Երևան
12 °C
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Եվրոպական Միության ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունների այցի վերաբերյալ հարցին, նշել է, որ նա առաջին հանձնակատարն է ոլորտում, որ այցելել է Հայաստան, խիտ գրաֆիկ ու հագեցած քննարկումներ են եղել։
Հստակեցվել են երկկողմ մոտեցումներն ու ակնկալիքները։ Նախարարը փաստեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ բանակցություններ է վարում վիզաների ազատականացման ուղղությամբ, ինչը պարտավորեցնող գնահատական է։
«Նա նշեց, որ վիզաների ազատականացման գործընթացն իրատեսական է, անգամ շատ իրատեսական։ Գործընթացը միանգամայն թափանցիկ է։ Երբ Արփինե Սարգսյանը՝ որպես գլխավոր բանակցող, ստացել է գործողությունների ծրագիրը, այն անմիջապես հրապարակվել է ՆԳՆ կայքում ինչպես բնօրինակով, այնպես էլ հայերեն թարգմանությամբ։
Մայիսին կհրապարակվի առաջին առաջընթացի զեկույցը, որտեղ նկարագրվելու են կատարված աշխատանքները, սահմանված հենանիշներից իրավական շրջանակին վերաբերող պահանջների հասցեագրումը, և այս փաստաթուղթը ևս հրապարակային է լինելու։ Քաղաքացիները տեսնելու են՝ ինչ ծավալի աշխատանք է տարվել՝ միգրացիայի և քաղաքացիության և սահմանների համալիր կառավարման ռազմավարության հայեցակարգեր, ապաստանի և փախստականների, օտարերկրացիների մասին օրենքների փոփոխություններ, Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենք, Անձը հաստատող փաստաթղթերի մասին նոր օրենք, և, ի վերջո, նոր կենսաչափական ծավալուն ենթակառուցվածքի ձևավորում։
Սրանք բոլորովին նոր ստանդարտներ են, որ ներմուծվում են մեր կարգավորումների մեջ և փոխելու են մեր իրավական շրջանակի որակը։ Նախարարը նշեց, որ կատարվող աշխատանքները զուտ գործողության ծրագրից չեն բխում, այլ Կառավարության հանձնառությունն են, բարեփոխումների օրակարգն է։ Նա ընդգծեց, որ վիզաների ազատականացումը մարդկանց մասին է, արժանապատիվ ճամփորդելու, ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է։
Կոտրվելու է այն կարծրատիպը, որ ճամփորդելը դժվարհասանելի բան է կամ միայն ֆինանսապես ապահովված մարդիկ են ճամփորդում։ Վիզաների քաշքշուկից ազատվելու են քաղաքացիները, միաժամանակ ավիացիոն շուկան էլ արդեն իսկ անհամեմատ ազատականացված է, թռիչքները՝ մատչելի։
Անդրադառնալով գործողությունների ծրագրի կատարման հնարավոր ժամկետներին՝ Սարգսյանը նշեց, որ ներքին հանձնառություն կա աշխատանքների կատարել 2-3 տարում, քանի որ պահանջների կատարման մի մասն արդեն ընթացքի մեջ է, ինչպես կենսաչափական անձնագրի ներդրումը։ 2026 թ.-ի աշնանը կմեկնարկի փաստաթղթերի տրամադրումը քաղաքացիներին, ծառայությունների մատուցման այնպիսի շեմ կսահմանվի, որ հասարակություն նույնիսկ չի հիշի, թե անձնագրային գործարքների ինչ բացասական էմոցիաներ է ունեցել տասնյակ տարիներ շարունակ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ
Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին
Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ
Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ
Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից
Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ
Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ
Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը
Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ
Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ
Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ
Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան
Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին վայրերում կդառնան առատ
Ապատեղեկատվություն է, թե ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել․ ՆԳՆ
Եթե քաղաքական ասելիք չունեք, պարտադիր չէ ձեր ժելեած դատարկ գլուխներդ գիշանգղի նման մտցնեք մարդկանց վերքերի մեջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT