Երևան
12 °C
Երեւանի ավագանու ընտրությունները չափազանց կարեւոր են, որովհետեւ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո: Էրեբունի վարչական շրջանում այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ընտրություններն այդպիսով ստանում են բացառիկ կարեւոր քաղաքական նշանակություն, որովհետեւ այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, թավշյա հեղափոխության հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին: Այս ընտրություններում խնդիրն այն չէ` Հայկ Մարությանն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է` ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ»,- իր ելույթում ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը դաշինքի», այլ ժողովրդի թեկնածուն է: «Այսօրվա թեկնածուներին բոլորին հարգում եմ, բայց չկա մեկը, որ լինի ավելի սիրելի եւ մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանը: Եվ նա լինելու է այդպիսի քաղաքապետ, ես դա ձեզ երաշխավորում եմ: Հայկ Մարությանի թեկնածությունը, իմ համոզմամբ, ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որ այսօր դրված է Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթարշավի հիմքում։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում այլեւս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը: ՀՀ-ում պետք է փոխվի հաջողության մոդելը եւ պետք է ներդրվի նոր հաջողության մոդել: Հին մոդելով որեւէ հարցում հաջողություն ունենալու համար դուք պետք է ունենաք լավ ծանոթ, հնարավորինս շատ կեղծիքներ անեք, ճնշեք ժողովրդին եւ այդպես կարիերա անեք:
Հաջողության նոր մոդելը հետեւյալն է. մարդիկ այլեւս ՀՀ-ում հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, աշխատանքի, սկզբունքայնության արդյունքում: Եվ ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր կյանքի հետագա ճանապարհը, նա վերցրեց տեսախցիկը եւ ինքն իր համար ստեղծեց աշխատանք, ինքը որոշեց իրացնել իր տաղանդը՝ այդ ընթացքում չունենալով որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորության կարիք: Հայկ Մարությանը երբեք չի քծնել ՀՀ կոռումպացված իշխանություններին եւ միշտ եղել է քաղաքացիական ակտիվության դիրքերում, որեւէ մեկից յուղոտ պաշտոն չի ակնկալել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադառնալով այն փաստին, որ Հայկ Մարությանը բնակարան ունի Հյուսիսային պողոտայում, նշեց, որ շատերի կողմից այն ներկայացվում է որպես հակափաստարկ: «Ասում են՝ ո՞նց եղավ, որ Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում բնակարան ունեցավ: Դուք հարցրեք՝ այն պաշտոնյաները, որ 200 հազար դրամ աշխատավարձ են ստացել, ինչպե՞ս են նույն Հյուսիսային պոողոտայում տներ գնել: Հայկ Մարությանը իր աշխատանքով վաստակել է իր հարստությունը, այն աշխատանքով, որը սիրելի է եղել ժողովրդին»:
Նիկոլ Փաշինյանը իր ելույթում առանց անուններ տալու դիմեց հատուկ քաղաքական ուժերի: «Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, ու այսօր նրանք գնացել ԱԺ-ում, քուչեքում, ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ականների հետ: Թե բա՝ տղերք, կլինի՞ դուք ձեր ընտրակեղծարար ռեժիմներով մեզ օգնեք, հաղթենք այս ընտրություններում, մենք էլ այնպես կանենք, որ ԱԺ-ն չի լուծարվի, դուք էլ մի քանի տարի մանդատ կունենաք: Այս ուժերը հեղափոխությունից հետո իրենց հայտարարեցին թունդ հեղափոխությունը պաշտպանող ուժեր, ովքեր հեղափոխությունից մեկ շաբաթ անց ասում էին՝ արա, մենք ենք արել այդ հեղափոխությունը: Մինչեւ այդ ասում էին՝ Սերժը լավ է, ինչ եք ուզում մեր երկրի կայունությունից: Հիմա էլ ՀՀԿ-ի զորացրված քաղաքական գործիչների, ընտրակեղծարարների հետ համագործակցում են: Հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, իսկ թաքուն ասում են՝ արեք դրանց քցենք»,- ասաց նա եւ ՀՀԿ-ից օգնություն խնդրողներին սթափության կոչեր ուղղեց. «Սթափվե՛ք գժուկներ, սթափվեք»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններում քվե տալով «Իմ քայլը» դաշինքին՝ քվեարակում են ընտրակաշառքով ձեւավորված ԱԺ-ի լուծարման օգտին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT