Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա. նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրավիրված դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում առողջական վիճակի պատճառով:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի սկզբում հայտնեց, որ «Էրեբունի» ԲԿ-ից դատարան է ստացվել տեղեկանք այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա՝ 3-րդ աստիճանի. «Պացիենտի տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով»,- ասված է տեղեկանքում:

Դատավորը հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ դատական նիստը տեղի կունենան մարտի 17-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք՝ նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի նոր միջնորդություններ էին ներկայացրել դատավորին, որը մերժվել էր: Դրանից հետո պաշտպանները հայտնել էին, որ ունեն մի շարք այլ միջնորդություններ, այդ թվում՝ գույքի վրա դրված արգելանքի, ապա նաեւ՝ անձնական երաշխավորության վերաբերյալ: Ինչպես հայտի է, Քոչարյանի համար երաշխավորելու են ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետները:

Տպել
1548 դիտում

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 5-ին հայտնաբերվել է 1058 իրավախախտում

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակը. Հակոբ Կարապետյան

Արդարացվել է 2008թ-ին կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանը