Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում քննվող քրեական գործերի տևականության խնդիրը: Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում դատավորների վարույթում գտնվող գործերի քննությունը չի համապատասխանում ողջամիտ ժամկետներում դատաքննության այն չափանիշներին, որոնք սահմանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում:
Մասնավորապես՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ մի գործով պարզվել է, որ 2017թ. մայիսի սկզբին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո գործը հաջորդաբար վարույթ ընդունած 3 դատավորների՝ այլ դատարաններում նշանակվելու հանգամանքով պայմանավորված՝ դատական քննությունը ներկայումս դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում։
Նույն իրավիճակն է 2017թ. դեկտեմբերի սկզբին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործի պարագայում: Շուրջ երկու տարի գտնվելով դատարանի վարույթում՝ սույն գործով ոչ միայն չի կայացվել վերջնական դատական ակտ, այլ գործընթացը դեռևս դատաքննության նախապատրաստական փուլում է։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանձին դեպքերում տևական ժամանակ դատարանում գործերի քննության պայմաններում լրանում են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, ինչն առաջացնում է դատավարության մասնակիցների արդարացի դժգոհությունը։
Մասնավորապես՝ 2017թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, դատավորի կողմից ընդունվել վարույթ, սակայն այս գործով նշանակված 36 դատական նիստերից կեսը՝ 18-ը, չի կայացել, ընդ որում՝ հիմնականում դատարանի ծանրաբեռնվածության կամ արձակուրդում գտնվելու պատճառով։ Դատական քննության ձգձգումը ի վերջո հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրացման, ինչով պայմանավորված՝ քրեական գործի վարույթը կարճվել է և ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել։
Նկատի ունենալով, որ նման պրակտիկայի հետևանքով խախտվում է յուրաքանչյուր անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, ինչպես նաև հնարավորություն չի ստեղծվում անձանց մեղավորության հաստատման դեպքում իրականացնել պատժի նպատակները, վտանգվում է սոցիալական արդարության վերականգնման սկզբունքի իրագործումը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին: ՀՀ գլխավոր դատախազը խնդրել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել նման ձգձգվող գործերը, միջոցներ ձեռնարկել դատարանների վարույթում քննվող քրեական գործերով դրանց քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ և ձեռնարկված միջոցների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն։
Արթուր Դավթյանը նաև ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ապահովել, որպեսզի բացառվի առանց ծայրահեղ և հարգելի անհրաժեշտության՝ դատարաններում մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը
Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը
Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է
ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ
Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ
Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը
Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն
Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում
2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT