Մեր նպատակն է վիրուսի տարածման շղթան անմիջապես ընդհատել․ Լենա Նանուշյան

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի թվերն աճում են։ Մարտի 16-ի դրությամբ կա 167 հազարից ավելի լաբորատոր հաստատաված դեպք, որից մոտ 3200-ը մահվան ելքով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նա նշեց, որ որեւէ երկիր երաշխավորված չէ զերծ մնալ կորոնավիրուսի ներթափանցումից. «Երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնարկում են միջոցառումներ՝ նվազեցնելու այն դեպքերի քանակը, որ կարող է գրանցվել երկրում, եւ պատրաստվել իրականացնել այնպիսի միջոցառումներ, որպեսզի վիրուսի տարածման հակազդումը լինի արդյունավետ»։

Նանուշյանն անդրադարձավ նաեւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում արտադրամասերից մեկում գրանցված վարակի դեպքին. «Անկախ նրանից, թե դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության եւ կոնտակտավորների հայտնաբերման նպատակով մեր աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ: Հայտնաբերում են, թե լաբորատոր հաստատված դեպքով հիվանդն ում հետ ինչ, ինչպիսի շփումներ է ունեցել: Եվ այդ շփումների հայտնաբերման արդյունքում մարդիկ մեկուսացվում են եւ կարանտինի են ենթարկվում: Դա վերաբերում է մեր բոլոր հաստատված դեպքերին: Ցանկացած դրական դեպքերի հետ կապված շրջանակն անմիջապես հայտնաբերվում ու մեկուսացվում է 14-օրյա ռեժիմով»։

Փոխնախարարի խոսքով՝ կորոնավիրուսի վարակվածությունն այնքան բարձր չէ, ինչպես կարմրուկինը. այն համարյա թե հավասար է գրիպի վիրուսի վարակելիությանը: «Բայց ամեն դեպքում շրջանակը գծում ու մեկուսացնում ենք, դիտում ենք՝ 14 օրվա ընթացքում արդյոք իրենց մոտ կզարգանա հիվանդություն, թե ոչ: Նպատակն է վիրուսի տարածման շղթան անմիջապես ընդհատել»,- ասաց նա։

Նանուշյանն ընդգծեց՝ Առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում՝ հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ կրթական հաստատությունների հետ. «Մի քանի աշխատանքներ, որ կարեւորում եմ եւ կուզենայի նշել. առաջինը՝ թեժ գծի ստեղծումն էր, որի միջոցով մենք կարողանում ենք տեղեկատվություն տրամադրել եւ իրազեկման աշխատանքներ իրականացնել մեր բնակչության համար։ Մարտի 1-ից մինչ այսօր 11 հազարից ավելի զանգ է ստացվել, սպասարկվել։ Հիմնական հարցերը եղել են հիվանդության ախտանիշների, փոխանցման ուղիների վերաբերյալ, այն երկրների վերաբերյալ, որտեղ համաճարակային առումով լարված իրավիճակ է տիրում։ Մյուս կարեւոր աշխատանքը բուժական ուղեցույցի եւ մեթոդական ուղեցույցի մշակումն է։ Այն սահմանում է, թե որն է դրական դեպքը, ինչպես պետք է իրականացնել լաբորատոր հետազոտությունը, նաեւ՝ բուժման ընթացքը։ Այն հասանելի է ԱՆ պաշտոնական էջում։ Նաեւ սերտ աշխատանքներ ենք իրականացնում բժիշկների հետ, իրականացնելու ենք թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են ներկայում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3937 դիտում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը