդ նստաշրջանին։
Ինչպես հայտնել են դատախազությունից, այցի ընթացքում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են Մոլդովայի գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությանը, քննարկել ընտրական հանցագործությունների քննության մեթոդիկան՝ նկատի ունենալով Մոլդովայի Հանրապետության լավագույն փորձն այս տեսակի հանցանքների քննության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում երկու երկրների կողմից կիրառվող գործիքակազմերը, ինչպես նաև այդ ոլորտում երկկողմ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմները։
Դատախազության ներկայացուցիչները մասնակցել են «Ֆինանսական հանցագործությունների քննության բնագավառում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները» թեմայով քննարկմանը: Ներկայացվել են արհեստական բանականության կիրառմամբ նախաքննության իրականացման հնարավորությունները:
Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և քննարկել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱՄԷ ուղարկված իրավական օգնության միջնորդությունները:
Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում Գլխավոր դատախազության ներկայացուցիչները մասնակցել են «Համագործակցություն կոռուպցիայի և հանցավորության դեմ» թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում ծանոթացել են մասնակից երկրների կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն փորձին, քննարկել են միջազգային համագործակցության առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները։
Դատախազության ներկայացուցիչները հանդիպել են նաև Ինտերպոլի գրասենյակի ներկայացուցիչների հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
ՄԱԿ‑ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի շրջանակում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը մասնակցել են «Սեփականության իրական շահառուների թափանցիկություն․ պարտավորությունից դեպի ազդեցություն» թեմայով լսումների, որի ընթացքում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչը ներկայացրել է ոլորտում կատարված աշխատանքը։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը COSP11 գլխավոր միջոցառման ընթացքում ՄԱԿ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի Հանրապետության գրանցած արդյունքները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան
Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան
Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո
«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ
Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը
Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի
Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի
Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները
Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ, կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո
Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ
Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի
ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին
Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը
Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար
Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին
ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային
Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով
Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը
Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ
Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված է. այնտեղ են նաև 10-ը եպիսկոպոսները
Ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենը
Մայր Աթոռի բակում քաղաքացիները վանկարկում են՝ «Կտրիճ, հեռացի՛ր». տեսանյութ
Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների համաժողովում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը
Արմեն Գրիգորյանն ու Սթիվեն Դաութին քննարկել են Հայաստանի ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով զարդարվում է «պատմական» տոնածառը
Մայր Աթոռը բոլորինս է, ժողովուրդն էլ է մերը և իրավունք չունի այս տարածքում լարվածություն առաջացնել. Ղազարյան
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը
Հատուկ դիմակավորված օպերացիա Երևանում․ ոստիկանություն են տեղափոխվել «Լեդի Հակոբի» ազգականները
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 18-ին
Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին
Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել միայն մեկ՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան
Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին
Հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը
Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT