Չի կարող աշխարհում տեղի ունենալ մի համաճարակ եւ Հայաստանը դրանից անմասն մնա. Արտակ Մանուկյան

Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության աճի վրա չի կարող որոշակի ազդեցություն չունենալ տարեվերջում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Սակայն, նրա կարծիքով, եթե առաջիկա ամիսներին համաճարակի տեմպը դանդաղի, ապա Հայաստանը կկարողանա ապահովել պետական բյուջեի նախագծով ամրագրված թիրախը (4.9 տոկոս աճ), քանի որ 2020-ի առաջին ամսում նախատեսվածից ավելի բարձր տեմպերով ենք աճել: 

Նշենք, որ կորոնավիրուսը ֆինանսական առումով ազդել է տարբեր երկրների պարտատոմսերի վրա. որոշակիորեն իջել է նաեւ ԱՄՆ-ի պարտատոմսերը: Համաճարակը հաշվի առնելով՝ վրացական 2 խոշոր բանկեր 3 ամսով հետաձգել են վարկերի մարումները՝ քաղաքացիների համար: Դրանից հետո հայաստանյան մի շարք հանրային գործիչներ կոչ արեցին՝ հայաստանյան բանկերին նույնը կիրառել այստեղ:

Արտակ Մանուկյանի խոսքով՝ ինչպես աշխարհի տարբեր երկրներ, այնպես էլ Հայաստանը կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական բոլոր ազդեցությունների որոշակի կրողն է. «Թեկուզ միայն նրա համար, որ նախորդ տարվա տվյալներով՝ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության համար բավականաչափ մեծ արտարժութային հոսքեր է ավելացնում: Եվ ակնհայտ է, որ այս առումով ուղղակի ազդեցության գործոններից ամենացցունը զբոսաշրջության մուտքերն են: Բոլորը խոսում են պղնձի գներից, բայց կարծում եմ, եթե մեր տնտեսությունն ուսումնասիրեք, կտեսնեք, որ 1.6 մլրդ դոլարը գեներացվում է նաեւ զբոսաշրջային հոսքերից, մինչդեռ պղնձի արտահանումը շատ ավելի նվազ արտարժութային մուտքեր է ապահովում»:

Պատգամավորն ընդգծեց՝ չի կարող աշխարհում տեղի ունենալ մի համաճարակ, եւ Հայաստանը դրանից անմասն մնա. «Այլ բան է, որ ֆինանսական շուկաների եւ արժեթղթերի ավելի զարգացած շուկաներն ավելի արագ են արձագանքում: Մեզ մոտ այդ աստիճանի արժեթղթերի շուկայի առումով ինտեգրվածություն չունենք: Բայց ակնհայտ է, որ ինչքան ճգնաժամային միտումները շարունակվեն՝ դրա հետեւանքները կարող են անդրադառնալ ողջ տնտեսության վրա: Ամենաթարմ գնահատականներով՝ մարտի 12-ի երեկոյան ԱՄՆ բորսաներում շուրջ 10 տոկոսի հասնող անկումային վիճակներ են գրանցվել: Իսկ օրինակ՝ ՌԴ-ում մարտի 13-ի առավոտվա դրությամբ ռուբլի-դոլար հարաբերակցությունը որոշակիորեն բարելավվել էր»:

Նրա խոսքով՝ Հայաստանի ձեռք բերած պարտատոմսերի եկամտաբերության առումով մարտի 12-ի դրությամբ բացասական ազդակներ չկան:

Հարցին՝ ուսումնասիրե՞լ է այլ երկրների այս օրերին վարած ֆինանսական քաղաքականությանը եւ արդյո՞ք Հայաստանը իրավիճակին համապատասխան քայլեր է ձեռնարկում, նա պատասխանեց. «Ես հանդիպում եմ տարատեսակ խմբակների կողմից կոչերի, թե եկեք դոլարներ գնեք, բայց հավատացնում եմ, որ այդ խուճապ ստեղծողները եւ դրան հավատացողները հաստատապես չեն շահի: Դրանից կշահեն սպեկուլյատիվ ռիսկերից օգտվողները: Հորդորում եմ, որ նման տեսակի խուճապային տրամադրություններով մարդիկ իրենց չվնասեն: Ես կառանձնացնեի 3 խումբ գործիքակազմ, որոնք կիրառում են տարբեր երկրների կառավարությունները. առաջինը՝ տուրիստական ոլորտի խաղացողների համար որոշակի հարկային արձակուրդներ են լինում կամ համեմատաբար ավելի աջակցության հնարավորություն է տրվում: Երկրորդը՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին որոշակի կարճաժամկետ աջակցություններն են: Երրորդը՝ սոցիալապես խոցելի խավերի համար, որոշակի փաթեթներն են: Հիմա, թե ում, ինչպես եւ ինչ չափով կլինի Հայաստանում՝ դա կախված է նրանից, թե ինչքան կտեւի ճգնաժամը»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է կորոնավիրուսի պատճառով բյուջեի կատարողականի խնդիր առաջանա եւ ՊԵԿ-ը չկարողանա հավաքագրել նախատեսվածի չափ գումարներ, Մանուկյանն ասաց. «Հասկանալի է, որ սա ազդեցություն կունենա: Ես համեմատաբար թարմ զեկույցներից ասեմ, որ ասիական երկրների համար գնահատականներ կան, որ կախված տեւողությունից՝ սա կազդի ՀՆԱ-ի վրա 0.7- 2 տոկոսի չափով: Ճնշումն անպայման կարծում եմ կլինի, այնուհանդերձ ասեմ, որ տարին բավականաչափ լավ ենք սկսել, եւ եթե հաջողվի այս մարտահրավերը հնարավորինս արագ վերականգնել, ապա որեւէ խնդիր այս առումով չի լինի: Որովհետեւ՝ բժշկական հաստատությունները ակնկալում են, որ եղանակի տաքացմամբ պայմանավորված այս ճգնաժամը կնահանջի: Այսինքն՝ չնայած կորոնավիրուսը շոկեր է առաջացնում, սակայն դրա ազդեցության ակնկալիքները կարճաժամկետ են»: 

Խոսելով հանրային գործիչների՝ 3 ամսով վարկերը հետաձգելու բանկերին արված կոչի անհրաժեշտության մասին, պատգամավորն ասաց, որ նմանատիպ տարբեր բաներ կարող են քննարկել: «Առաջին հայացքից անխուսափելի թվացող, բայց կոմպլեքս լուծումներից հեռու տարատեսակ մոտեցումներ կարող ենք քննարկել: Բայց կարծում եմ այստեղ կարեւորը ռազմավարության եւ ճգնաժամային իրավիճակներին համապատասխան գործիքակազմի ամբողջական կիրառումն է:  Տեսեք՝ դուք նշում եք միայն վարկերը, բայց խնդիրը կոմպլեքս է ու այդ քայլերը պետք է համահունչ լինի ինչպես գնողունակության բարձրացմանը, այնպես էլ բիզնես հատվածի աջակցության մեծացմանը: Ես էլ կարող եմ ասել շատ այլ երկրների կենտրոնական բանկերը տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն են վարում: Բայց, թե սրանցից որն է կարեւոր գործիքակազմ, ինչ ռեսուրսներ կան այս պահին՝ դա արդեն ռազմավարություն է ենթադրում: Մի գործիքի էֆեկտը կարող է շատ չնչին լինել»:

Հարցին՝ ՀՀ-ն կարողանո՞ւմ է այս պահի դրությամբ տնտեսական առումով պաշտպանվել կորոնավիրուսի հետեւանքներից Մանուկյանը պատասխանեց. «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներից ասում էր, որ մեր միջազգային պահուստները պատմականորեն ամենաբարձր մակարդակին են, այդ նույն հանրային գործիչներն ասում էին՝ դա ինչ ցուցանիշ է: Բայց հենց այդ միջազգային պահուստների առկայությունն է, որ հնարավորություն է տալիս ճգնաժամային պայմաններում շատ ավելի մեծ դիմադրողականություն ունենալ, քան ունեինք մինչ այդ: Կարծում եմ, եթե դիտարկենք ինչպես Կենտրոնական բանկի կողմից արված հայտարարությունները, այնպես էլ մեր պահուստները, ապա մենք ունենք բավականաչափ պաշար, որպեսզի մեր տնտեսության դիմադրողականությունն ապահովենք: Բայց էլի եմ ասում. այս մոտեցումներն ամենօրյա ճշգրտող մոտեցումներ են՝ կախված տեմպից եւ տեւողությունից»:

Նրա խոսքով՝ ՀՀ ֆինանսական համակարգը բավական կայուն է: Սակայն, ինչքան խուճապային իրավիճակ լինի, այդքան պղտոր ջրում ձուկ բռնողների հնարավորությունը կմեծանա: «Այսօր էլ օրինակ ես շրջում էի՝ մարդիկ խուճապով գնում էին վարկ վերցնեն, ոսկի գնեն, ինչը ռացիոնալ վարքագիծ չէ: Այդ ավելորդ խուճապային տրամադրություններից նրանք հաստատ չեն շահելու՝ կորցնելու են: Ես, դուք՝ որպես ԶԼՄ պետք է հորդորենք մեր քաղաքացիներին, որպեսզի ավելորդ խուճապային տրամադրություններ չլինեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3040 դիտում

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ