Եթե լինեն իրավական ակտեր՝ հանրաքվեի գործընթացը կասեցնելու համար, ԿԸՀ-ն կկասեցնի. Տիգրան Մուկուչյան

Ապրիլի 5-ին  նախատեսված հանրաքվեն հետաձգելու կամ կասեցնելու վերաբերյալ որեւէ իրավական հիմք ԿԸՀ-ն այս պահին չունի: ՀԺ-ի հետ հարցազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 - Պարոն Մուկուչյան, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հետաձգվում են քարոզարշավները,  միջոցառումները, ասուլիսները: Հնարավո՞ր է հետաձգվի հանրաքվեն: Քննարկվո՞ւմ է այս հարցը:

- Դա մեր գործառույթների առարկա չի հանդիսանում, ես նույնիսկ որպես մասնագետ որեւէ տեսակետ չեմ կարող ներկայացնել: Նշանակված է հանրաքվե, իրավական հիմքը առկա է, սահմանված է ժամանակացույց՝ մեր գործառույթները իրականացնելու համար: Հիմա եթե կլինեն այլ իրավական հիմքեր՝ մենք կառաջնորդվենք այդ հիմքերով:

- Ի՞նչը կարող է լինել հանրաքվեի հետաձգման իրավական հիմք:

- Օրենքը նախատեսում է 2 ձեւակերպում հանրաքվեի կասեցման հետ կապված՝ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում: Նշվածով պայմանավորված, եթե համապատասխան ընթացակարգերով կլինեն որոշակի իրավական ակտեր, որոնք կվերաբերեն գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի գործընթացը:

- Այս թեմայով վարչապետի հետ քննարկում ունեցե՞լ եք:

-  Ես ասացի այն ամենը, ինչ այդ թեմայով ասելու էի:

- Բայց նաեւ ուզում եմ ճշտել՝ վիրուսի տարածմամբ պայմանավորված որեւէ նախապատրաստական միջոցառում չե՞ք չեղարկել:

- Մինչ այս պահը ժամանակացույցով նախատեսված միջոցառումները հերթով իրականացնելով գնում ենք, որովհետեւ ընտրական գործընթացը մի գործընթաց է, որի ժամանակահատվածում միջոցառումները իրականացվում են օրենքով սահմանված որոշակի ժամկետային սահմաններում: Եվ աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր օրվա համար նախատեսված աշխատանքը պետք է նշված օրը կատարվի: Այսինքն մենք չունենք անսահմանափակ ժամանակահատված, որ հնարավոր լինի տարբեր գործընթացներ տարբեր պատճառներով պայմանավորված՝ չկատարել, թողնելով հետոյին: Ծավալները եւ ժամկետները այնպիսին են, որ հետագայում այսօրվա բացը չի կարող լրացվել,  եթե անգամ կրկնակի, եռակի ջանք ներդրվի:

- Շուտով քարոզարշավի մեկնարկի մեկ ամիսը կլրանա: Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքը: Կա՞ն արձանագրված խախտումներ, շա՞տ եք ստանում ահազանգեր:

- Գիտեք, սկզբնական փուլում քարոզարշավը շատ ավելի հանդարտ էր, եւ դա թերեւս պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի դեպքում քարոզարշավի համար նախատեսված է շատ մեծ ժամկետ՝ 41 օր: Եվ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ինչպես կազմակերպել եւ անցկացնել քարոզարշավը: Լրատվական կայքերում, տարբեր տեղեկատվական աղբյուրներում հայտնվող տեղեկություններին անգամ  մենք փորձել ենք հետեւել, եւ եթե դրանցում հայտնաբերվել են ինչ-ինչ հանգամանքեր, շատ օպերատիվ կարգով փորձել ենք քննարկել: Խնդիրներ նկատելու դեպքում անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ: Ի դեպ, պետք է նկատել, որ քարոզչական կողմերի հետ աշխատանքը ամենօրյա բնույթ է կրում: Պետք է փաստել, որ գրավոր դիմումներ մինչ այժմ քարոզչության ընթացքի հետ կապված ստացված չեն, իսկ բոլոր ահազանգերը, որ եղել են, կամ մամուլի հրապարակումները, դրանց բոլորի կապակցությամբ շատ արագ արձագանք եղել է:

- Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ի պաշտոնե հանդես գալիս կոչ էր արել գնալ տեղամաս եւ «Այո» քվեարկել, ինչից հետո ԿԸՀ-ն կապ էր հաստատել Պապիկյանի հետ եւ խորհուրդ տվել պահպանել «Հանրաքվեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները, որով արգելվում է ի պաշտոնե հանդես գալիս քարոզչություն իրականացնել...

- Արձագանքը եղավ, մենք շատ հրապարակային ներկայացրինք այն միջոցառումները, որոնք ձեռնարկել ենք: Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ դրանք ամենատարբեր գնահատականների են արժանանում, նույնիսկ այդ հանգամանքները ԿԸՀ-ում քննարկման առարկա դառնում են: Եթե հանձնաժողովը դրանցում գտնում է ինչ-ինչ խնդիրներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ է համարում վարույթի հարուցումը, ապա միանշանակ կհարուցվի: Եթե հանձնաժողովը այդպես չի գտնում,  բնական է, որ նշված հանգամանքներով պայմանավորված՝ միջոցներ չեն ձեռնարկվում եւ վարույթներ չեն հարուցվում, ինչը բնական է, որ չի կարող զրկել կողմերին նման մոտեցման դեպքում ինքնուրույն դիմումներ ներկայացնելու հնարավորություն ընձեռել:

- Պարոն Մուկուչյան, օրինակ Պապիկյանն ինչպե՞ս արձագանքեց խախտման վերաբերյալ ձեր դիտարկմանը: Սովորաբար կողմերը ընդունո՞ւմ են սխալը:

- Էսպես ասեմ՝  մինչ այժմ նկատած խնդիրները, որոնց շուրջ հանձնաժողովը բարձրաձայնել է կամ քարոզչական կողմերի ուշադրությունը հրավիրվել հանգամանքների վրա՝ բոլորը ընդունվել են:

- Վարչապետի՝ ուղղաթիռով մեկնումը քարոզարշավի, շատ քննարկվեց: Դա խախտո՞ւմ էր, թե՞ ոչ:

- Ես կարծում եմ՝ ամբողջական պատասխան այդ հարցին արդեն տվեցի, որ շատ ու շատ հանգամանքներ, որոնք հրապարակվում են, որոնց վերաբերյալ լինում են տարբեր գնահատականներ, մեկնաբանություններ, հանձնաժողովը դրանք ուսումնասիրում է: Եթե դրանում հայտնաբերեր, ապա դրանց մասին վարույթ հարուցած կլիներ, հրապարակային իրազեկված կլիներ  նաեւ հանրությունը: Եթե չկա նման խնդիր, կարծում եմ, պետք է ենթադրել, որ հանձնաժողովը դա չի գնահատել այնպես, ինչպես առանձին անձանց կողմից դա փորձ է արվել ներկայացնել:

- Եթե «Այո»-ի կողմը ակտիվ քարոզարշավ է անցկացնում, ապա «Ոչ»-ը քարոզարշավ չի իրականացնում: Այս իմաստով լրատվամիջոցներն էլ ստիպված են անհավասար լուսաբանել քարոզչությունը: Սա հետագայում կարո՞ղ է որպես լրատվամիջոցների կողմից անհավասար լուսաբանում արձանագրվել զեկույցներում:

- Գիտեք, խնդիրը հետեւյալն է: Ինչպես նշեցի, յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում ինչպես իրականացնել իր քարոզչությունը: Երբ օրենքը սահմանում է կանոնակարգումներ՝ կապված քարոզչության ժամանակահատվածի հետ, այստեղ կարեւոր է հավասար հնարավորությունների ապահովման խնդիրը: Այսինքն եթե քարոզչության մի կողմը ունի հավասար հնարավորություն որեւէ միջոցով իր տեսակետը ներկայացնելու, ապա մյուս կողմը պետք է այդ նույն միջոցին նույն պայմաններով հասանելիություն ունենա: Բայց նա ինչ ծավալով կօգտվի, կօգտվի՞, թե չի օգտվի, բնական է՝ դա արդեն բոլորովին այլ խնդիր  է եւ մենք արդեն չենք  կարող բխեցնել հավասարության սկզբունքից: Տեսեք, որպես օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ սահմանված է վճարովի եւ անվճար եթերաժամի տրամադրում: Հիմա պատկերացնենք, որ ունենք որեւէ կողմ, որը ոչ վճարովիից, ոչ անվճարից չի օգտվում: Սա մեխանիկորեն, ինքնին չի կարող որակվել որպես հավասարության խախտում, որովհետեւ հնարավորությունը ապահովված է: Եթե չլիներ հնարավորություն, այսինքն դա տրամադրվեր մի կողմին, մյուս կողմի համար լինեին խոչընդոտներ,  բարդություններ՝ դա կլիներ հավասարության խախտում:

- Այսինքն՝ ԶԼՄ-ին չեն կարող մեղադրել, որ հավասար չի լուսաբանվում:

- Գիտեք, եթե կողմը ցանկանում է, որ իրեն լուսաբանեն, բայց դա մերժվում է, որովհետեւ նա հանդիսանում է քարոզչության այս կամ այն կողմ՝ դա բոլորովին այլ իրավիճակ է: Եթե իր ստրատեգիայով պայմանավորված կողմը որեւէ միջոցառում չի անում՝ ակնհայտ է, որ չի էլ կարող լինել որեւէ լուսաբանում:

- Պարոն Մուկուչյան, ԿԸՀ-ն շարժվում է ըստ ժամանակացույցի՝ իրականացնելով նախապատրաստման միջոցառումները: Այս պահին ո՞ր փուլում եք:

- Մենք առաջիկայում ունենք բավականին ծավալուն գործընթաց, դա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների դասընթացների կազմակերպումն է: Ամբողջ հանրապետության տարածքում պետք է իրականացվի ուսուցում, ժամկետները սահմանափակ են, եւ նախատեսվում է, որ ուսուցմանը պետք է մասնակցեն բոլոր հանձնաժողովների անդամները՝ շուրջ 14 000 քաղաքացու մասին է խոսքը: Դրանիցից զատ առկա է մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման խնդիր: Խոսքն այն մասնագետների մասին էի, որոնք տեխնիկական սարքերն են սպասարկում տեղամասային կենտրոններում, այդտեղ էլ խոսքը մոտ 4000 քաղաքացու մասին է:

- Ըստ ժամանակացույցի՝ հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը սահմանվելու է մարտի 26-ին: Այս պահին դուք կարո՞ղ եք ասել՝ մոտավորապես ի՞նչ ձեւակերպում  է ունենալու քվեարկության առարկա հարցը:

- Ես չէի ուզենա այս պահին անդրադառնալ դրան, ամեն ինչը ժամկետների մեջ կիրականացվի, կհրապարակվի:

- Լրատվամիջոցները հարցումներ են անում, եւ պարզվում է, որ մարդկանց մի մասը չգիտի՝ ինչին պետք է «այո» կամ «ոչ ասի:

- Նկատի ունենանք, որ Հանրաքվեի մասին օրենքի պահանջներին համապատասխան տեղամասերում փակցված է լինելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, եւ եթե նույնիսկ քարոզարշավի ողջ ընթացքում մարդիկ չեն հասցրել տեղեկանալ այդ մասին, ապա այդ օրը կծանոթանան:

- Վարչապետը վերջերս հանրաքվեի Հռչակագրի նախագիծ հրապարակեց: Հնարավո՞ր է դա լինի հանրաքվեի դրվող հարց:

- Հանրաքվեի դրվող հարցը շատ հստակ ձեւակերպված է ՀՀ նախագահի հրամանագրով:

- ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Քանի որ արդեն նախնական ցուցակները հրապարակվել են՝ կարո՞ղ եք ասել, թե հանրաքվեի դրված ակտը որքան «կողմ» ձայնի դեպքում կհամարվի ընդունված:

- Այդ թվերը կան, յուրաքանչյուրը կարող է դատողություն անել, բայց քանի որ այդ թիվը դեռ կարող է փոխվել, ես չէի ուզենա հրապարակել որեւէ տվյալ, որովհետեւ իմ կողմից հնչեցված ցանկացած թիվ ընկալվելու է որպես պաշտոնական:

- Հանրաքվեի առանձնահատկությամբ պայմանավորված՝ կուսակցությունները կարող են դիմել դիտորդության համար: Ունե՞ք հայտ որեւէ կուսակցությունից: Միջազգային դիտորդների դիմումներ կա՞ն արդեն:

- Այս պահին չունենք դիմող կուսակցություն: Մեզ դիմել է 6 ՀԿ, որոնց անունից դիտորդություն իրականացնելու իրավունք ստացել է ընդհանուր առմամբ 452 քաղաքացի: Միջազգային դիտորդներից այս պահին դեռեւս հայտեր չունենք: Ժամանակ դեռ կա  եւ փորձը ցույց է տալիս, որ դիմումները ավելի շատ ստանում ենք վերջնաժամկետին մոտ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4849 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին