7 ցմահ դատապարտյալ, այդ թվում՝ Մհեր Ենոքյանը, բանտային ռեժիմի փոփոխության դիմում է ներկայացրել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 7 ցմահ դատապարտյալ, այդ թվում՝ Մհեր Ենոքյանը, բանտային ռեժիմի փոփոխության դիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ 2020 թվականի փետրվարի 21-ին ՔԿՀ-ում կայացած Տեղաբաշխման հանձնաժողովի արտագնա նիստի ընթացքում լսվել է այդ 7 անձանց ռեժիմային փոփոխության հարցը. «6 անձի վերաբերյալ քննարկվել է կիսափակից կիսաբացի, իսկ 1 անձի՝ Մհեր Ենոքյանի վերաբերյալ՝ փակից կիսափակ ռեժիմ տեղափոխելու հարցը»:

Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ոլորտային մասնագետները, նշված 7 անձանցից որեւէ մեկի վերաբերյալ որեւէ որոշում դեռևս չի կայացրել:

Նշենք, որ փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև 4 մարդու համար նախատեսված մեկուսացված խցում, իսկ զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական 1 ժամից, իսկ կիսափակ ուղղիչ հիմնարկում պահվում է մինչև 6 մարդու համար նախատեսված մեկուսացված խցում եւ իրավունք է ստանում տեղաշարժվելու առնվազն 3 ժամ տևողությամբ ցերեկային որոշակի ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։ Ե՛վ փակ, և՛ կիսափակ ուղղիչ հիմնարկում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` ՀՀ քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը. «Այսինքն՝ փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկները գրեթե նույնական են և իրարից տարբերվում են մեկ խցում պահվող անձանց թվով և զբոսանքի համար նախատեսված ժամաքանակով»,- ընդգծեց Լուսինե Մարտիրոսյանը:

Ըստ Արդարադատության նախարարության տվյալների՝ 2019 թվականի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 11 անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է՝ փակից դառնալով կիսափակ, իսկ 3 անձի դեպքում՝ կիսափակից կիսաբաց: 2020 թվականին էլ ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձ տեղափոխվել է կիսափակ ուղղիչ հիմնարկ: Մեր զրույցում նախարարության մամուլի քարտուղարը շեշտեց, որ Տեղաբաշխման հանձնաժողովը ցանկացած դեպքում որոշումը կայացնում է՝ հիմք ընդունելով դատապարտյալի՝ պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը. «Ընդ որում՝ դատապարտյալի բնութագրում ներառված հանգամանքները գնահատվում են իրենց համակցության մեջ, որևէ հանգամանք առանձին վերցված գնահատվել չի կարող: Հատկանշական է, որ 2019 և 2020 թվականներին կատարված ռեժիմային բոլոր փոփոխությունների մասին որոշումները Տեղաբաշխման հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել են միաձայն»,- հավելեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար:

Մհեր Ենոքյանի լուսանկարը՝ hetq.am-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3664 դիտում

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև