Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան

15/03/2026 schedule11:20

«Այսօրվա ճամփորդությունը մեր ձևավորած Հայաստանով էր և մեր քաղաքականությունների հանգուցային կետերով ճամփորդություն էր»։

Այս մասին Կապանում ներկուսակցական քարոզարշավում ելույթի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին կետում մենք կանգնեցինք, և տաղավարում առևտուր անող կինը շնորհակալություն հայտնեց մեզ։ Հարցրի՝ ինչի համար, ասաց՝ միկրոբիզնեսի համակարգը ստեղծելու համար, որովհետև իմ հարկային բեռը այնքան է թեթևացել, որ ես իմ ընտանիքի կարիքները, ծանր կարիքները հոգում եմ։ 

Հաջորդիվ եկանք հասանք Սիսիան, պատահական դուռ ծեծեցի, դուռը բացվեց։ Պարզվեց՝ ապրում են, ապրում է թոշակառու, որի թոշակը բարձրանում է, անկանխիկ առևտրով հետվճար է ստանում և առողջության ապահովագրության շահառու է։ Հաջորդ դուռը թակեցի և բացեց երիտասարդ մայրիկ՝ երեխան գրկին։ Պարզվեց, որ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան նպաստն է ստանում և երեխային մինչև երկու տարեկանի, տարեկանի խնամքի նպաստն է ստանում։

Հաջորդիվ մյուս դուռը ծեծեցի, երիտասարդ ընտանիք էր, երեխայի են սպասում և հիփոթեքով էին առել տունը, պարզվեց, որ երեխայի ծնվելուց հետո Կառավարությունը հիփոթեքի մարման միանվագ աջակցություն է ցուցաբերելու այդ ընտանիքին։ Համայնքներով ենք անցնում, համայնքները փոխվում են, Սյունիքի համայնքները, ներառյալ՝ Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը և հիմնականում սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ։ Շատ է խոսվում, որ տարբեր տեղերում ընդդիմադիր են համայնքի ղեկավարները, թե պրոիշխանական, երբեք համայնքի ղեկավարի համար չենք ֆինանսավորում որևէ համայնք։ Մենք համայնքը ֆինանսավորում ենք բնակիչների համար, մեր սիրելի հայրենակիցների համար։

Մինչև հիմա ես ասում էի կամ ընդամենը երկու օր առաջ ես ասում էի, որ մենք պետք է պաշտպանենք մեր ձևավորած Հայաստանը։ Հիմա այս դինամիկան փոխում է իմ կարծիքը։ Ես հիմա կարծում եմ՝ այսօրվա Հայաստանը առաջիկա ընտրություններում պետք է պաշտպանի ինքն իրեն։ Այսօրվա Հայաստանը առաջիկա ընտրություններում պետք է պաշտպանի ինքն իրեն, և էլի ուզում եմ ասել՝ նրանք, ովքեր պատկերացնում են, թե Հայաստանում լինելու է, ինչպես իրենք ասում են, «Գյումրի 2», ես էլի ուզում եմ ասել՝ ինչ է տեղի ունենալու Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներում։

Տեղի է ունենալու հեղափոխություն 3 և Գյումրի 1, և ըստ էության, վերահաստատվելու է Հայաստանի Հանրապետությունը, այն Հայաստանի Հանրապետությունը, որ մերը չէր և այլևս մերն է»,- նշել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1585 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ