Երևան
12 °C
Նախօրեին հայտնի դարձավ, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ոստիկանական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ազգականների առանձնատներում: Վարդանյանի փաստաբանները ասուլիս հրավիրեցին եւ հայտարարեցին, թե տեղյակ չեն՝ ինչ նպատակ եւ պատճառ ունեն այդ գործողությունները։ Պաշտոնապես այդ ամենը մեկնաբանեց միայն Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ վերջինս հայտարարեց, որ առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ եւ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել եւ դեռեւս շարունակում են իրականացվել:
Երեկ արդեն ՀԺ-ն փաստաբան Լուսինե Սահակյանից տեղեկացավ, որ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, եւ հարեւանությամբ բնակվող անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ համապատասխանաբար առեւանգման եւ կողոպուտի համար, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու վերաբերյալ:
Ըստ պաշտպանի՝ Արման Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրվել է ամուսինների ցուցմունք, որոնք նշել են, որ իրենք ենթադրում են, թե Վարդանյանն իրենց որդուն առեւանգել է:
Մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերից բացի, Արամ Վարդանյանի տանը գործողությունները շարունակվել էին նաեւ նախօրեին կեսօրին. ոստիկանները խուզարկություն էին իրականացրել Վարդանյանի բնակարանում, որի համար արդեն ներկայացրել են դատարանի թույլտվություն: Խուզարկության արդյունքում, ըստ պաշտպանի, առգրավվել է Արամ Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող ինֆորմացիա՝ լուսանկարներ, հարսանիքների, ծնունդների եւ տարբեր արարողությունների տեսաերիզներ:
Հետաքրքիր է, որ «Վստրեչի Ապերը», որն ըստ փաստաբանի՝ Հայաստանում է, ոչ ոստիկանական գործողությունների ընթացքում, ոչ փաստաբանների ասուլիսի ժամանակ իր տանը չէր (համենայնդեպս այդ մասին իմաց չտվեց), երեկ արիաբար կապի է դուրս եկել «Հրապարակի» լրագրողի հետ եւ պատմել իր ենթադրությունները, թե ինչու կարող էին ոստիկանները նման գործողություններ իրականացնել իր տանը։ Ասել է, թե վերջերս «իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերեւույթ համաձայնել է եւ որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան»։ Սա պատմելուց հետո «Վստրեչի Ապերը» նաեւ ակնարկել է, թե քանի որ ինքը չի կատարել իր պայմանավորվածությունը՝ ասֆալտին փռվելու վերաբերյալ, նախօրեի գործողությամբ ոստիկանները որոշել են պատժել իրեն։
Բացի դրանից, բարկացած լինելով, որ ոստիկանական գործողությունների հետեւանքով իր թոռնիկն է վախեցել, Վստրեչի Ապերը հիշել է, թե իբր ժամանակին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախկինում «Հայկական ժամանակ»-ի լրագրող, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն անազատության մեջ են եղել, լրագրող Գոհար Վեզիրյանի, ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչների խնդրանքով օգնել է նրանց եւ նրանց ընտանիքներին՝ մասնավորապես որոշ խնդիրներ հաղթահարելու, հարազատների հետ կապ հաստատելու գործում։
Վստրեչի Ապերի խոսքերը երեկ շատ արագ հաստատեց Գոհար Վեզիրյանը՝ ֆեյսբուքի իր էջում հիշելով, թե այն տարիներին, երբ Հայաստանում քաղբանտարկյալներ կային եւ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված, հենց այդ օրերին է Ապերը պետք եկել: «Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել, ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ, Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»»,- գրել է Վեզիրյանը:
Թե ով է իրեն դիմել այդ հարցով եւ ինչու, երեկ այդպես էլ հայտնի չդարձավ։ Հայկ Գեւորգյանը մեր զրույցում ասաց․ «Ես այդ անձին՝ «Վստրեչի Ապերին», երբեւէ ո՛չ տեսել եմ, ո՛չ նրա հետ շփվել: Առաջին անգամ նրա դեմքն այսօր եմ տեսել՝ մամուլում: Ես Ձերբակալվածների պահման վայրում եղել եմ ընդամենը 72 ժամ եւ այդ ընթացքում ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընտանիքը որեւէ մեկի օգնության կարիքը չենք ունեցել: «Նուբարաշենում» ինձ այցելել են միայն իմ ավագ որդին, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը եւ իմ փաստաբան Վահե Գրիգորյանը: Որեւէ մեկի հետ հեռախոսով որեւէ խոսակցություն չեմ ունեցել «Նուբարաշենից»»:
Մեր դիտարկմանը, թե լրագրող Գոհար Վեզիրյանը հաստատել է «Վստրեչի Ապերի» հայտարարությունը, սա նշանակում է, որ ստո՞ւմ են, Գեւորգյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ես «Նուբարաշենից» հեռախոսով որեւէ մեկի հետ չեմ խոսել, էդ միտքը սուտ է: Այն, թե իմ ընտանիքն աջակցության կարիք է ունեցել, իմ ընտանիքը որեւէ խնդիր չի ունեցել, որեւէ մեկի աջակցության կարիքը չի ունեցել, չունի եւ չի էլ ունենա, վստահեցնում եմ»:
Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորում իր վերաբերյալ այդպիսի տեղեկությունների տարածումը, Գեւորգյանը նկատեց, թե չի հասկանում եւ չի էլ ուզում հասկանալ ինչու են իր անվան շուրջ նման կոնստրուկցիաներ կառուցում։
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ էլ պատգամավորն ասաց, որ համենայն դեպս ինքը նման բանից տեղյակ չէ.
«Ես գիտեմ, որ մեծ աջակցություն են ցուցաբերել փաստաբանները, ընկերները, կինը՝ առաջին հերթին, բայց որեւէ այլ անձի աջակցության մասին ինձ հայտնի չէ»:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը ձերբակալվել էր 2012-ին եւ մեղադրվում էր մի քաղաքացու վրաերթի ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ։ 3 օր կալանավայրում անցկացնելուց հետո դուրս գալով ՔԿՀ-ից՝ Գեւորգյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում լրագրողական գործունեության համար։
Նիկոլ Փաշինյանն էլ ձերբակալվել էր 2009թ. հուլիսի 1-ին՝ ինքնակամ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայանալուց հետո: Նա 2010-ի հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, ապա համաներմամբ ազատ արձակվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն
Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա
«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ
Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին
Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել
«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ
Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի
Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան
Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ
Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի
Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը
Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ
Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան
Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը
Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը, որ բոլորը տեսնեն. ՀՀ վարչապետ
Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան
Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. վարչապետ. տեսանյութ
Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ
Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն, կան փակ հատվածներ․ մի շարք ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց
Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդով բեռնատարների համար փակ է
Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին
Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել
Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել
Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել
Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ
Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT