Անիին սահմանակից Խարկովը կդառնա հասանելի. Շիրակի մարզպետն արդեն բիզնես առաջարկներ է ստացել եւ ՀՀ-ից, եւ արտերկրից

Հայ-թուրքական սահմանում գտնվող նախկին Խարկով, ներկայիս Նորշեն մտնելու համար շատ շուտով այլեւս անցաթութղ պետք չի լինի: Այս հարցը դեռ նախորդ տարի էր քննարկվել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության եւ Շիրակի մարզպետի համատեղ աշխատանքի արդյունքում որոշվել էր հասնել սահմանային ռեժիմի փոփոխության: Սա զբոսաշրջության զարգացման առումով եւս մեկ կարեւոր եւ հզոր քայլ է Շիրակի մարզի համար:

Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պարտադիր պետք է ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատեւ, երբեմն  շուրջ մեկ ամիս տեւող գործընթաց է: Երբ այս խնդիրը վերանա, շատ տուրօպերատորների ուշադրությունը կսեւեռվի Շիրակի մարզի այս փոքրիկ գյուղի վրա:

Անին մոտիկից տեսնելու ցանկություն այսօր էլ շատերն ունեն: Ովքեր կարողանում են ձեռք բերել մուտքի անցաթուղթ, գնում, շրջում տեսնում են: Գյուղում միայն 83-ամյա Վահանդուխտ տատիկն է ապրում: Մյուս բնակիչները Խարկովը վաղուց են լքել: Սկզբում մանկահասակ երեխաներ ունեցողներն են գնացել, հետո դպրոցականներն են հեռացել ծնողների հետ: Նրանց հետեւել են միջին սերնդի ներկայացուցիչներն ու ստացվել է այնպես, որ գյուղն իր կանգուն ու ավերակ տներով, խոնարհված եկեղեցիով, սահմանից մեկ ոտք հեռու պատմական Անիով  ի պահ են հանձնել Վահանդուխտ տատիկին: Նա օրը լուսացնում ու մթնեցնում է սահմանապահների եւ երբեմն-երբեմն հյուր եկող զբոսաշրջիկների հետ: Ամեն օր նայում Անիին, հիշում երբեմնի ծաղկուն ու մարդաշատ Խարկովը: Գյուղի միակ բնակիչը հաց էլ չթխի, ամեն օր թոնիրը վառում է: Սկեսուրին խոստացել է, որ իր տան երդիկից միշտ ծուխ է դուրս գալու, լույսը վառ է մնալու, որ թուրքը տեսնի տանը մարդ կա:

Բայց տատի անդորրը շուտով կխաթարվի: Լավ իմաստով, իհարկե:  Շատ երդիկներից  է ծուխ դուրս գալու, շատ տների պատուհաններ են լուսավորվելու: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, կարեւոր լուր ունի սահմանային ռեժիմի փոփոխության հետ կապված: Գործը գլուխ է գալիս: Հասել են իրավական փաստաթղթերի հիմնավորման փուլին: Եւս մի քանի ամիս, եւ Խարկովում նոր դեմքեր կհայտնվեն եւ որպես զբոսաշրջիկներ, եւ որպես գործարարներ: Շիրակի մարզպետն արդեն ներդորումային ծրագրերի փաթեթներ է ստացել:

«Ես որպես մարզպետ, առնվազն 5-6 նման առաջարկ եմ ստացել: Սկսած սեփական տան առկայությունից մինչեւ տարբեր ծառայությունների մատուցում: Մարդիկ սպասում են ընթացակարգերի ավարտին եւ կարգավիճակի հստակեցմանը: Ուզում են հստակ իմանալ, թե այդ տարածքում ինչպես եւ ինչ ծառայություն հնարավոր կլինի իրականացնել»,-ասաց մարզպետը:

Հայտեր են ստացվել եւ Հայաստանի, եւ արտերկրի գործարարներից: Բոլորն էլ իրենց մշակած ու տեղայնացրած բիզնես-պլաններն ունեն: Մնում է սահմանային ռեժիմի փոփոխության հարցի կարգավորումը հասնի ավարտին: Սահմանային ռեժիմի փոփոխությունն, ըստ մարզպետի ենթադրում է մուտքի պարզեցում: Այսինքն, փաստաթղթային ստուգման գործընթացն այդ տարածքում պետք է ամբողջությամբ դուրս գա: «Իհարկե, վերահսկողական գործիքներ կլինեն, բայց ամեն ինչը կլինի շատ  պարզ, առանց բնականոն հոսքերին խանգարելու»,-բացատրեց մարզպետը:

Լուսանկարները՝ ՀԺ-ի. Շիրակի մարզի Խարկով գյուղն է եւ Խարկով գյուղից երեւացող Անին

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6678 դիտում

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի

Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի

Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար

Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում

Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով