Միգրացիան անձի ընտրությունն է, մարդն ինքն է կրում սեփական ընտրության պատասխանատվությունը. Ղազարյան

2019 թվականին Հայաստան այցելած մարդկանց թիվը ավելի շատ է եղել, քան լքողներինը: Սակայն ՀՀ անձնագրով քաղաքացիների պարագայում տարբերությունը բացասական է՝ մարդիկ ավելի շատ լքել են: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության տվյալների 2019-ին Հայաստանի տարածք է մտել 4 միլիոն 319 հազար 618 մարդ: Իսկ դուրս է եկել՝ 4 միլիոն 309 հազար 112 մարդ: Նախորդ տարի ՀՀ է մտել 2 միլիոն 392 հազար 893 ՀՀ քաղաքացի, իսկ ՀՀ-ից դուրս է եկել՝ 2 միլիոն 399 հազար 422 ՀՀ քաղաքացի, բացասական սալդոն (տարբերությունը) կազմում է՝ 6529: 

«Հայկական ժամանակ»-ը միգրացիոն ոլորտի քաղաքականության մասին զրուցել է միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ:

- Պարոն Ղազարյան, ինչպիսի՞ն է միգրացիայի ներկայիս վիճակը Հայաստանում: 2019-ին արտագաղթի եւ ներգաղթի ինչպիսի՞ սալդո է գրանցվել՝ նախորդ տարիների համեմատ:  

- Վերջին շրջանում մենք ունենք բարելավող միգրացիոն պատկեր: Ու, եթե նայենք 2019-ի սահամանահատումների տարբերությունը՝ ապա պետք է նշել, որ այն դրական է եղել: Դրական է եղել նաեւ 2018-ին: Մուտքերի եւ ելքերի տարբերությունը 2015 թվականին եղել է -43 հազար, 2016-ին -48 հազար, 2017-ին -26 հազար, 18-ին +15 հազար եւ 2019-ին +10 հազար 506: Սա այն պատկերն է, որ մենք ունենք սահմանահատումների առումով:

- Այսինքն կարող ենք ասել, որ հեղափոխությունից հետո ներգա՞ղթ կա:  

- Ես մշտապես խուսափում եմ օգտագործել ներգաղթ եւ արտագաղթ տերմինները, քանի որ դրանք հանրային դիսկուրսում շատ են իմաստազրկվել: Մասնագիտական տիրույթում ես կարող եմ ասել հետեւյալը՝ մենք ունենք բարելավող պատկեր. էմիգրացիան նվազում է եւ ունենք որոշակի իմիգրացիոն միտումներ: Կարող եմ հստակ ասել, որ էմիգրացիայի տեմպերը նվազում են:

- 2019-ին քանի՞ մարդ է ԵՄ-ից արտաքսվել Հայաստան:

- 2019-ի ամփոփ ցուցանիշներ դեռեւս չկան: Ռեադմիսիոն (գործընթաց, որով անօրինական կարգավիճակում գտնվող, քաղաքացի չհանդիսացող անձինք վերադարձվում են իրենց հայրենիք կամ այն պետություն, որով նրանք տարանցել են) համաձայնագրի շրջանակներում, որը մենք ունենք ԵՄ-ի հետ, 2019-ին ստացել ենք 1656 անձի վերաբերյալ հայց, որից հաստատել ենք 1444-ի քաղաքացիությունը: Բայց սա դեռեւս փաստացի վերադարձի պատկերը չէ: Եվրոստատի տվյալներով 2018-ին 2030 քաղաքացի կամավոր կամ հարկադիր տվյալներով վերադարձել է Հայաստան:

- Ո՞րն է արտաքսման հիմնական պատճառը, արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ազդել դրա վրա:

- Ինչ-որ իմաստով այո, բայց դա միակ պատճառը չէ: Առաջին հերթին՝ միգրացիոն քաղաքականության խստացում է գնում բոլոր եվրոպական երկրներում: Երկրորդը՝ այո, ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում չկան մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, չկան այնպիսի հիմքեր, որոնք կարող են առաջացնել հետապնդում ու ըստ այդմ այդ մարդկանց հայցերը Եվրոպական երկրներում ապրելու չհիմնավորված են եւ մեծ մասամբ մերժվում են: Ու, եթե մերժվում են մարդիկ հայտնվում են անօրինական միգրանտի կարգավիճակում եւ ենթակա են վերադարձման: Ու վերադառնում են կա՛մ կամավոր կերպով, եթե ցանկանում են, կա՛մ հարկադիր կերպով, եթե չեն ցանկանում կամավոր վերադառնալ: Մյուս փաստարկն այն է, որ ռեադմիսիոն մեխանիզմները սկսել են ավելի լավ աշխատել: Այս պահին ունենք ռեադմիսիոն հայցերի էլեկտրոնային համակարգ, որը ժամանակային իմաստով ավելի է դյուրացնում այդ հայցերի ուսումնասիրությունը եւ կարճ ժամանակահատվածում մենք կարողանում ենք անցկացնել անձի ուսումնասիրությունը:

- Ի՞նչ է անում Հայաստանը արտաքսվող քաղաքացիներին օգնելու եւ կամ դրսում գտնվող մեր հայրենակիցներին այստեղ հրավիրելով ի՞նչ պայմաններ կամ հնարավորություններ ենք նրանց առաջարկում:

- Այս ոլորտը, որպես պետական քաղաքականության ոլորտ կարող ենք ասել, որ բացակա է եղել նախկինում: Այսինքն այս ոլորտին հիմնականում անդրադարձ է եղել հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցով: Հիմա պետությունն ակտիվորեն ներգրավվել է այս ոլորտում: Բանակցում ենք ԵՄ-ի հետ՝ կոնկրետ ծրագրեր ենք իրականացնում նրանց ֆինանսավորմամբ: Բացի այդ մենք կառավարությանն ենք ներկայացրել վերադարձողների հրատապ օժանդակության ծրագիր: Այսինքն, եթե անձը ամեն ինչ վաճառել գնացել էր եւ հիմա հարկադիր կերպով վերադարձվում է եւ մնում է փողոցում, նրանք կկարողանանք 6 ամսով նրան բնակարանի վարձի փոխհատուցում կտանք՝ մինչեւ 60 հազար դրամի շրջանակներում:

- Եթե հաստատվի ծրագիրը, եւ օրինակ քաղաքացին դիմի 6 ամսով օժանդակություն ստանա, սակայն դրանից հետո չկարողանա ֆինանսական աղբյուր գտնել, օժանդակությունը շարունակվելո՞ւ է, թե նրան ասելու եք դուրս արի այդ տնից: Եվ ե՞րբ է նախատեսված վերջնական ընդունել այս ծրագիրը:

- Ֆինանսավորումն ուղղակի կդադարի՝ դա բնական է: 6 ամիսն այն ժամանակահատվածն է, որ ողջամիտ քաղաքացին, որը վերադառնում է կարողանա գտնել այլ տարբերակներ: Չի կարող պետության հոգածությունը այս առումով լինել հավերժական: Մենք չենք կարող անվերջ նմանատիպ օժանդակություն ցուցաբերել: Երկրորդ կարեւոր հանգամանքը նշեմ. միգրացիան անձի ընտրությունն է, մարդն ինքն է կրում սեփական ընտրության պատասխանատվությունը եւ միգրացիան հենց դա է, երբ ինքը կատարել է իր սեփական ընտրությունը, վերադարձել է, հիմա ունի խնդիրներ: Պետությունը մի բան էլ օժանդակում է, որ մարդը հաղթահարի իր դժվարությունները: Այս օժանդակցությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ նա միգրանտ է, այլ որ նա խոցելի է: Դա պայմանավորված է իր սոցիալական խոցելիությամբ, քանի որ իր էությամբ այս գործառույթը սոցիալական է: Իսկ, թե երբ է նախատեսված չեմ կարող ասել՝ հուսամ առաջիկայում:

- Նախորդ տարվա ընթացքում, որ երկրների քաղաքացիներն են ամենից շատ մուտք գործել Հայաստան: Եվ ո՞ր երկրներն են առավել հաճախ գնացել Հայաստանի քաղաքացիները:

- Եթե նայում ենք սահմանահատումների դինամիկային՝ 2019-ին մեր առաջին հնգյակը եղել են՝ Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Ղազախստանը, հետո արդեն՝ Գերմանիան, Հնդկաստանը եւ այլն: Միտումը ցույց է տալիս, որ մենք ավելի շատ մուտքեր եւ ելքեր ենք ունեցել դեպի հարեւան երկրներ ինչը բնական է՝ բոլոր երկրներում է այդպես: Ինչ վերաբերվում է նրան, թե Հայաստանից որտեղ են գնացել՝ նմանատիպ վարչական վիճակագրություն չի կարող մեզ մոտ վարվել, քանի որ դա արձանագրվում է այն երկրներում, որտեղ այդ անձինք մուտք են գործում: Բայց ակնհայտ է, որ մենք ունենք աշխատանքային միգրացիոն հոսք, դեպի ՌԴ:

- Ի՞նչ կանխատեսում ունեք 2020 թվականի համար, պե՞տք է արդյոք ակնկալել մեծ ներգաղթ:

- Ես կանխատեսումներ հիմնականում անում եմ աշխատանքային նպատակներից ելնելով: Հնչեցնելու կարիք չեմ տեսնում: Հուսանք, որ այս միտումները կշարունակվեն: Բայց դրանք նաեւ կախված են այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներից. օրինակ՝ տնտեսական, սոցիալական քաղաքականության ոլորտում: Որքան տնտեսական աճը դրական ցուցանիշներ է արձանագրում, այդքան սահմանահատումների վիճակը բարելավում է:

- Երբ քաղաքացիներն այցելում են միգրացիոն ծառայություն, ի՞նչ փոփոխություն են տեսնում՝ նախահեղափոխական եւ ներկայիս ծառայության միջեւ: Նախկինում դժգոհությունները շատ կային:

- Ես չեմ բացառում, որ հիմա էլ կարող է քաղաքացին գալ եւ դժգոհ գնա: Վիճակագրություն չունեմ այդ առումով: Մեզ մոտ ամենամեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային խնդիրների լուծումն է: Հուսանք դա որոշակիորեն կմեղմի ծառայությունից օգտվողների բարդ իրավիճակը:

- Վիզային ռեժիմը դյուրացնելու առումով այս պահին ի՞նչ խնդիրներ ունենք եւ ի՞նչ խնդիրներ են ստեղծվում մեր քաղաքացիների համար:

- Շատ կարեւոր հարց եք բարձրացնում, որովհետեւ ռեադմիսիոն գործընթացներն անքակտելիորեն կապված են վիզաների գործընթացի հետ: Մենք ԵՄ-ի հետ ունենք վիզաների դյուրացման համար ստորագրված համաձայնագիր եւ հուսանք, որ առաջիկայում նաեւ ԵՄ-ի հետ կկարողանանք սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Դա նաեւ պայմանավորված է նրանով, թե մենք որքանով են լավ իմպլեմենտացնում ներկայումս գործող ռեադմիսիոն համաձայնագիրը: 2019-ին ստացված հայտերի 87 տոկոսի պարագայում մենք տվել ենք դրական պատասխաններ եւ քաղաքացիների նույնականացումն իրականացվել է: Առաջիկայում եւս այս ոլորտում կլինեն ֆունդամենտալ բարեփոխումներ, որոնք հող կնախապատրաստեն վիզաների ազատականացման երկխոսությունից հետո արագ գործընթացի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1281 դիտում

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե