Երևան
12 °C
Արցախի նախագահի թեկնածու եւ Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասում է՝ փորձում է հետեւել ԿԸՀ հորդորներին եւ խուսափել փակ տարածքներում հանդիպումներ անցկացնելուց:
«Փորձում ենք հարգել այդ պահանջը, բայց լինում են ժամեր, երբ ցուրտ է եւ նաեւ փակ տարածքներում ենք անում հանդիպումներ: Բոլոր ուժերն են այդ մեթոդով աշխատում: Հույս ունեմ, որ Արցախում կորոնավիրուսի որեւէ դեպք չի արձանագրվի, որպեսզի ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկվեն, եւ ընտրությունները տեղի կունենան նախատեսված օրը»,- մեզ հետ զրույցում ընդգծեց մարտի 31-ին կայանալիք ընտրությունների թեկնածուն:
Խոսելով քարոզչության ընթացքի, հասարակության հետ շփումներից ստացած տպավորություններից՝ Խանումյանն ասաց, որ 5 տարի առաջվա հետ համեմատած հասարակությունը ահագին հասունացել է:
«5 տարի առաջ ընտրությունից առաջ կարող էիր իմանալ, թե ամեն գյուղում որ ուժը քանի ձայն է ստանալու: Հիմա այդ ամենը փոխվել է եւ մարդիկ ոչ թե սրա-նրա ասելով, աշխատանք կորցնելու վախով են փորձում առաջնորդվել, այլեւ պատրաստ են գիտակից ընտրություն կատարել՝ ձայն տալով այս կամ այն թեկնածուին, որին նախընտրում են: Իհարկե մեծ է նաեւ փողի ազդեցությունը ընտրությունների վրա, դա տարբեր ձեւերով է դրսեւորվում, բայց հույս ունեմ դա վերջնարդյունքի վրա ազդեցություն չի ունենա: Կան թեկնածուներ, որ մեծ քանակությամբ գումարներ են ծախսում քարոզարշավի վրա, տարբեր ռեսուրսներ են աշխատում իրենց համար, այդ թվում հայաստանյան հեռուստաընկերություններ: Այդ դեպքում, բնականաբար, մրցակցությունը մեզ համար մի քիչ դժվար է, բայց էլի եմ ասում՝ հասարակությունը բավականին հասունացել է»,- հայտարարեց թեկնածուն:
Հարցին, թե կա՞ն կաշառք բաժանելու հստակ տվյալներ՝ Խանումյանը պատասխանեց, որ խոսքն առաջին հերթին ոչ ուղիղ կաշառքի մասին է.
«Կուսակցություններ կան, որ հարյուրավոր շտաբներ են ձեւավորել եւ ամեն շտաբում 5, 6, 10 մարդ է աշխատում: Բնականաբար դա օրինականացված ընտրակաշառքի ձեւ է, որովհետեւ ընտրական շտաբները չհայտարարարգրվող ընտրական ծախսեր են: Եթե ամեն շենքի տակ մի ընտրական շտաբ ունես, 4-5 հոգի էլ վերցնում ես աշխատելու՝ նշանակում է որոշակի տոկոս էդ շենքի բնակչությունից ձայն ես վերցնում: Նույնն էլ գյուղերի մասին է խոսքը: Գյուղերում միջինը 150-200 ընտրող է եւ եթե վերցնում ես մի քանի հոգի աշխատող քո շտաբում, նշանակում է այդքան ընտանիքի ձայն ես վերցնում: Սրա մասին է խոսքը»:
Ընդդիմադիր թեկնածուն չթաքցրեց, որ այս մեղադրանքները վերագրում է հիմնականում Ազատ Հայրենիք կուսակցությանը եւ դրա ղեկավար Արայիկ Հարությունյանին, սակայն ընդգծեց. «Էս վերջերս Հայաստանի նախկին իշխանություններին պատկանող հեռուստաընկերություններով ագրեսիվ գնում է Վիտալի Բալասանյանի գովազդը: Դրանք էլ հեռուստաընկերություններ են, որ հեռարձակվում են Արցախի տարածքում եւ բնական է՝ այդ առումով հավասար չեն մյուս թեկնածուների եւ կուսակցությունների պայմանները: Դրա մասին է խոսքը»:
Հիշեցնենք, որ Արձախում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նույն օրը՝ մարտի 31-ին: Գրանցված թեկնածուների թիվը 14-ն է. Քրիստին Բալայան, Վիտալի Բալասանյան, Սերգեյ Ամիրյան, Դավիթ Բաբայան, Բելա Լալայան, Արայիկ Հարությունյան, Հայկ Խանումյան, Դավիթ Իշխանյան, Վահան Բադասյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան, Ռուսլան Իսրայելյան, Աշոտ Դադայան, Մելսիկ Պողոսյան:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 12 կուսակցություն եւ դաշինք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT